Փարիզ-2024. Լողորդ Արթուր Բարսեղյանի արդյունքը
Սպորտ
2024 թվականի Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտավ լողորդ Արթուր Բարսեղյանը։
Լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում Բարսեղյանը 51.54 վայրկյան արդյունքով 5-րդ մրցահերթում մրցող 8 մասնակիցների մեջ զբաղեցրեց նախավերջին՝ 7-րդ հորիզոնականը։
Նշենք, որ որակավորման փուլի արդյունքները հայտնի կդառնան բոլոր մրցահերթերի ավարտից հետո։
https://iravunk.com/sim/?p=289473&l=am/