Երկամսյա կալանք նախկին պատգամավորին
ԻրավականԴատախազությունը պաշտոնապես ձևակերպել է, որ "քաղաքական հայացքներով պայմանավորված կոչեր անելու" համար միջնորդություն է ներկայացրել դատարան որպես խափանման միջոց երկամսյա կալանք պահանջելով Ալյանս կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ այն պատճառով, որ "նա ունի մեծ լսարան, բազմաթիվ հետևորդներ, թիմակիցներ և գաղափարակիցներ, որոնք գործում են նրա հետ համատեղ, ինչը սպառնալիք է պետական անվտանգության համար։ Նաև Ուրիխանյանն ունի շփման լայն շրջանակ, հեղինակություն,մտերիմ և լայն կապեր, այդ թվում արտերկրում"...
Ըստ իշխանությունների կալանքի հիմք հանդիսացող այս ձևակերպումները ներկայացվում են կից դատախազության գրություններում։

