ԿԸՀ-ն Եվրամիություն ձգտող քաղաքական ուժերից դիմում չի ստացել

Ներքաղաքական

Եվրամիություն ձգտող քաղաքական ուժերը հայտարարել էին, որ մտադիր են ստորագրահավաք սկսել եւ քաղաքացիական նախաձեռնության կարգով խորհրդարան ներկայացնել օրենսդրական նախագիծ՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով: Թե արդյոք արդեն դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, «Իրավունք»-ը հետաքրքրվեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար ՍԵԴԱ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՑ: Նա նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռեւս նման դիմում չի ստացել: Մեր այն հարցին, թե միգուցե ստորագրահավաքի համար ձեւաթուղթ արդեն վերցրե՞լ են ԿԸՀ-ից, պարզաբանեց, որ ձեւաթուղթը դրված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում եւ յուրաքանչյուր ոք այն կարող է ներբեռնել՝ առանց ԿԸՀ այցելելու:

Իսկ թե ինչ ընթացակարգ է անցնում քաղաքացիական նախաձեռնությամբ՝ խորհրդարան օրենսդրական նախագիծ ներկայացնելը, հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է սահմանում ստորագրահավաքի անցկացման 60-օրյա ժամանակահատվածը: Անհրաժեշտ է ստորագրել ՏԻՄ հաստատություններում՝ մարզպետարանում, համայնքապետարանում, թաղապետարանում, ստորագրությունը հաստատել անձնագրային տվյալներով: Երբ հավաքվի 50 հազար ստորագրություն, ԿԸՀ-ն իրականացնում է ստորագրությունների վավերականության ստուգում՝ այդ թվում ստորագրած ձեւաթերթիկների տվյալները համադրելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տիրապետման ներքո գտնվող հասանելի տեղեկությունների հետ։ Եթե ստորագրությունների քանակը եւ վավերականությունը բավարարում է, օրինագիծը պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ եւ դրվում քվեարկության: Եթե Ազգային ժողովը մերժում է նախագիծը, ապա եւս 300 հազար ստորագրություն պետք է հավաքվի, որպեսզի նախագիծը դրվի հանրաքվեի: Հանրաքվեով բավարար ձայներ ստանալու դեպքում՝ նախագիծը անմիջապես հրապարակվում ու դառնում է օրենք: Հետագայում այն կարող է փոխվել միայն հանրաքվեով:

Ի վերջո, թե ե՞րբ են պատրաստվում դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ մեկնարկել, այսպես ասած, խոստացված, ստորագրահավաքը, կարկառուն արեւմտամետներից պարզել այդպես էլ չհաջողվեց: Միայն նրանց մոտ կանգնած «Իրավունք»-ի աղբյուրները հավաստեցին, որ հիմա տեխնիկական-կազմակերպչական հարցերով են զբաղված, ուսումնասիրում են, հետաքրքրվում, հարցուփորձ անում, թե ինչպես կարող են այս ամենը կյանքի կոչել: Այդուհանդերձ, եթե նույնիսկ սեպտեմբերին դիմեն ԿԸՀ-ին, 60 օր ստորագրություն հավաքեն, հետո էլ մեկ ամիս ԿԸՀ-ն ստուգի դրանց վավերականությունը, ստացվում է, որ ամենաշուտն առնվազն դեկտեմբերին հնարավոր կարող է լինել վերադառնալն այս հարցին: Իհարկե, եթե 50 հազար ստորագրող գտնեն եւ գտնելուց հետո էլ չարժանանա այն «Հայաքվեի» դժգույն բախտին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում