Փարիզ-2024. Մեդալային հաշվարկն այս պահին
Սպորտ
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հուլիսի 28-ի մրցումային պայքարի ավարտից հետո մեդալային հաշվարկը 4 ոսկե մեդալով գլխավորել է Ճապոնիան։
Ճապոնացիներն առաջատարությունը ստանձնել են սուսերամարտիկ Կանո Կոկիի շնորհիվ, որն օլիմպիական չեմպիոն է դարձել տղամարդկանց խոցասուսեր մրցաձևի մենապայքարում։ Ճապոնիայի օլիմպիական թիմը նվաճել է նաև 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ։
Մեդալային հաշվարկում 4 ոսկե և 2 արծաթե մեդալով երկրորդ տեղում է Ավստրալիան, իսկ ԱՄՆ-ը նվաճել է 3 ոսկե, 6 արծաթե, 3 արծաթե մեդալ ու եզրափակում է լավագույն եռյակը։
https://iravunk.com/sim/?p=289352&l=am/