Եթե մեկնում ես օլիմպիական չեմպիոն դառնալու համար, չպետք է նայես թե ով է մրցակիցդ. Արսեն Հարությունյան
Սպորտ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (57 կգ) Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Փարիզ-2024 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասին։