Ու նորից նույն հարցն է՝ կլինի՞ մեծ պատերազմ Մերձավոր Արեւելքում

Վերլուծություն

Ի­հար­կե, մեր մեծ տա­րա­ծաշր­ջա­նում այս պա­հին ըն­թա­ցող սուր զար­գա­ցում­նե­րից եւս մե­ծա­պես կախ­ված է, թե ինչ հնա­րա­վոր ըն­թացք կա­րող է ու­նե­նալ Հա­յաս­տա­նը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=289700&l=am): Ի վեր­ջո, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ի­րա­վի­ճա­կը շա­րու­նա­կում են հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն սրել, եւ ե­թե լի­նի այդ­քան չար­չարկ­ված մեծ պա­տե­րազ­մը, ա­մեն բան կա­րող է գլխի­վայր շրջվել:

ՀԱՄԱՍ-ի ա­ռաջ­նոր­դի սպա­նութ­յու­նը, այն էլ հենց Թե­հրա­նում, բնա­կան է, որ լար­վա­ծութ­յան նոր մա­կար­դակ է ի հայտ բե­րել տա­րա­ծաշր­ջա­նում: Այն կար­գի, որ շատ աղբ­յուր­ներ մեծ պա­տե­րազ­մին տա­լիս են ար­դեն սկսվա­ծի «կար­գա­վի­ճակ»՝ դրա փաս­տա­ցի մեկ­նար­կին տա­լով 24, 36, 72 ժամ ժա­մա­նակ եւ այլն: Ընդ ո­րում, այս հար­ցում հեր­թա­կան ան­գամ աչ­քի է ընկ­նում ա­րեւմտ­յան ուլտ­րա­լի­բե­րալ լրատ­վա­կան դաշ­տը, ո­րը, թեեւ, ժա­մա­նա­կին է­լի է 48 կամ 72 ժամ տվել պա­տե­րազ­մի մեկ­նար­կին ու սխալ­վել: Արդ­յուն­քում, տպա­վո­րութ­յունն այն է, որ նման քա­րոզ­նե­րով փոր­ձում են միայն մե­ծաց­նել պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նութ­յու­նը, ինչն ա­վե­լորդ ակ­նարկ է, որ նման պա­տե­րազ­մով այս պա­հին հիմ­նա­կա­նում շա­հագրգռ­ված են ո­րո­շա­կի հրեա­կան շրջա­նակ­ներ, ով­քեր հա­մա­գոր­ծակ­ցում են, այս­պես ա­սենք, Նե­թան­յա­հու­ի թե­ւի հետ:

Այն, որ այս պա­տե­րազմն ա­ռա­ջին հեր­թին պետք է հենց Նե­թան­յա­հու­ին, ա­վե­լորդ կեր­պով հիմ­նա­վո­րեց այս վեր­ջին դեպ­քը: Փաս­տը, որ ՀԱՄԱՍ-ի ա­ռաջ­նորդ Հա­նիեին սպա­նե­ցին հենց Թեհ­րա­նում, դա ա­ռա­ջին հեր­թին Ի­րա­նին ուղղ­ված մար­տահ­րա­վեր էր, թե, տե­սեք, ձեր տա­րած­քում կա­րող ենք նման բա­ներ ա­նել: Այ­սինքն, սրա­նով պար­զա­պես Նե­թան­յա­հուն փոր­ձում է տեղ չթող­նել, որ Ի­րա­նը չպա­տաս­խա­նի: Եվ հաշ­վար­կը ճիշտ է, պա­տաս­խա­նը կլի­նի. ըստ տա­րաբ­նույթ աղբ­յուր­նե­րի, ա­յա­թոլ­լա Խա­մե­նեին հրա­հան­գել է ու­ղիղ հար­ված հասց­նել Իս­րա­յե­լին: Ի­րա­նում էլ ակ­տիվ տա­րա­ծում է գտել այն կար­ծի­քը, որ պա­տե­րազմն ան­խու­սա­փե­լի է, եւ պետք է չխու­սա­փել պա­տե­րազ­մից: Օ­րի­նակ, հայտ­նի փոր­ձա­գետ Հա­յալ Մո­ւազ­զին գրում է. «Տա­րա­ծաշր­ջա­նա­յին այս հա­կա­մար­տութ­յունն ան­խու­սա­փե­լի է: Բա­ցար­ձակ հի­մա­րութ­յուն է ինքդ քեզ խա­բել՝ ի­մա­նա­լով, որ պա­տե­րազ­մը 95%-ով ան­խու­սա­փե­լի է, որ չպետք է պատ­րաստ­վես պա­տե­րազ­մի։ Վեր­ջա­պես, 45 տա­րի սպա­սե­լուց հե­տո, ե­կել է ժա­մա­նա­կը, որ Ի­րա­նը ուղ­ղա­կի հաշ­վե­հար­դար տես­նի Իս­րա­յե­լի հետ…»:

­Բայց մյուս կող­մից, ի­րո՞ք պա­տե­րազ­մը, ո­րին այդ­քան ձգտում է Նե­թան­յա­հուն՝ առն­վազն սե­փա­կան կա­շին փրկե­լու հա­մար, Ի­րա­նին ի­րոք պետք է: Ինչ­պես նաեւ՝ պա­տե­րազմն ԱՄՆ-ին պե՞տք է. սա էլ է հարց, ինչ­քան էլ որ, այս­պես ա­սած, Բայ­դե­նի վար­կա­նի­շի գոր­ծո­նը, ո­րը Վա­շինգ­տո­նին պար­տադ­րում էր՝ կանգ­նեց­նել նման պա­տե­րազ­մը, ար­դեն չկա: Մեր­ձա­վոր Ար­եւել­քի եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի հե­տա­զո­տութ­յուն­նե­րի կենտ­րո­նի տնօ­րեն Սեմ­յոն Բաղ­դա­սա­րո­վի գնա­հատ­մամբ. «Ի­րա­նը պար­զա­պես չի կա­րող չար­ձա­գան­քել, սա ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ է, «ի­մի­տա­ցիա» սպա­սել չի կա­րե­լի, հի­մա դա Ի­րա­նի քայլն է: Ո՞րն է խնդրի էութ­յու­նը։ Սա բնաջնջ­ման պա­տե­րազմ է՝ կա՛մ Իս­րա­յե­լը ոչն­չաց­նում է իր հա­կա­ռա­կորդ­նե­րին, կա՛մ հա­կա­ռա­կը։ Ցա­վոք, փոխ­զի­ջու­մը հնա­րա­վոր չէ»: Բայց նաեւ. «ԱՄՆ-ն եւ Ի­րա­նը շա­հագրգռ­ված չեն պա­տե­րազ­մով, սա­կայն Նե­թան­յա­հուն բո­լոր ջան­քե­րը կգոր­ծադ­րի, որ­պես­զի պա­տե­րազ­մը տե­ղի ու­նե­նա»:

Այ­սինքն, այս պա­հին Ի­րա­նի կող­մից պա­տե­րազմ սկսե­լը հենց Նե­թան­յա­հու­ի շա­հե­րից է բխում. նա, բնա­կան է, Թեհ­րա­նին կներ­կա­յաց­նի, որ­պես նա­խա­հար­ձակ կողմ, հա­մա­պա­տաս­խան քա­րոզ­չա­մե­քե­նան դա բո­լոր մե­թոդ­նե­րով ա­ռաջ կտա­նի, եւ մի­գու­ցե ԱՄՆ-ին պար­զա­պես հնա­րա­վո­րութ­յուն չմնա՝ Իս­րա­յե­լի օգ­տին պա­տե­րազ­մի մեջ ներ­քաշ­վել:

­Միայն թե կա նաեւ այս մե­դա­լի հա­կա­ռակ կող­մը. արդ­յոք ան­գամ ցան­կութ­յան դեպ­քում ԱՄՆ-ն­ այս պա­հին Ի­րա­նի վրա հար­ձակ­վե­լու պո­տենց­իալ ու­նի: Օ­րի­նակ, թեեւ հու­սիթ­նե­րը փա­կել են Ա­րեւ­մուտ­քի հա­մար այն­պի­սի կա­րե­ւոր ու­ղի, ինչ­պի­սին է Կար­միր ծո­վը, սա­կայն ԱՄՆ-ն­ այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ այս­տեղ ո­րե­ւէ խնդիր լու­ծել: Իսկ ի՞նչ կլի­նի Ի­րա­նի դեպ­քում:

­Մի շարք փոր­ձա­գետ­ներ մատ­նան­շում են մեկ այլ գերխն­դիր, որն այսօր պետք է կա­րո­ղա­նա լու­ծել ԱՄՆ-ն: Ն­կա­տի ու­նենք այս պա­հին Վե­նե­սո­ւե­լա­յում ծա­վալ­վող «գու­նա­վոր հե­ղաշրջ­ման» փոր­ձը: Ըստ աղբ­յուր­նե­րի. «Բայ­դե­նը գրե­թե սպա­ռել է ԱՄՆ-ի նավ­թի ռազ­մա­վա­րա­կան բո­լոր պա­շար­նե­րը: Իսկ վե­րա­կանգ­նե­լը չա­փա­զանց թանկ կնստի, քա­նի որ գնե­րը ամ­բողջ աշ­խար­հում բարձ­րա­նում են մինչեւ եր­կինք, եւ չգի­տես ուր կհաս­նեն, ե­թե Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը պայ­թի։ Այ­սինքն, նախ­քան Մեր­ձա­վոր Ար­եւել­քի գոր­ծը սկսե­լը (­Լի­բա­նան-Ի­րա­նի` գու­մա­րած ա­րա­բա­կան աշ­խար­հի պա­տե­րազ­մը Իս­րա­յե­լի եւ­ արեւմտ­յան կոա­լի­ցիա­յի դեմ), անհ­րա­ժեշտ է սե­փա­կան «բեն­զալ­ցա­կա­յա­նը» գտնել, որ­պես­զի նավթ գնեն կո­պեկ­նե­րով: Ե­թե ​​­Վե­նե­սո­ւե­լա­յի իշ­խա­նութ­յու­նը փլուզ­վի, ա­պա Մեր­ձա­վոր Ար­եւել­քում լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մ կլի­նի, եւ­ ուկ­րաի­նա­կան ճգնա­ժա­մը կշա­րու­նակ­վի։ Ե­թե ​​­Կա­րա­կա­սը դի­մա­նա, ա­պա Մեր­ձա­վոր Ար­եւել­քում լայ­նա­ծա­վալ պա­տե­րազմ­ներ չեն լի­նի (այն, ինչ հի­մա կա, կշա­րու­նակ­վի), եւ­ ուկ­րաի­նա­կան գոր­ծը պետք է կանգ­նեց­վի: Վե­նե­սո­ւե­լա­յում բո­լոր բո­ղո­քի ակ­ցիա­նե­րը վե­րահսկ­վում են դրսից, ֆի­նան­սա­վոր­վում են դրսից, հար­ձա­կում­նե­րը գա­լիս են դրսից: Հա­ջորդ փու­լում ցու­ցա­րար­նե­րը կստա­նան զենք, եւ կսկս­վի քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մը: Ընդ­դի­մութ­յան հիմ­նա­կան խնդի­րը, ո­րը 100%-ով դրել են ի­րենց հո­վա­նա­վոր­նե­րը, նավ­թի հան­քա­վայ­րե­րի վե­րահս­կո­ղութ­յան տակ առ­նելն է եւ­ այն 20 դո­լա­րով վա­ճա­ռել արեւմտ­յան ըն­կե­րութ­յուն­նե­րին, ինչ­պես ա­րեց ԴԱԻՇ-ը, ո­րը նույն­պես ստեղծ­վել է միայն ռե­սուրս­նե­րը թա­լա­նե­լու հա­մար»:

­Մինչ­դեռ Մա­դու­րոն նստած չի սպա­սում, թե ընդ­դի­մությ­ունն ինչ կա­նի. ար­դեն հա­զա­րա­վոր ակ­տի­վիստ­նե­րի է բռնել, ո­րը, բնա­կան է, նվա­զեց­նում է ապս­տամ­բութ­յան զար­գաց­ման հե­ռան­կա­րը: Կ­կա­րո­ղա­նա՞ Վա­շինգ­տոնն ա­րա­գո­րեն այս ի­րա­վի­ճա­կը փո­խել, այլ հարց է: Սա­կայն այս պա­հին դրա նշան­նե­րը դեռ չկան:

Իսկ Ի­րա­նը, ի­հար­կե, կա­րող է մի շարք ծանր հար­ված­ներ հասց­նել Իս­րա­յե­լին՝ հայ­տա­րա­րե­լով, որ դրա­նով պա­տաս­խա­նը տրված է: Այս դեպ­քում նո­րից գնդա­կը կհայտն­վի Նե­թան­յա­հու­ի դաշ­տում, նա ստիպ­ված է լի­նե­լու կա´մ ս­պա­սել, կա´մ նա­խա­հար­ձակ պա­տե­րազմ սկսել: Եվ երկ­րորդ դեպ­քում ԱՄՆ-ն պար­տա­դիր չէ, որ խառն­վի. Իս­րա­յելն է իր ո­րոշ­մամբ հար­ձակ­վել, թող տա­կից դուրս գա:

Ն­ման է, որ այս պա­հին մեծ պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նութ­յու­նը մնում է ոչ հա­մար­ժե­քո­րեն մեծ: Չ­նա­յած, ա­մեն բան խո­սում է այն մա­սին, որ Նե­թան­յա­հուն մի այն­պի­սի վի­ճա­կում է, որ նրա­նից ա­մեն բան սպա­սե­լի է:

https://iravunk.com/sim/?p=289701&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը