«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Վառեմ-մարեմ»-ը գոռալով՝ «մարում է». ո՞վ է մեղավոր

Տեսանյութեր

Գյումրիում «Մեր մանկության տանգո»-ն ֆիլմից հայտնի «Վառեմ-մարեմ»-ի պատշգամբը հուլիսի 28-ին մասամբ փլուզվել է։ Նույն օրը, երբ Գյումրիում աննախադեպ քանակի մարդիկ կային, ովքեր գնացել էին Թաթա Սիմոնյանի համերգին: Ըստ էության, միայն երջանիկ պատահականություն է եղել, որ տուժածներ չկան: Ինչպես հայտնում են Ներքին գործերի նախարարությունից, նախնական տվյալների համաձայն, վնասվել է շենքի պատշգամբի մեկ արգելապատնեշ եւ շենքի ներսում մեկ կիսաքանդ միջնապատ: Նշենք, որ շենքը գտնվում է Վարդան Աճեմյան փողոցում, Գյումրու Կենտրոնական այգու հարեւանությամբ։ Երկհարկանի շինությունը «Կումայրի» պատմամշակութային արժեքների արգելոց-թանգարանի կառույցներից մեկն է եւ ժամանակին փոխանցվել է Մշակույթի նախարարությանը, որը պետք է վերակառուցեր շենքը, սակայն դեռեւս ոչինչ չի ձեռնարկվել:

Ով է մեղավոր՝ տեղի ունեցածի համար «Իրավունք»-ին պարզաբանում տվեց Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Նա մասնավորապես նշեց, որ վերակառուցման ծրագիր եղել է դեռեւս 2009 թվականից, երբ շենքը փոխանցվել է պետության հոգածության տակ: Վերակառուցման հետ կապված առաջարկություններ եւ ծրագրեր շատ են եղել, սակայն մինչ օրս այն այդպես էլ վերջնական լուծում չի ստացել: Հենրիկ Գասպարյանը չափազանց կարեւոր է համարում հարցի լրջությունը, որը հստակ դրված է այն հարթության մեջ, որ շենքը պետք է ծառայի մշակութային նպատակների համար եւ այլ գործառույթ չի կարող ունենալ: Այդ տրամաբանությամբ է շենքը հանձնվել Մշակույթի նախարարությանը: Վերջինս նախագիծ է կազմել, եւ այդ նախագիծն իր մեջ ներառել է պատկերասրահ, արհեստանոցներ եւ այլն. «Ինչ-ինչ պատճառներով այդ հարցը այդպես էլ մնաց անավարտ, որից հետո անհրաժեշտություն առաջացավ, եւ մենք փոխեցինք մեր պայմանները` այն դարձնելով կրթական եւ մշակութային կենտրոն: Դա նույնպես ընթացք ստացավ, հասանք մինչեւ նախագծային փուլ, սակայն գործը կրկին առաջ չգնաց»:
Գասպարյանի խոսքերով՝ կան անհատներ, կազմակերպություններ, որոնք դիմում են համայնքապետարանին տարբեր առաջարկներով, սակայն համայնքապետարանը որեւիցե գործողություն ձեռնարկել չի կարող: Լավագույն դեպքում՝ միջնորդում է դիմել ԿԳՄՍ նախարարություն եւ կառավարություն, որպեսզի շենքը փրկվի, քանի որ այն օր օրի փլուզվում է:

«Շենքը 2000 քառակուսի է կազմում: Ռեստավրացիոն աշխատանքը դժվար է ասել, թե ինչ կարժենա, որովհետեւ դա ստանդարտ աշխատանք չէ, եւ մինչեւ նախագիծը վերջնականապես չլինի՝ դժվար է գումարի մասին խոսելը: Այնուհանդերձ, որոշակի աշխատանքներ մենք կատարել ենք՝ տեսնելով որ փլուզման վտանգ կա, պարիսպապատել ենք, լարերով ամրացրել ենք որոշ քարեր, որ չընկնեն, եւ վտանգավոր քարերը հեռացրել ենք, որպեսզի մարդկանց անվտանգությունն ապահովենք: Հարցը կրկին հասել է մինչեւ նախարարություն, նույնիսկ եղել է հանձնաժողով՝ փորձագետներով: Քանի որ այդ փողոցներն արդեն վերանորոգման ընթացքի մեջ են, ունեինք մտավախություն, որ փողոցի շինարարության ժամանակ շինարարական ծանր տեխնիկաներն իրենց շարժումներով կարող էին վնաս պատճառել շենքին: Մեզ հետ համաձայն էին փորձագետները, որ աշխատանքները պետք է կատարվեին ձեռքով՝ առանց ծանր տեխնիկայի: Իհարկե, շինարարների հետ այդ հարցում խնդիրներ առաջացան, բայց մենք մեր խոսքը պնդեցինք: Մնացածը նախագծային փուլում կքննարկվի», - ընդգծեց Գյումրու գլխավոր ճարտարապետը՝ վստահեցնելով, որ ինչպես եղել է տարիներ շարունակ, այնպես էլ կշարունակվի եւ պարբերաբար կբարձրաձայնվի հարցը ու կմնա ուշադրության կենտրոնում:

Ի դեպ, ողջ օրը համառորեն զանգահարել ենք ԿԳՄՍ նախարարության Մշակութային բաժին, սակայն այդպես էլ մեր զանգերը մնացին անպատասխան:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան