Փարիզ-2024. Նոր առաջատար. Մեդալային հաշվարկն այս պահին
Սպորտ
Փարիզի Օլիմպիական խաղերում հերթական մեդալների հավաքածուների խաղարկումից հետո մեդալային հաշվարկն ունի այս տեսքը.
Մրցաշարային աղյուսակի առաջատարը Չինաստանի հավաքականն է, որն այս պահին նվաճել է 9 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ։
Երկրորդ տեղում Ֆրանսիան է՝ 8 ոսկե, 10 արծաթե և 8 բրոնզե մեդալ։
Լավագույն եռյակը եզրափակում է վերջին օրերի նախկին առաջատար Ճապոնիայի հավաքականը, որը նվաճել է ոսկե 8, արծաթե 3 և բրոնզե 8 մեդալ։