Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խփել է Սլովակիայի 2024/25թթ․ առաջնության առաջին գոլը։
Առաջին տուրում Սլովակիայի գործող չեմպիոնը 4-1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Կոմարնոյի» նկատմամբ։ Բարսեղյանը խաղի հաշիվը բացել է 5-րդ րոպեին՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։