«Ռուսաստանը փրկության ձեռք է մեկնում Հայաստանին». Գագիկ Հարությունյան

Ներքաղաքական

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։ Առաջարկին շտապեց դրական արձագանքել պաշտոնական Բաքուն, իսկ պաշտոնական Երևանից դեռ արձագանք չկա:

 

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ Ռուսաստանը փրկության ձեռք է մեկնում Հայաստանին, և եթե Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում երկիրը տանել ինքնասպանության, ապա պետք է բռնեն այդ ձեռքը:

 

«Եթե նման առաջարկ կա, դա նշանակում է, որ ռուսական կողմը համարում է, որ ցավոտ փոխզիջումների վերաբերյալ արևմտյան հայտարարությունները ենթադրում են միայն Հայաստանի կողմից փոխզիջում, իսկ Ռուսաստանը որոշակիորեն կփորձի հավասարակշռել այդ հավակնությունները, ինչն ավելի ձեռնտու կլինի Հայաստանի համար: Բայց Հայաստանի ներկայիս խամաճիկ իշխանություններին, որոնք ամեն ինչում ենթարկվում են Արևմուտքի և Թուրքիայի, Իսրայելի հրահանգներին, ձեռք չի տալիս դա, որովհետև նրանք շատ վաղուց ձգտում են ստեղծել այդ միջանցքը, որը կմիացնի թուրանական երկրները: Դա ձեռնտու է նաև ԱՄՆ-ին, որովհետև դա նրանց կատաղած շունն է, որը կարող է ամեն ինչ անել և պատասխանատվություն դրա համար չկրել: ՌԴ առաջարկն ավելի նպատակահարմար է Հայաստանի համար, բայց Հայաստանի իշխանությունները խամաճիկ են, իսկ Հայաստանն այսօր վերածվել է գաղութային երկրի՝ տիպիկ գաղութ է՝ դրսի կառավարումով, հետևաբար, նրանց ձեռնտու է, որ իրենց տերերին լսեն և իրենց փողերն ստանան, ոչ թե՝ Ռուսաստանի միջնորդությունն ընդունեն»,- 168.am-ին ասել է քաղաքագետը:

 

Անդրադառնալով ՌԴ առաջարկին Բաքվի արագ արձագանքին, նա նշեց, որ Բաքուն բավական խելամիտ քաղաքականություն է վարում՝ լավ իմանալով, որ Հայաստանը մերժելու է նման առաջարկը. «Նրանք շահում են ռուսական կողմի համակրությունը, շահում են դրանից, քանի որ ունեն նաև տնտեսական հետաքրքրություններ և շահեր: Նրանք խելոք են գործում՝ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, որովհետև Ադրբեջանում գործում են ի շահ իրենց երկրի, իսկ Հայաստանի, այսպես կոչված, իշխանություններն ընդհանրապես ժխտում են Հայաստան հասկացությունը»:

 

Հարցին՝ այսինքն՝ այս իրավիճակում պաշտոնական Մոսկվան, պատկերավոր ասած, փրկության ձե՞ռք է մեկնում Հայաստանին, նա պատասխանեց. «Այո, այո, հենց այդպես, և պետք է բռնել այդ ձեռքը, եթե Հայաստանի կողմից ցանկություն կա ինքնասպանություն չգործել»:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում