Տխուր է հեռանալը… ռուս սահմանապահները ծառայում էին բարեխիղճ եւ առանց տրտնջալու. Ելենա Սարկիսյան

Տեսանյութեր

Հայաստանի առաջարկով՝ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ղեկավարությունը հայկական կողմի պահպանությանը հանձնեց «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանը: Ռուսները հեռացան օդանավակայանից՝ հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներ, այլեւ տարբեր տարիներին «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանը պահպանած պահեստազորի եւ պաշտոնաթող սպաներ: Նրանց թվում էր նաեւ պաշտոնաթող մայոր ԵԼԵՆԱ ՍԱՐԿԻՍՅԱՆԸ: Նա կարոտով էր հիշում իր ծառայության տարիներին ռուս սահմանապահների կատարած մեծ աշխատանքը:

Ո՞ր թվականից եք ծառայել ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունում, մասնավորապես՝ «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանում:

Հենց «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանում՝ 2003 թվականի դեկտեմբերից մինչեւ 2004 թվականի մայիսը: Իսկ ընդհանրապես` սահմանապահ եմ 1992 թվականից: Հիշում եմ՝ երբ Մեղրիի սահմանապահ զորքերից տեղափոխվեցի «Զվարթնոց»-ի օդային անցակետ, ընդամենը մոտ 60 հոգի սահմանապահ կար: Ռուս սահմանապահներն այդ տարիներին ծառայեցին շատ մեծ ծանրաբեռնվածությամբ: Գրեթե՝ առանց հանգստի: Եվ նրանք ծառայում էին բարեխիղճ ու առանց տրտնջալու: Հետագայում, իհարկե, սահմանապահների թիվն ավելացավ:

Ի՞նչ առանձնահատկություն ունի «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանում իրականացվող ծառայությունը:

 Անցակետում սահմանապահ ծառայության առանձնահատկությունն այն է, որ սահմանապահը գործ ունի տարբեր պետությունների քաղաքացիների անձնագրերի հետ: Եվ ամեն անգամ քաղաքացու անձնագրում կնիք դնելով՝ նրա մուտքը թույլ տալու կամ չտալու որոշում է կայացնում՝ հիմք ընդունելով անձնագրի վավերականությունն ու իրական լինելը: Իսկ ճիշտ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ունենալ մասնագիտական ​​մեծ գիտելիքներ:

Իսկ ի՞նչ կասեք դժվարությունների մասին:

Անցակետում ծառայության դժվարությունն այն է, որ շուրջօրյա է: Իսկ ինչպես գիտեք, գիշերը ծառայություն իրականացնելն առավել բարդ է: Բայց ամենակարեւորը միշտ պետք է պատրաստ լինես արգելել պետական սահմանի խախտումները:

Ի՞նչ եք կարծում, հայ սահմանապահները միայնակ՝ առանց ռուսների, կկարողանա՞ն պաշտպանել օդային սահմանը:

— Հույս ունեմ… Կարծում եմ՝ այս տարիներին, երբ հայերն ու ռուսները միասին են իրականացրել այս ծառայությունը, ռուս սահմանապահները լիովին փոխանցել են իրենց փորձն ու պրոֆեսիոնալիզմը: Իհարկե, ցանկալի կլիներ, որ հայ եւ ռուս սահմանապահների համատեղ ծառայությունը շարունակվեր:

Ի՞նչ զգացողություններ ունեք՝ ներկա լինելով ռուս սահմանապահների հրաժեշտի արարողությանը:

— Իհարկե, տխուր է հեռանալը, որովհետեւ գրեթե 55 տարի ռուսները ծառայություն են իրականացրել օդային անցակետում: Բայց կյանքը շարունակվում է, ամենակարեւորն այն է, որ պատերազմ չլինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում