Փարիզ-2024. Վարսենիկ Մանուչարյանը չհաղթահարեց որակավորման փուլը
Սպորտ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկած 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը մասնակցեց 100 մետր բաթերֆլայ ոճի որակավորման փուլին:
Մանուչարյանը մասնակցեց այս ոճի առաջին մրցահերթում ու գրանցեց 1.01:24 վայրկյան արդյունք եւ չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Առաջին մրցահերթում 21-ամյա մարզուհին 3-րդն էր: Ընդհանուր հաշվարկում Մանուչարյանը 32 մասնակիցների մեջ 26-րդն է:
Որակավորման փուլում լավագույն արդյունքը գրանցեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Չինաստանի ներկայացուցիչ Յուֆեի Ժանգը 56:50 վայրկյան արդունքով:
https://iravunk.com/sim/?p=289233&l=am/