Պոպուլիզմ, թե՞ չոր հաշվարկ. ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց հանրաքվե անցկացնելու գաղափարից

Ներքաղաքական

«Հայաստանի իշխանությունները հասկացան, որ եթե ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը կողմ էր ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացմանը, ապա հետո այդ գաղափարից հրաժարվեց՝ հայտարարելով, որ ինքն ունի հարցեր, որոնց ԵՄ-ն պատասխաններ չի տվել, եւ հանրաքվեի գաղափարից կարծես հետ կանգնեց: Կարծում եմ, Փաշինյանը շատ լավ հասկացավ, որ ԵՄ-ում մեզ չեն սպասում», - այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Արման Ղուկասյանը:

Շատ երկրներ կան, մատնանշեց բանախոսը, այդ թվում եւ հարեւան Վրաստանն ու Թուրքիան, որոնք տասնամյակներ այդ ճանապարհն են բռնել, բայց ԵՄ-ն նրանց չի ընդունում: Մինչդեռ Հայաստանի պարագայում հետաքրքիր պատկեր է ուրվագծվում ու ռիսկեր են ի հայտ գալիս: Հետեւապես, պետք է ուղղակի չոր տնտեսական հաշվարկ անել:

«Շատ բարդ է պատկերացնել, թե, օրինակ, նույն Հայաստանը ինչպե՞ս է զբաղվելու արտահանմամբ, ինչպես այսօր անում է ԵԱՏՄ-ի անդամակցության շրջանակում, երբ հայկական արտադրությունը շատ ու շատ խնդիրների առաջ է կանգնելու թե՛ եվրոպական շուկա հասնելու համար՝ դա շատ ավելի թանկ է լինելու, թե՛ եվրոպական ստանդարտներին համապատասխանելու առումով, թե՛ տրանսպորտային կոմունիկացիաների բացակայության դեպքում: Այսինքն, լրջագույն խնդիրներ են առաջանալու»,- նկատեց նա:

Ղուլասյանը ներկայացրեց պաշտոնական վիճակագրություն, ըստ որի՝ նույն ԵԱՏՄ-ի անդամակցության շրջանակում Հայաստանն այսօր հնգյակի շարքում գրանցում է բավականին շոշափելի արդյունք և տնտեսական աճի տեմպերի առումով ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում առաջամարտիկն է: Օրինակ, 2023թ-ին Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության 9,4 տոկոս աճ, ՀՆԱ-ն աճել է 8,5%-ով։ Արտահանումն աճել է 55,3%-ով, իսկ ներմուծումը՝ 40,2%: Միայն վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանից արտահանումն աճել է  2,8 անգամ, իսկ ներմուծման ծավալները՝ 2,3 անգամ: Եվ այս թվերը, հիշեցրեց նա, հայտարարում են նաեւ ՀՀ իշխանությունները:

Արման Ղուկասյանի խոսքով, շատ երկրներ, որոնք ունեն ավելի լայն տնտեսական հնարավորություններ՝ տրանսպորտային կոմունիկացիաներ՝ նույն Թուրքիան ու Վրաստանը, որ տարիներ շարունակ գնում են դեպի ԵՄ, նրանք այդպես էլ չեն դառնում ԵՄ անդամ, իսկ Հայաստանում, այսպես կոչված, արեւմտամետ ուղղվածություն ունեցող որոշ ուժեր այսօր փորձում են իշխանություններին քննադատել, թե այդ հանրաքվեի անցկացումը կարեւոր է:

«Իրականում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեն իրավական որեւէ հիմք չունի եւ բացի այդ՝ ԵՄ անդամ դառնում են ոչ թե ինչ-որ հանրաքվեներով, այլ հստակ հարցի պատասխան ունենալու դեպքում՝ ԵՄ-ն քեզ սպասո՞ւմ է, թե չի սպասում: Եվ այս մասին խոսում է հենց նույն Փաշինյանը, եւ հասկանալով այս պարզ ճշմարտությունը, որ Եվրոպայում մեզ չեն սպասում, նա այս գաղափարից հետ կանգնեց»,- շեշտեց Ղուկասյանը:

Ինչ վերաբերում է չարչրկված վիզաների ազատականացման հարցին, որը ևս վերջին շրջանում ակտիվացել է, քաղաքագետը նշեց, որ այս հեռանկարը ևս շատ մշուշոտ է, մեծ հարցականի տակ է, հիշեցրեց, որ վիզաների ազատականացման հարցը քննարկվել է նույնիսկ նախկին  իշխանությունների օրոք և ՀՀ-ն մշտապես հայտարարել է, որ ձգտում է դրան, սակայն մինչ օրս այս հարցում որևէ առաջխաղացում չկա: Նույնիսկ հակառակը՝ ռեգրես ունենք, ինչը փաստում են շարքային քաղաքացիները, որոնց համար վիզա ստանալու գործընթացը իսկական պատուհաս է դարձել.

«Անգամ այդ գործընթացն է ավելի բարդացել նախկինի համեմատ: Ունենք կոնկրետ ռեգրես»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս հարցը ԵՄ ձեռքում քաղաքական գործիք է: Բայց եւ կարծիք հայտնեց, որ ՀՀ-ն պետք է հենվի տնտեսական չոր հաշվարկների վրա, քանի որ եթե մենք ուղի ենք բռնում դեպի ԵՄ, նույնիսկ չդառնալով ԵՄ անդամ, մենք զրկվում ենք շատ ու շատ դիվիդենտներից, որ ՀՀ-ն ստանում է ԵԱՏՄ շուկայի մաս կազմելով:

«Մեր պետությունն ունի շեշտակի տնտեսական աճ, որից, փաստացի, զրկվելու ենք: Եվ ես ուզում եմ եվրոպամետ քաղաքական ուժերին հարցնել՝ ինչպե՞ս ենք այդ ռիսկերը վերահսկելու, եթե մենք կկորցնենք ԵԱՏՄ շուկայի, ռուսական շուկայի  հնարավորությունները, չստանալով այլընտրանք: Մեզ ասում են՝ եկեք անենք հանրաքվե: Լավ, բայց ունե՞նք պատասխան ԵՄ-ից, արդյո՞ք մեզ սպասում են: Եթե Նիկոլ Փաշինյանը ունենար դրական պատասխան, նա կգնար հանրաքվեի անցկացման, առավել ևս, որ հստակ այդ ազդակը տվել էր Արեւմուտքին»,- հավելեց նա:

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)