Փաշինյանը կրկին ջարդեց Հանրային ռադիոյի դուռը. Թևանյան

Ներքաղաքական

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է. 

 

Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հանրային ռադիոընկերության նկատմամբ։ «Հեղափոխության» օրերին նա իր ընկերների հետ անարգել մտավ ռադիոյի շենք, խուլիգանաբար կոտրեց դուռը և եթեր էր պահանջում ռադիոյից այն դեպքում, երբ իր «թավշյա» գործընթացը լուսաբանում էին բոլոր լրատվամիջոցները, այդ թվում՝ նախկին իշխանություններին սպասարկող լրատվամիջոցները։

Նրա դեմ ոչ մի քայլ չարվեց, ոչ մի բերետավոր ոչ մեկի գլուխը չկոտրեց, ոչ մեկի դաստակը չպոկեցին։ Ճիշտ հակառակը՝ Փաշինյանի բոլոր քմահաճույքները բավարարվում էին։ Ոչ մի գործ չհարուցվեց խուլիգանության ու քրեական բաղադրիչներ պարունակող արարքների համար։ Ռադիոն գրավելուց հետո ոչ մեկ բերման չենթարկվեց։

Իշխանության գալուց հետո Հանրային ռադիոյում զարմանալիորեն ազատ մթնոլորտ էր։ Ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանին հաջողվել էր կառույցը զերծ պահել իշխանական խոսափող դառնալուց։ Որպես Երևանի ավագանու վերջին ընտրություններին մասնակցած ուժի ղեկավար կարող եմ վստահաբար պնդել, որ Հանրային ռադիոն աչքի էր ընկնում անաչառությամբ, անկողմնակալությամբ և բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու քաղաքականությամբ։

Նախկին տնօրենին չներվեց այն, որ նա անդրադարձավ Հանրային ռադիոյին Փաշինյանի տված հարցազրույցին։ Ավելի ճիշտ՝ հարցազրույց վարողի վարքագծին։ «Ժողովրդավարության բաստիոնի» վարչության պետի պաշտոնին նշանակվածն իրեն խոցված զգաց ու անցավ գործի։

Խումարյանին հեռացրեցին աշխատանքից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները, որոնց մեջ կան մարդիկ, ովքեր մի ժամանակ ազատ խոսքի պաշտպանի ու պարկեշտ մարդու համբավ ունեին։ Պարզվեց դրանք խամաճիկներ են ու իրենց էությամբ դահիճներ։ Այդ խորհրդի անդամները հեռացրեցին մի տնօրենի, ով բարձր լեգիտիմություն ունի ռադիոյի կոլեկտիվի ճնշող մեծամասնության մոտ։

Ուշագրավը ոչ միայն Փաշինյանի միջամտությունն է այնտեղ, ուր ինքն իրավունք չունի միջամտել, այլ նաև այն, թե ում են նշանակել նախկին տնօրենի փոխարեն։

Նշանակել են մեկին, ով ԱՄՆ քաղաքացի է, աշխատել է ամերիկյան ֆինանսավորմամբ լրատվամիջոցում և վերջին 28 տարին ապրել է Պրահայում, ով, ըստ էության, այլ պետության օգտին է աշխատել։ Ջավախքի լեզվով ասած՝ շպիոն է եղել։ Բայց դե նույն լեզվով ասած՝ գլուխը քարը։

Եվ այսպես, «3 միլիոն վարչապետերի» բլեֆ–կարգախոսի հեղինակ և ժողովրդի կարծիքի հետ, իբր, հաշվի նստող Նիկոլ Փաշինյանը, հակառակ Հանրային ռադիոյի կոլեկտիվի մեծամասնության կարծիքի, ռադիոյի տնօրեն նշանակում է մեկին, ով իր հետ միասին ծառայելու է օտար երկրի շահերին։

Սա, փաստորեն, Նիկոլի երկրորդ հարձակումն էր ռադիոյի վրա։ Բայց այս անգամ դուռը կոտրվել է ներսից։ Քստմնելի ձևով։ Սա՛ է «բաստիոնի» իրական դեմքը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում