Հայ ժողովրդի ստեղծած հոգևոր-մշակութային ժառանգության իրական պատմության խեղաթյուրում՝ հաճո Ադրբեջանի քիմքին.Արցախի թեմը դատապարտել է Վատիկանի պաշտոնաթերթի հոդվածը

Թեմա

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հայտարարությունը․

«Աղվանից եկեղեցու պատմության ու էթնիկ պատկանելության հիմնահարցերը 20-րդ դարի առաջին տասնամյակներից ի վեր և հատկապես վերջին ժամանակներում եղել ու շարունակում են մնալ տարբեր երկրների գիտնականների ուշադրության կենտրոնում: Տպագրվել են բազմաթիվ աշխատություններ, մենագրություններ, ժողովածուներ, հոդվածներ, կազմակերպվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներ ու կոնֆերանսներ, որոնցում ներկայացվել են Աղվանից եկեղեցու գործունեությանն առնչվող տարաբնույթ հիմնահարցեր, որոնց թվում նաև էթնիկ պատկանելության հիմնահարցը՝ և՛ մակերեսային, և՛ խորքային մեկնաբանություններով ու տարաբնույթ հիմնավորումներով: Կարևոր է ընդգծել այն փաստը, որ բոլոր ուսումնասիրությունների համար կարևոր հիմք են հանդիսացել հիմնականում հայկական սկզբնաղբյուրները, ինչն էլ միանգամայն պարզ ու տրամաբանական է։ Սակայն ստիպված ենք արձանագրել, որ երբեմն հենց սկզբնաղբյուրների օգտագործման գործընթացում թույլ են տրվել նաև գիտական ոչ համարժեք ու պատշաճ մոտեցումներ, որոնք առավելապես պայմանավորված են քաղաքական հանգամանքներով:

Զավեշտականը, թերևս, հիշյալ սկզբնաղբյուրների նպատակային խեղաթյուրումներն են: Այս առումով անգերազանցելի են ադրբեջանցի պատմաբանները, ովքեր, իրենց քաղաքական շահերով պայմանավորված, կամայականորեն օգտագործելով դրանց տարբեր թարգմանությունները, ոչ միայն խառնաշփոթ են ստեղծել ինչպես Աղվանից եկեղեցու, այնպես էլ ողջ Արևելյան Այսրկովկասի պատմության շուրջ, այլև իրենց հորինած հակագիտական, միանգամայն հիմնազուրկ «պատմություններով» պատմագիտության անվան տակ ողողել են ամենատարբեր գիտական, տեղեկատվական, քարոզչական հարթակները, ինչն էլ բացասական ազդեցություն է ունեցել, ունենում և շարունակաբար ունենալու է ժողովուրդների հարաբերությունների վրա՝ իրենց քաղաքական անհաճո հետևանքներով։

Վատիկանի “L'Osservatore Romano” պաշտոնաթերթում վերջերս հրապարակված «Ճանփորդություն հին Կովկասյան Ալբանիայում դեպի քրիստոնեության արմատները. Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ամպերի մեջ» վերնագրով գրառումը (հեղինակ՝ Ռոսելա Ֆաբիանի) ադրբեջանական քարոզչամեքենային մատուցված ակնհայտ ծառայություններից է՝ տարածաշրջանի և նրա բնիկ հայ ժողովրդի ստեղծած հոգևոր-մշակութային ժառանգության իրական պատմության միանգամայն կեղծ ու հիմնազուրկ ներկայացման հերթական փորձ:

Այցելելով Ադրբեջան և մասնավորապես ներկայումս օկուպացված Արցախի Հանրապետության տարածք՝ հեղինակը, Ադրբեջանի քիմքին համապատասխան, ջանացել է նոր շունչ հաղորդել այդ երկրի կողմից մոգոնված հայկական մշակութային արժեքների «աղվանական ծագումնաբանության առասպելին»: Նման քարոզչանյութը հրապարակելուց առաջ հեղինակը, իհարկե, եթե նպատակ ունենար ոչ թե պատվիրված տեսություններ մոգոնելու, այլ իր այցելած վայրերի իրական պատմությունը ներկայացնելու, նախ պետք է փորձեր գոնե հպանցիկ ծանոթանալու ընդամենն ամիսներ առաջ տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, դրանց դրդապատճառներին, այնուհետև իր այցելած և մատնանշած Դադիվանքի, Գանձասարի, Խաթրավանքի իրական պատմությանը, նրանց պատերին ու շրջակայքում սփռված տասնյակ հարյուրների հասնող արձանագրություններից գոնե մեկ-երկուսի բովանդակությանը, կամ փորձեր հասկանալ, թե դրանք ինչ լեզվով են գրված, կամ ինչու են հենց հայերենով գրված: Այս դեպքում միգուցե ներքին խիղճն ու բարոյականությունը թույլ չտային նմանատիպ պատմություններ հորինելու և քրիստոնեական արժեքների բնույթին ու բովանդակությանը հակասող հորինվածքներ ձևակերպելու և հրապարակելու:

Նման կեղծ ու անհիմն քարոզչությունը միանգամայն դատապարտելի ու անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ոչ միայն հայ ժողովրդի, նրա հոգևոր կառույցը հանդիսացող Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյան պատմություն, հոգևոր ու գաղափարաքաղաքական հարուստ կենսագրություն ունեցող նշանավոր հոգևոր-մշակութային կենտրոնների, այլև ընդհանրապես համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության պատմության նկատմամբ»:

https://iravunk.com/sim/?p=289807&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ