Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչն ու երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթական մեկնարկ ունեցան Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
Թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի 1/32 եզրափակիչում սերբ Ջոկովիչը երկու սեթում 6-0, 6-1 հաշվով հաղթեց ավստրալացի Մեթյու Էբդենին (970-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 48 րոպե:
37-ամյա Ջոկովիչը հաջորդ փուլում կմրցի Մարտոն Ֆուչովիչ (Հունգարիա) - Ռաֆայել Նադալ (Իսպանիա) զույգի հաղթողի դեմ:
Իսպանացի Ալկարասն էլ առաջին շրջանում երկու սեթում 6-3, 6-1 հաշվով հաղթեց լիբանանցի Հադի Հաբիբին (275-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 10 րոպե:
21-ամյա Ալկարասը երկրորդ շրջանում կմրցի նիդերլանդցի Տալոն Գրիքսպորի և բրիտանացի Քեմերոն Նորիի դիմակայության հաղթողի դեմ: