Ե՞րբ է դատապարտելու Օլիմպիադայի բացման այլասերվածության քարոզը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մեզ չեն դադարում զարմացնել «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տ. ԲԱԳՐԱՏ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ արտահայտած մտքերը: Նա հոդվածով է հանդես եկել եւ ընդգծել. «Ես պայման եմ դրել. այն քաղաքական միավորները, որոնք դատապարտել են հունիսի 12-ը, նրանց հետ են մեր հարաբերությունները: Ովքեր չեն դատապարտել, այս ժողովրդի հետ կապ չունեն։ Նույնը վերաբերում է անհատներին։ Սա պարզապես այս դրվագին վերաբերող մի մոտեցում չէ։ Սա բխում է հասարակության եւ նրա շարժիչ ուժերի վերաբերյալ իմ խորքային պատկերացումներից»: Այո՛, սրբազանը ճիշտ է, քաղաքական միավորները պարտավոր էին դատապարտել տեղի ունեցածը, եւ շատերը դատապարտել են: Բայց մի՞թե դրանից առաջ նախ չպետք է պայման դնել, որ դատապարտեն 2018-ի իշխանազավթումն ու ներողություն խնդրեն նրանք, ովքեր սատարել են այդ իշխանազավթմանը, իսկ հիմա հայտնվել են հրեշտակի դեմքով ընդդիմադիր դաշտում: Իսկ դրանից հետո՝ 44- օրյա պատերազմի եւ Արցախի հետեւանքների համար արդյոք ավելի հնչեղ ու բարձր չպետք է լիներ դատապարտումը, իսկ դրանից հետո՝ տեղի ունեցած շարժումների ժամանակ, որտեղ եղել են էլի բերման ենթարկվածներ, ծեծված-տուժածներ, ինչո՞ւ այդ ամենը մոռացվեց, եւ շեշտը դրվեց միայն այս վերջին դրվագի վրա: Եվ, վերջիվերջո, իսկ Բագրատ սրբազանը ե՞րբ է դատապարտելու Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ այլասերվածության քարոզն ու քրիստոնեության հանդեպ ծաղրը, Երեւանում ԼԳԲՏ-ական ակցիաներ անելու փորձերն ու աղանդավորության ագեսիվ ակտիվությունը մեր երկրում:

Իսկական «Դժբախտ երջանկություն» է այն, ինչ ասել է Կենտրոնական բանկի նախագահ ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ: Նա աչքալուսանք է տվել, թե. «Պետության տեսանկյունից պարտք վերցնելը դառնում է ավելի էժան, ինչը մեր գործընկերների համար, երեւի թե, դրական նորություն է»: Ու այսպես էժանությամբ ոգեւորված՝ ՀՀ պետական պարտքը հասել է 12 միլիարդ դոլարի: Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանն ու այստեղ մի հատ՝ ցը՛մփ… ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձանագրում է. «ՀՀ կառավարության անխոնջ ու ազգափրկիչ գործունեության արդյունքում ՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 միլիարդ դոլարի շեմը: Եթե բաժանենք բնակչության թվի վրա, պարտքի յուրաքանչյուրիս բաժինը 4 հազար դոլարից ավելի է։ Հիշեք այս թվերը, երբ հաջորդ անգամ քանդվող ասֆալտը ձեր աչքը փորձեն մտցնել»: Հիմա հարց՝ ԿԲ նախագահն ի՞նչ է ծխում, որ այս ամենի մեջ դրական բան է տեսնում:

Իսկ Իրանի հոգեւոր առաջնորդ ԱԼԻ ԽԱՄԵՆԵԻՆ հերթական անգամ զարմացրել է՝ հանդես գալով հայաստանյան իշխանություններից շատ ավելի հայամետ դիրքերից: Նա, վերահաստատելով ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը, ընդգծել է. «ԻԻՀ-ն Զանգեզուրի ճանապարհն ի վնաս Հայաստանի է համարում եւ հաստատակամ է իր այս դիրքորոշման մեջ»: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն արձանագրում է. «Մեր ամոթը՝ Իրանը մեր մասին ավելի շատ է մտածում, քան` մենք: Մահմեդական Իրանի ղեկավարը շատ լավ պատկերացնում է, թե ի՛նչ աղետալի հետևանքներ են ունենալու, նախ՝ Հայաստանի եւ հայության համար մահմեդական Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից առաջ մղվող «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը... Իսկ հայաստանյան, մեծ մասամբ քաղաքականապես տգետ հասարակությունը, չի էլ պատկերացնում, թե ֆեստիվառների եւ իշխանական փարթիների միջոցով հասարակության ուշադրությունը շեղելով` կապիտուլյանտ Նիկոլն ու իր թայֆան ի՛նչ աղետներ են բերելու Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին...»:

Զարմացած է «Իրավունք»-ը

https://iravunk.com/sim/?p=289514&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը