Յոթ օր հանգստանալու համար նվազագույն աշխատավարձ ստացող քաղաղաքացին պետք է ամբողջ տարվա աշխատավարձը տրամադրի հանգստին

Թեմա

Հայ եւ օտարազգի զբոսաշրջիկները շարունակում են դժգոհել, որ վերջին տարիներին հանգիստը Հայաստանում շատ թանկ արժե:«Հայաստանում  ամառային հանգիստն  անցկացնելը բավականին թանկ հաճույք է, առավելեւս, որ այդ հաճույքն էլ լիակատար չէ՝ հաշվի առնելով ծովի բացակայությունն ու մեր հանգստյան օբյեկտների սպասարկման ոչ նախանձելի որակը: Այդ պատճառով էլ բազմաթիվ ընտանիքներ գերադասում են իրենց  հանգիստն անցկացնել  Վրաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ անգամ  Բուլղարիայում, քանի որ այնտեղ գներն ավելի մատչելի են: Ես երկու անգամ եմ եղել Հայաստանում: Առաջին անգամ ' 12 տարի առաջ, երկրորդ անգամ ' 3 տարի առաջ: Կինս հայ է, եւ ես մեծ հետաքրքրությամբ եմ այցելում Հայաստան: Պետք է ասեմ, որ վերջին տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել: Ինչ վերաբերում է այստեղ հանգստանալու գներին, ասեմ, որ 10 օրից ավելի չարժե մնալ այստեղ, ուտելիքը եւ հյուրանոցն ավելի թանկ է , քան Եվրոպայում»,-մեզ հետ զրույցում ասաց վրացի զբոսաշրջիկը, հավելելով․

-Զբոսաշրջիկը Հայաստանում յոթ օր հանգստանալու համար ծախսում է մոտավորապես 1500-2000 ԱՄՆ դոլար: Այս գումարի մեջ ներառված է ճանապարհածախսը, հյուրանոցային ծառայությունները, սնունդը եւ տուրիստական ուղեւորությունները: 

Սա զբոսաշրջիկների մասով, իսկ Հայաստանում մեկօրյա քիչ թե շատ արժանավայել  հանգստի  համար նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին պետք է իր մեկ ամսվա աշխատավարձը ծախսի:  Եվ եթե նվազագույն աշխատավարձին համարժեք եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացին, ով, ի դեպ, ՀՀ քաղաքացիների զգալի մասն է կազմում, ցանկանա տարվա մեջ թեկուզ 12 օրով իր ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում, ապա նա իր մեկ տարվա ամբողջ աշխատավարձը պետք է  տրամադրի:

Քանզի Հանգիստդ Հայաստանում անցկացնելու համար պետք է պատրաստ լինես 7 օրվա համար վճարել մոտ 240-320 հզր դրամ: Հյուրանոցներում մեկ գիշեր անցկացնելու համար գներն սկսվում են նվազագույնը 36 հզր դրամից, եւ լավագույն դեպքում այդ փաթեթի մեջ կարող է ներառված լինել նախաճաշը:  

Տուրիստական ընկերության աշխատակիցները ՀՀ-ում հայերի հանգիստը չկազմակերպելը բացատրում են նաեւ մեկ այլ հանգամանքով.«Մեր հարեւան, բայց ոչ բարեկամ երկիրը իր զորքերը մտցրել է Հայաստանի սուվերեն տարածք և մարդիկ վախենում են այցելել արդեն սահմանամերձ դարձած մարզեր։ Պիտի ասեմ, որ 2020 թվականից հետո կտրուկ նվազել են Ջերմուկ, Տաթև, Խնձորեսկ այցելությունները։ Մարդիկ հիմա նույնիսկ Երասխի հատվածից են խուսափում, իսկ դեպի Հայաստանի հարավ ճանապարհն անցնում է Երասխով և անհնար է խուսափել այդ հատվածից։ Անկախ այն հանգամանքից այդ պահին այդ հատվածը անվտանգ է, թե ոչ մարդիկ խուսափում են»:

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի