«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երեխայիս ասելու եմ, որ պայքարել եմ այն մարդկանց դեմ, ովքեր կործանել են երկիրս. Մհեր Արմենիա

Մշակութային

Ի հակադրություն հանրության շրջանում առկա հուսահատական տրամադրությունների՝ «Ազգի Ձայն» կուսակցության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ լիահույս է՝ ապագայի, սերունդների հարցում:

—  Ո՞ր տարիքից սկսեցիք երգել, եւ ինչո՞վ էր պայմանավորված Ձեր սերը դեպի երգարվեստը:

—  Մանկուց է եղել: Իմ գերդաստանը եւ ծնողներս երաժիշտներ են: Ու ձգտումս շատ մեծ էր դեպի բեմ, դեպի երգարվեստ:

—  Ինչո՞ւ լավ երաժշտությունն այսօր չի ունենում այնքան դիտելիություն եւ պահանջարկ, ինչպիսին ունենում է անորակ երաժշտությունը:

—  Անորակ երաժշտություն միշտ էլ եղել է, պարզապես, քանակն է շատացել: Բայց ովքեր արտադրում են որակով երաժշտություն, այդ մարդիկ դեռ պետք է ավելի համառ եւ ակտիվ լինեն: Ասեմ՝ ինչով է պայմանավորված. դա տարբեր սոցիալական խմբերի մարդկանց հոգեբանական խնդիրներից է: Չէ որ արտիստը երբ երգում է, պետք է հոգեպես հանգիստ լինի: Չի լինում ստեղծագործել, երբ ներաշխարհդ անհանգիստ է: Օրինակ` կորոնավիրուսի շրջանում շատերն աշխատանք չեն ունեցել, սթրես են տարել, նույնը` պատերազմի ժամանակ: Այսինքն՝ իրադարձությունները, որոնք կատարվում են երկրի ներսում, անմիջականորեն ազդում են ստեղծագործող մարդու վրա, եւ կապ չունի՝ այդ մարդը երգիչ է, նկարիչ է, դերասան է: Նաեւ մեծ նշանակություն ունի սոցիալական ցանցը: Օրինակ` Յութուբը բաց հարթակ է, բոլորի համար, ու ցավոք, շատերը նախընտրում են ավելի հեշտ մարսելի երաժշտություն, քան` խորքային: Փառք Աստծո, Հայաստանում կան մարդիկ, ովքեր որակով են աշխատում, եւ հավատացեք, որ վերջում այն հաղթելու է անորակությանը:

—  Ինչպե՞ս կգնահատեք այժմյան մրցույթները, որոնց մասնակցում են մեր երիտասարդները:

—  Ես հիմա ավելի շատ զբաղվում եմ երիտասարդ սերնդին ներկայացնելով՝ Հայաստանի Հանրապետությունում եւ մեր սահմաններից դուրս: Մենք ունենք շատ տաղանդավոր երաժշտական սերունդ՝ լինի թատրոնի ոլորտում, երգ ու պարի եւ այլն: Ես ցանկանում եմ, որ իմ հայրենքիը ներկայացնեն շատ բարձր որակով, ինչպես ես եմ ներկայացրել: Պետք է գիտակցենք, որ դժվար ժամանակներ ենք ապրում, եւ ոչ մի իշխանություն հավերժ չէ: Կգա ժամանակը, եւ կփոխվի այս ամենը, ու վստահ եմ՝ մենք կլինենք մասնակիցը այդ փոփոխությունների եւ մեր սերունդներին իրոք կտանք անվտանգ Հայաստան:

—  Ինչո՞ւ են արվեստի ներկայացուցիչներն այսչափ անտարբեր երկրի համար օրհասական հարցերում՝ պատճառաբանելով, թե քաղաքականությամբ չեն զբաղվում: Ինչպե՞ս կարող են մարդիկ ապրել մի երկրում, որն ընդամենը մեկ տարի առաջ ունեցել է կորուստներ՝ տարածքային, մարդկային, ու մնալ այս ամենի հանդեպ անհաղորդ:

—  Դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը կզբաղվի քեզնով: Պատճառները տարբեր են՝ ոմանք խուսափում են կարծիք հայտնելուց, ոմանք` կարծիք լսելուց իրենց սոցիալական էջերի տակ: Արտիստները շատ փխրուն մարդիկ են ու վախենում են հոգեբանական սթրեսի մատնվել: Նաեւ ոմանք վարում են ջայլամի քաղաքականություն: Ես ոչ ոքի չեմ մեղադրում, իրենց իրավունքն է: Գիտեմ, որ ես` որպես մշակութային գործիչ, իմ երեխային ասելու եմ, որ պայքարել եմ այն մարդկանց դեմ, ովքեր կործանել են երկիրս: Նաեւ շատ կարեւոր եմ համարում, որ Մշակույթի նախարարությունը կրկին առանձնանա: Ասեմ, որ իշխանությունները թատրոններ են փակում, համակարգն է արժեզրկվում: Եթե իմ գործընկերները չեն ցանկանում քաղաքականությունից խոսել, ապա մշակութային իրավիճակի մասով պարտավոր են կարծիք հայտնել: Ցավոք, իշխանություններն այնպես են արել, որ մշակութային գործչի խոսքն արժեք չունենա, ուժ չունենա: Շատերը, դա գիտակցելով, չեն ցանկանում խոսել՝ համարելով, որ բացի պարսավանքից, ոչինչ ավելին չի լինի, սակայն թող խոսեն՝ խոսքն ուժ եւ արժեք ունի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան