Եռացող նոր աշխարհակարգի ստեղծման նախաշեմին ունենք երկրի ղեկավար, որն ասում է՝ «կեցցե հեծանիվը». Վարդանյան

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ գնահատմամբ՝ Մերձավոր Արեւելքը պատմականորեն ամենաանկայուն տարածաշրջանն է ամբողջ աշխարհում: Բախումները, պատերազմները, ազդեցության համար պայքարը ամենաշատն այստեղ է տեղի ունենում:

Հիմա Մերձավոր Արեւելքում եռացող նոր աշխարհակարգի ստեղծման նախաշեմին գործում են ամենավայրի ջունգլիների օրենքները: Այսինքն, երբ հին աշխարհակարգի կանոնները փլուզվել են, եւ նորը դեռ չի կառուցվել, այդ ժամանակաշրջանում է, որ ում ուժը ինչ պատում` անում է: Հիմա իրականում ազդեցության համար պայքար է ամեն միլիմետրի, ամեն ռեսուրսի, գերիշխող դիրք ունեցող բարձունքի, տարանցիկ ճանապարհների համար: Եվ այն, ինչ տեսնում ենք, ազդեցության պայքար է, որպեսզի երբ այս խառնաշփոթն ավարտվի, ամեն մեկը հայտնվի ավելի լավ դիրքում: Նախընթաց շրջանում Իրանը փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի անկայունությունը իր սահմաններից հեռացնի: «Համասի» առաջնորդը կարող էր սպանվել աշխարհի ցանկացած կետում, բայց սպանվեց Իրանում: Դա ուղիղ մեսիջ էր անկայունությունը մեր եղբայրական Իրան տեղափոխելու մասին, որը պետք է Իրանին պարտավորեցնի պատասխանել եւ ներքաշվել այն եռացող կաթսայի մեջ, որում հիմա գտնվում է ամբողջ Մերձավոր Արեւելքը: Մենք այս ամենին պետք է նայենք մեր շահերի տեսանկյունից: Այսինքն` եղբայրական Իրանի ցանկացած անկայունություն, որը կարող է Իրանում ստեղծել իրավիճակ, որ նա զբաղվի այլ խնդիրներով, քան տարածաշրջանում կայունություն ապահովելը, վնաս է մեր շահերին: Հետեւաբար, պետք է ցանկանանք, որ Իրանը կարողանա հաղթահարել այս մարտահրավերները: Այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ ամեն մեկն իր ունեցածի համար ամրագրում է իրավունքները եւ նոր բաներ ստանալու հայտ է ներկայացնում, իսկ մենք ունենք մի երկրի ղեկավար, որն ասում է՝«կեցցե հեծանիվը»: Պատկերացնո՞ւմ եք՝ այս մարդն է գնում ու բանակցություններում մեզ ներկայացնում, երբ սեղանի շուրջ ամեն մեկն ուզում է ամենամեծ պատառը վերցնել, այս մարդն ասում է՝ «կեցցե հեծանիվը»: Եվ այստեղ ենք տեսնում սրանց հանձնառությունը, թե քանի քառ. կմ-ի վրա իրենք լինեն կառավարիչներ: Իրենց համար կարեւոր է՝ ինչ-որ քառ. կմ-ի վրա լինեն ինչ-որ տարածքներ, որտեղ իրենք կմնան: Ու ի՞նչ կապ ունի՝ Սյունիքը կա՞ այս գոտում, թե՞ չկա, Տավուշը կա՞, թե՞ չկա: Իրենց համար կարեւորը կառավարչական ֆունկցիան ինչ-որ տարածքում պահպանելն է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում