«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Անմիջապես վերանայել ՏՏ ոլորտի հարկային քաղաքականությունը.Friend ընկերության տնօրենը ահազանգում է

Հանդիպում

 ­«Իրավունքն» անդրադարձել ՏՏ ոլորտում առկա, մեղմ ասած, խուճաին Մասնավորապես, որ ո­լոր­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը պնդում են, որ Կառավարությունից ա­ռա­վե­լա­գույն ա­ջակ­ցութ­յան հա­մար, այս օ­գոս­տո­սից ստիպ­ված են լի­նե­լու եւս 20 տո­կոս հա­վե­լյալ հար­կա­յին պար­տա­վո­րութ­յան տակ մտնել: Ու սա այն դեպ­քոմ, երբ ի­րա­կա­նում այդ ո­լոր­տի մա­սին մտա­ծող երկր­նե­րում շա­րու­նա­կա­բար մտա­ծում են, թե ինչ­պես այն ա­ռա­վել հրա­պու­րիչ դարձ­նեն՝ մաս­նա­գետ­ներ ներգ­րա­վե­լու հա­մար: Եվ ա­հա ­Հա­յաս­տա­նում, ե­թե մինչ այս ո­լոր­տի բա­զում ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, տե­ղա­վոր­վել, հար­մար աշ­խա­տե­լու փո­խա­րեն տար­բեր ծան­րութ­յուն­նե­րի պատ­ճա­ռով նա­խընտ­րե­ցին հե­ռա­նալ, շա­տերն էլ տրտնջա­լով մնա­ցին, հի­մա ար­դեն այս մնա­ցող­ներն էլ են ճամպ­րուկ­նե­րը հա­վա­քում:

Վերը նշյալի շուրջ եւ առհասարակ ՏՏ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է Friend ընկերության տնօրեն, տեղակատվական անվտանգության փորձագետ ԱՐՍԵՆ ԼԵՎՈՎՆՅԱՆԻ հետ, ով նախ փաստեց.

-Այսօր Հայաստանում մենք ականատես ենք լինում իշխանությունների կողմից խիստ սխալ քաղաքականության, որը ուղղված է ՏՏ ոլորտի զարգացմանը խոչընդոտելու և նրա ներկայացուցիչներին հարկային ծուղակի մեջ գցելու վրա։ Մեր երկիրը կանգնած է լուրջ տնտեսական մարտահրավերների առաջ, և իշխանությունները փորձում են ցանկացած հնարավոր միջոցներով լրացնել բյուջեի պակասորդը՝ անգամ դա անելով ՏՏ ոլորտի հաշվին։ Իշխանությունների կողմից հավաքված գումարները ոչ մի կերպ չեն ծառայում իրենց նպատակներին։ Մենք՝ հարկատուներս, պարտաճանաչ կատարում ենք մեր հարկային պարտավորությունները, սակայն այդ գումարները վատնում են անարդյունավետ ծրագրերի վրա։ Այսօր մեր երկիրը, որը ՏՏ ոլորտի մեծ ներուժ ունի, մուրում է ֆինանսական աջակցություն այլ կառույցներից՝ առանց որևէ տեսանելի արդյունքի։ ՏՏ ոլորտը պետք է լինի մեր երկրի տնտեսական շարժիչ ուժը, սակայն այն պարզապես ընկալվում է որպես հավելյալ եկամուտի աղբյուր։ Ամեն օր մենք լսում ենք ոչ պրոֆեսիոնալ ձևավորված օրենքներ, որոնք ուղղված են ՏՏ ոլորտին վնասելու և նրա ներկայացուցիչներին հարկային բեռով ծանրաբեռնելու վրա։

Տեղակատվական անվտանգության փորձագետի խոսքերով.

-Իշխանությունները չհասկանալով, որ ՏՏ ոլորտը զգայուն է և կարող է հեշտությամբ տեղափոխվել այլ երկրներ, ընդունում են այնպիսի օրենքներ, որոնք ոչ միայն չեն նպաստում ոլորտի զարգացմանը, այլև խոչընդոտում են դրան։ Հարկավոր է նշել, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները չեն օգտագործում ասֆալտ, չեն մաշեցնում ճանապարհները և չեն կրում այնպիսի ծախսեր, որոնք ենթադրում են նմանատիպ հարկման: Այս իրավիճակում մենք բախվում ենք հսկայական խնդիրների՝ մեր լավագույն մասնագետները լքում են Հայաստանը, չկամենալով վճարել անհասկանալի հարկեր և տուրքեր։ Այսպես շարունակվելու դեպքում, մենք վտանգում ենք մեր երկրի տնտեսական ապագան։ Պետք է անմիջապես վերանայել ՏՏ ոլորտի հարկային քաղաքականությունը և խթանել դրա զարգացումը։ Անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ պայմաններ՝ պահպանելու և զարգացնելու մեր ՏՏ ներուժը, այլ ոչ թե նրան հարկային ծուղակի մեջ գցելու։ Առանց այդ ոլորտի աջակցության, մեր երկիրը երբեք չի կարող դառնալ համաշխարհային տեխնոլոգիական կենտրոն և ապահովել կայուն տնտեսական աճ։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան