Հայկական փառավոր մարմնամարզությունը վերածնունդ է ապրում. ՀՄՖ նախագահը` Հակոբ Սերոբյանին

Սպորտ

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը սոցցանցերում գրառում է կատարել: Նրա խոսքով՝ մարմնամարզությունը Հայաստանում վերածնունդ է ապրում հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի շնորհիվ:

«Հակոբ Սերոբյան. մարդ, ում շնորհիվ մի ծաղկով գարուն եկավ մեր մարզաձևում, ում շնորհիվ մարմնամարզությունը վերածնունդ ապրեց մեր երկրում։ Սիրելի՛ մարզիչ, սիրելի՛ ընկեր Հակոբ, դուք արեցիք սա լուռ՝ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, գնացիք ձեր  նպատակի հետևից, երբեք որևէ մեկին ցույց չտվեցիք, թե շատ հաճախ որքան դժվար է եղել ձեր համար, քանի որ երկար տարիներ բազմաթիվ խնդիրներ, որոնց ընդհարվել եք, կարողացել եք հարթել անաղմուկ և նպատակները, որ դրել եք ձեր առաջ , երևի ձեզանից բացի որևէ մեկը չի հավատացել դրանց իրականացմանը։ Անհնար էր հավատալ, որ մեր մարզաձևի համար կգան այնպիսի օրեր, երբ նվաճված Օլիմպիական արծաթե մեդալը մի պահ կտխրեցնի մեզ, մի պահ մենք բոլորս՝ աշխարհի ողջ հայությունը, մի ակնթարթ տխրության և հիասթափության զգացում կունենանք և դա վկայությունն է նրա, որ երբեմնի հայկական փառավոր մարմնամարզությունը վերածնունդ է ապրում. վերածնունդ է ապրում ձեր շնորհիվ և այո՛, կարևոր մեկ մարդը դուք եք եղել, որ հավատացել եք այս ամենի իրագործմանը։

Ընկեր Հակոբ, ես գիտեմ ՝ որքան հավատքով եք դուք ապրում առ Աստված և ԴՈՒՔ ունեիք հզոր առաքելություն՝ շենացնել մեր մարզաձևը և հետ բերել հայկական մարմնամարզության երբեմնի փառքը և ԴՈՒՔ դա արեցիք ու վստահ եմ՝ ձեր առաջնորդությամբ դեռ փառավոր հաղթանակներ ենք տոնելու:

Հ Ա Կ Ո Բ Ս Ե Ր Ո Բ Յ Ա Ն, հարգանք և խոնարհում ձեզ»,- գրել է Գագիկ Վանոյանը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում