Ինչո՞ւ Շահինյանը չդարձավ Արշակ Կարապետյանի կուսակցության նախագահ

Ներքաղաքական

«Իրավունքն» անդրադարձել էր, որ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել երկրորդ անգամ, քանի որ նախորդը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մերժվել ու չէր գրանցվել: Հատկանշական էր այն, որ ի տարբերություն նախորդ համագումարի, որտեղ կուսակցության գլխավոր քարտուղար էր ընտրվել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, երկրորդ անգամ տեղի ունեցած համագումարին ներկայացվեց բոլորովին այլ ղեկավար կազմ, եւ ընտրվեց կուսակցության նոր նախագահ: Իսկ Հովհաննես Շահինյանն ընդհանրապես ներկա չէր համագումարին: Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել նրա եւ Արշակ Կարապետյանի միջեւ, մանրամասներ ենք պարզել հենց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԻՑ:

Տարբեր ասեկոսեներ են շրջանառվում, թե ինչո՞ւ Դուք չդարձաք «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Ձեր եւ գեներալ Կարապետյանի միջեւ:

Մինչ կուսակցությունը, ասեմ, որ ես հասարակական կազմակերպության ղեկավար եմ, որը կոչվում է «Մենք գալիս ենք»: ՀԿ-ն եւ «Համահայկական ճակատ» շարժումը կնքել են համագործակցման համաձայնագիր, որում կար նպատակ` կուսակցություն հիմնադրելու: Մենք անցկացրել ենք համագումար, եւ կուսակցությունը, որը կոչվում է «Համահայկական ճակատ», պետական ռեգիստրի կողմից տարբեր պատճառաբանություններով գրանցում չի ստանում, որոնք իրենցից ներկայացնում էին միայն տեխնիկական թերություններ: Երկրորդ համագումարը կայացավ, եւ իմ որոշմամբ՝ ես չմասնակցեցի կուսակցական աշխատանքներին, քանի որ քրեական հետապնդումները, որոնք կային իմ նկատմամբ՝ 2019 թվականից սանձազերծված, կրկին վերաբացվել էր, ու ես իմ ուժերը պետք է կենտրոնացնեի դատաքննության մեջ, որը շատ ինտեսիվ գնում է, ու ամիսը 3-4 նիստ է տեղի ունենում: Իհարկե, գեներալը համաձայն չէր իմ որոշման հետ, բայց ես խնդրեցի, որ իմ գործընկերները ըմբռնումով մոտենան այդ հարցին: Ես 7 քննիչ եմ փոխել, եւ այս ողջ ընթացքում իմ նկատմամբ երկրից դուրս գալու ելքը բացվել-փակվել է, գործը փակվել, վերաբացվել է: Եվ այդ ամենը սկսվեց իմ մի շատ կարեւոր հայտարարությունից հետո, որը ես արել էի լրատվականներից մեկում: Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ շատ ծանր տարան, եւ նաեւ հետագայում դա նպաստեց քրեական գործը վերաբացելուն՝ 2023 թվականի ապրիլին: Ես գեներալ Կարապետյանին ճանաչում եմ 1994 թվականից, եւ մեր համագործակցությունը այնպես չէ, որ բացառապես կախված է եղել իր կողմից շարժում սկսելու կամ քաղաքական ակտիվություն ցուցաբերելու հետ: Մենք եղել եւ մնում ենք բարեկամներ, ու որեւիցե գաղափարական տարաձայնություններ, ճանապարհային շեղումներ կամ մեկս մյուսից նեղվածություն, բացարձակ չկա: Նաեւ ասեմ, որ գաղափարական սկզբունքայնությունը մեզ մոտ շատ համահունչ է: Եթե անգամ Կարապետյանը տեսներ Հայաստանը Եվրամիության կազմում, նա կշարունակեր մնալ իմ բարեկամը, բայց այդքանից հետո մենք քաղաքական, գաղափարական առումով նույն դաշտի մեջ լինել չէինք կարող:

Իսկ իրականում Արշակ Կարապետյանը նման միտու՞մ ունի՝ Եվրամիության կազմում Հայաստանը տեսնելու:

Գեներեալն ունի միտում Հայաստանի սուվերենության, իշխանության եւ փրկության հարցում: Ես գիտեմ, որ նա շատ լավ տիրապետում է, թե որտեղ է Հայաստանի պետական պահպանման բանալիները թաքնված: Արեւմուտքը որ պետություն մտնում է, այնտեղ ծաղիկ չի աճում: Տեսեք, Լիբիայի նման պետությանն ինչ օրի գցեցին: Այն Լիբիան, որն ուներ իր առավելությունները, որտեղ ժողովուրդը ապրում էր բարեկեցիկ մակարդակի վրա, այժմ այնտեղ ծաղիկ չի աճում: Դա մեզ պետք չէ: Պետք է վերջապես ընդունել՝ գեներալ Կարապետյանը,, Հովհաննես Շահինյանը մարդիկ են, ովքեր իրենց բնագավառում, շրջապատներում եւ ոլորտներում կայացած են: Մենք գործ ունենք արած, համակարգեր ստեղծած: Ունեցել ենք նախարարներ, որոնք տակդիրով գնում էին դիրքերը հանձնելու եւ վերադառնալու, իսկ Կարապետյանն այնպիսի աշխատանք է տանում, որն անմիջական կապ ունի մեր պետության վաղվա օրվա հետ, Արցախի խնդիրների հետ, գերիների վերադարձման հետ: Գուցե այդ ամենը մարդկանց համար տեսանելի չի, բայց մենք խնդիրներ ենք փորձում լուծել: Պետք չէ մոռանալ, որ մենք կորցրել էինք հուսալի գործընկեր լինելու այդ կարեւրագույն փաստը: Հիշեք 2013 թվականը, երբ մենք մտածում էինք՝ արդյո՞ք չգնանք Եվրամիություն, տեսնենք` այնտեղ ինչ կա, երբ մեր ողջ անվտանգությունը՝ տնտեսական, քաղաքական, ռազմավարական կապված է համակարգի հետ, որը կոչվում է Եվրասիական տնտեսական միություն: Բայց մենք քննարկում էինք` գնանք Եվրոպա, տեսնենք այնտեղ ինչ կա: Այս ամենը գալիս է նրանից, որ մենք չենք ունեցել կայունություն, հստակություն եւ դիմացի կողմի մոտ հստակ տպավորություն ենք ստեղծել, որ մենք հուսալի գործընկեր չենք: Ու այդ ամենի պտուղները հիմա մենք չենք քաղում, այլ ուտում ենք, իսկ պտուղը եղել է Արցախի կորուստը, պատերազմը, եղել է այն անտերուդուրս իրավիճակը, ինչի մեջ այսօր գտնվում ենք: Իրեն հարգող կազմակերպությունը, պետությունը չի ցանկանա գործ ունենա այնպիսի մի պետության, մարդկանց քանակի հետ, որոնք ցանկացած պահի պատրաստ են դավաճանելու: Կյանքում էլ է այդպես, երբ սիրտդ կոտրվում է, ինչքան էլ այն ամրացնես, միեւնույնն է, հետքը մնում է: Մենք ենք մեզ բերել հասցրել այն ողբալի իրավիճակին, որում այժմ գտնվում ենք: Մեր երկրի հարցերը այժմ քննարկում են՝ առանց մեր ներկայության, որովհետեւ մենք մեզ փալասի նման ենք պահել, իսկ փալասի վրա ոտքերը սրբում ու անցնում են:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)