Արցախը կործանվեց՝ դարդ ու ցավ չկա, ուրախ-զվարթ ապրում են…Աբգար Ափինյան

Տեսանյութեր

«ՄԵՆՔ ԿԱՆԳՆԵՑԻՆՔ ՄՏԱՎՈՐ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԱՌԱՋ»

Համահայկական գրողների միության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման Մշակութային հանձնախմբի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆՆ անդրադարձել է այս օրերին օրակարգային դարձած «Եվրամիություն, թե՞ Միութենական պետություն. ո՞ւր գնա Հայաստանը» թեմային՝ իր խոսքը հնչեցնելով համանուն խորհրդաժողովի ժամանակ: Հիշեցնենք, որ խորհրդաժողովը կազմակերպել էր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, որին ներկա էին մշակութային վաստակաշատ գործիչներ, ինչպես նաեւ փորձագիտական շրջանակի ներկայացուցիչներ, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

«ՄԵԶ ՆԱՅԵԼՈՎ` ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՝ ԱՅՍ ԵՐԿԻՐԸ Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ»

Աբգար Ափինյանը հիշեցրեց, որ Աշոտ թագավորի, Պապ թագավորի, Վարազդատ արքայի առջեւ եւս կանգնած է եղել Արեւմուտք, թե՝ Արեւելք դաժան ընտրությունը: Իսկ մեր ժողովուրդը միշտ կատարել է սխալ ընտրություն. «Բացատրեմ՝ ինչու սխալ, որովհետեւ դեպի Արեւելք նայելուց առաջ՝ չեն նայել իրենց: Դեպի Արեւմուտք նայելուց առաջ՝ կրկին չեն նայել իրենց: Եվ երկու դեպքում էլ գնացել են Արեւելք՝ իրենցից ոչինչ չներկայացնելով, եւ նույնը Արեւմուտք՝ էլի իրենցից ոչինչ չներկայացնելով: Խոսքս ուղղված է նրան, որ նախեւառաջ եկեք ուժեղացնենք մեր երկիրը: Այդ դեպքում մենք արժեք կունենանք, եւ մեր կարծիքը աշխարհի համար կհնչի՝ որպես Հայաստանի տեսակետ: Այժմ մեզ նայելով` չեն հասկանում ՝ այս երկիրը ի՞նչ է ուզում: Արցախը կործանվեց՝ դարդ ու ցավ չկա, ուրախ-զվարթ ապրում են: Մեզ չեն հասկանում մարդիկ: Հայաստանը պիտի հռչակի իր տեսակետը, եւ դա պետք է իմանան Ռուսաստանը, Բելառուսը, Արեւմուտքն ու Միացյալ Նահանգները»:

Ըստ Համահայկական գրողների միության նախագահի` Հայաստանը պետք է նպատակ դնի՝ վերադարձնելու եւ պահպանելու մեր Արցախը, մեր անկախությունը, ուժեղացնելու Հայաստանն՝ իր քաղաքակրթությամբ, որովհետեւ համաշխարհային քաղաքակրթության հիմքերից մեկը դրել է հենց մեր երկիրը. «Այս դիրքից պիտի ներկայանանք, ոչ թե գլուխներս կախ, թշվառ, ողորմելի: Անհանդուրժելի է այն դիվանագիտական ներկայությունը աշխարհում, որ այսօր տեղի է ունենում: Ու պիտի ասեմ հետեւյալը. քաղաքականությունը շատ բարդ բան է՝ միայն քաղաքական գործիչներին վստահելու համար: Քաղաքականությունը վստահեցին քաղաքական գործիչներին, արդյունքում Ուկրաինան եւ Ռուսաստանը պատերազմի մեջ են: Բայց հիշեցնեմ, որ երբ Պուշկինն էր Ռուսաստանը ներկայացնում, իսկ Գոգոլը՝ Ուկրաինան, դա մի սքանչելի միություն էր»:

«ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ ՄԵԿ ԱՄՍՈՒՄ»
Անդրադառնալով երբեմն հնչող այն տեսակետին, որ «եթե Ռուսաստանը շուտ կործանվի, ապա մենք կշահենք», «
Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման Մշակութային հանձնախմբի ղեկավարն ընդգծեց. «Արցախյան երկու պատերազմներում՝ ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ, մեր բոլոր կորուստները հետեւանքն են Ռուսաստանի հետ տարվող սխալ քաղաքականության: Եվ մենք այսօր պարտավորություն ունենք ցույց տալ այդ ճիշտ ճանապարհը: Լեռնային Ղարաբաղում ՝ Սովետական Միության ներքին զորքերի նախարարության շտաբի պետը՝ Վիկտոր Կրիվապուսկովը, պատմում էր, թե ինչպես Ղարաբաղ տարավ մի խումբ մշակութային գործիչների, գրողների: Այդ մարդիկ հիմնեցին ռուս մտավորականների միության «Կրիկ» հրաշալի կազմակերպությունը, որը առաջ էր բերում Ղարաբաղի խնդիրները: Հրաշալի մի կազմակերպություն, սակայն, անցան տարիներ, ու մեր երկիրը մոռացավ մշակույթի զորավոր դերը, եւ այսօր չի լսվում այդ կարկառուն անձանց ձայները: Մենք կանգնեցինք մտավոր եւ բարոյական աղետի առաջ:
Ինչի՞ կողմնակից են հայ մտավորականները. ես՝ որպես Համահայկական գրողների միության նախագահ, հռչակում եմ մեր տեսակետը՝ խորացնել ինտեգրումը Ռուսաստանի, Բելառուսի եւ բոլոր մեր բարեկամ երկրների հետ»:
Թե ի՞նչ կտա այդ ինտեգրումը, բանախոսը շեշտեց. «Կտա այն, ինչ որ մենք տեսանք Սովետական Միության տարիներին: Մենք ունեցանք հրաշալի սպորտ, հրաշալի երաժշտություն, եւ ամենուր մեզ ճանաչում էին: Մտավորականներն այդ տարիները անվանում էին «Ոսկե դար»: Հիմա գնացեք ցանկացած երկիր՝ մեզ բոլորը նայում են վերեւից, ինչը շատ ամոթալի իրողություն է: Հայաստանը բոլոր ոլորտներում այսօր նահանջում է:
Մենք պիտի մտածենք ոչ թե ռուսական կողմնորոշման մասին, ոչ թե եվրոպական, այլ նայենք ինքներս մեզ՝ նախ մենք մեզ ուժեղացնենք: Ցավոք, 34 տարի ոչ մի խնդիր լուծված չէ, սակայն մենք կարող ենք հայ մշակույթի բոլոր խնդիրները լուծել մեկ ամսում»:

Իր ելույթը Համահայկական գրողների միության նախագահն ամփոփեց Գեւորգ Էմինի հայտնի բանաստեղծության տողերով. «Հոգնել եմ ես «Հայոց հարցից» «Հայոց... պատասխանն» եմ ուզում»:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=289418&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան