Կլոպն ավարտում է մարզչական կարիերան
Սպորտ
«Լիվերպուլի» և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իր մարզչական կարիերայի հեռանկարների մասին։
«Այսօրվա դրությամբ սա ավարտ է ինձ համար որպես մարզիչ: Ես քմահաճույքով չեմ հրաժարվել, դա սովորական որոշում էր: Ես արդեն մարզել եմ աշխարհի լավագույն ակումբները»,- Կլոպի խոսքը մեջբերում է ESPN GB-ն։
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը նախորդ մրցաշրջանի վերջում հեռացավ «Լիվերպուլից»:
https://iravunk.com/sim/?p=289591&l=am/