Հայ-ադրբեջանական թեման նորից ռուսական առաջնային օրակարգում է

Վերլուծություն

Այն, որ Մոսկ­վան Հա­րա­վա­յին Կով­կա­սի կա­յու­նութ­յան հար­ցում սկսե­լու է տեմ­պերն ա­րա­գաց­նել, դժվար չէ նկա­տել (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=289172&l=am): Նույ­նիսկ մի փոքր ու­շա­ցում կա՝ նա­խա­գահ Ռաի­սիի մահ­վան հետ կապ­ված: Բայց ար­դեն Ի­րա­նում նոր նա­խա­գահ է ընտր­ված, մոտ ժա­մա­նակ­ներս կստանձ­նի պաշ­տո­նը, եւ գոր­ծըն­թաց­նե­րը շա­րու­նակ­վում են` նաեւ կորց­րած ժա­մա­նա­կը վե­րա­կանգ­նե­լու ի­մաս­տով:

Այս­պես, Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յու­նը նա­խօ­րեին հայ­տա­րա­րեց, որ Մոսկ­վան եւ Թեհ­րանն ա­վար­տել են «Հա­մա­պար­փակ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հա­մա­ձայ­նագ­րի» նա­խա­պատ­րաս­տա­կան ​​աշ­խա­տանք­նե­րը, եւ շու­տով «տե­ղի կու­նե­նա դրա պատ­մա­կան ստո­րագ­րու­մը»: Ինչ­պես ի­րա­նա­կան, այն­պես էլ ռու­սա­կան փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ, այս պայ­մա­նա­գիրը միան­գա­մայն նոր մա­կար­դա­կի է հասց­նում ռուս-ի­րա­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յունը գործ­նա­կա­նում բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով: Շատ մեծ դեր է տված տնտե­սա­կան կա­պե­րին, թեեւ ոչ պա­կաս պատ­կա­ռե­լի բա­ղադ­րիչ կա ռազ­մա­կան գոր­ծակ­ցութ­յան հետ կապ­ված, որ­պես տնտե­սա­կան զար­գա­ցում­նե­րի անվ­տան­գա­յին ե­րաշ­խիք: Արդ­յուն­քում, ըստ ի­րա­նա­կան փոր­ձա­գետ­նե­րի, այս ա­մե­նը էա­կան ազ­դե­ցութ­յուն կու­նե­նա նաեւ ողջ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի վրա, եւ պա­տա­հա­կան չէ, որ փաս­տա­թուղ­թը լրջո­րեն նյար­դայ­նաց­րել է Վա­շինգ­տո­նին: Օ­րի­նակ` ի­րան­ցի հայտ­նի փոր­ձա­գետ Հա­յալ Մո­ւազ­զին կար­ծում է, որ հա­մա­ձայ­նագ­րի կնքու­մից հե­տո եր­կու երկր­նե­րի ար­տա­քին սպառ­նա­լիք­նե­րին դի­մա­կա­յե­լու կա­րո­ղութ­յու­նը կա­վե­լա­նա, ին­չը կամ­րապն­դի խա­ղա­ղութ­յու­նը Մեր­ձա­վոր Ար­եւել­քում եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի տա­րա­ծաշր­ջա­նում։ «Ինչ վե­րա­բե­րում է Միաց­յալ Նա­հանգ­նե­րին, ա­պա Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի միջեւ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ամ­րապն­դու­մը կբար­դաց­նի պատ­ժա­մի­ջոց­նե­րի մի­ջո­ցով այդ երկր­նե­րին մե­կու­սաց­նե­լու ԱՄՆ ջան­քե­րը, Վա­շինգ­տո­նի հա­մար շատ ա­վե­լի դժվար կլի­նի տա­րա­ծաշր­ջա­նում իր քա­ղա­քա­կա­նութ­յու­նը վա­րել, եւ եր­րոր­դը՝ ԱՄՆ-ը ստիպ­ված կլի­նի վե­րա­նա­յել իր ողջ աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նութ­յու­նը: Կարճ ա­սած. «Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի միջեւ «Հա­մա­պար­փակ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը» կա­րող է խո­րը ազ­դե­ցութ­յուն ու­նե­նալ տա­րա­ծաշր­ջա­նա­յին եւ գ­լո­բալ աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նութ­յան վրա»:

Մ­յուս կող­մից, որ­պես­զի նման հա­մա­ձայ­նագ­րի է­ֆեկ­տի­վութ­յու­նը լի­նի մաք­սի­մալ, մեծ կա­րե­ւո­րութ­յուն ու­նի Հա­րա­վա­յին Կով­կա­սում կա­յուն ի­րա­վի­ճա­կը՝ բա­ցա­ռե­լով այս­տեղ Ա­րեւ­մուտ­քի ռազ­մա­կան ներ­կա­յութ­յու­նը: Եվ այն, որ Ի­րանն այս օ­րե­րին ակ­տի­վաց­նում է «3+3» տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­թա­կի զար­գաց­ման թե­ման՝ հայ­տա­րա­րե­լով ա­ռա­ջի­կա­յում Թուր­քիա­յում սպաս­վող հան­դիպ­ման մա­սին, հենց այս ուղղ­վա­ծութ­յան մեջ պետք է նա­յել: Նաեւ, որ տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յու­նութ­յան հա­մար էա­կան է Թուր­քիա­յի գոր­ծո­նը: Եվ այն, որ չնա­յած Մոսկ­վա­յի եւ Ան­կա­րա­յի մի­ջեւ այս պա­հին առ­կա լար­վա­ծութ­յանը, եր­կու երկր­նե­րը բարձր մա­կար­դա­կով ակ­տիվ բա­նակ­ցութ­յուն­նե­րը շա­րու­նա­կում են, նույն­պես այդ մա­սին է վկա­յում:

­Միա­ժա­մա­նակ այն, որ Էր­դո­ղա­նը նո­րից խո­սում է մոս­կով­յան հար­թա­կում Ա­սա­դի հետ հան­դի­պե­լու ծրագ­րե­րի մա­սին, ակ­նար­կում է, որ ռուս-թու­րքա­կան ներ­կա լար­վա­ծութ­յան հետ կապ­ված լու­ծում­նե­րը սկսում են աս­տի­ճա­նա­բար տե­սա­նե­լի դառ­նալ: Դա, ի­հար­կե, ո­րո­շա­կի տրա­մա­բա­նութ­յուն ու­նի: Նախ, ԱՄՆ-ի ներ­կա վի­ճա­կը, ի­հար­կե, ազ­դում է նա­ւե Էր­դո­ղա­նի տրա­մադ­րութ­յուն­նե­րի վրա՝ Վա­շինգ­տո­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ա­նո­րո­շութ­յան ա­ռու­մով: Երկ­րոր­դը, ուկ­րաի­նա­կան հար­թա­կում միան­գա­մայն պարզ տե­սա­նե­լի են գոր­ծըն­թաց­ներ, ո­րոնք եւս Էր­դո­ղա­նին շատ բան պետք է որ հու­շեն:

Այս­պես, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ, որ Չի­նաս­տան այ­ցի ու արտ­գործ­նա­խա­րար Վան Իի հետ եր­կա­րա­շունչ զրույ­ցի արդ­յուն­քում Ուկ­րաի­նա­յի արտ­գործ­նա­խա­րար Դ­միտ­րի Կու­լե­բան սկսեց խո­սել Մոսկ­վա­յի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րից. «Ուկ­րաի­նա­կան կող­մը պատ­րաստ է երկ­խո­սութ­յուն եւ բա­նակ­ցութ­յուն­ներ վա­րել ռու­սա­կան կող­մի հետ։ Ի­հար­կե, բա­նակ­ցութ­յուն­նե­րը պետք է լի­նեն ռա­ցիո­նալ եւ­ ու­նե­նան գործ­նա­կան նշա­նա­կութ­յուն՝ ուղղ­ված ար­դար եւ կա­յուն խա­ղա­ղութ­յան հաս­նե­լուն»: Ու սա այն դեպ­քում, երբ Կիեւն օ­րեն­քի ու­ժեվ ար­գե­լա­փա­կել է ռուս­նե­րի հետ ա­մեն մի բա­նակ­ցութ­յուն: Չ­նա­յած, այս տե­ղա­շար­ժը կա­րե­լի է հաս­կա­նալ: Նի­կո­լից էլ ա­ռաջ, այս պա­հին Զե­լենս­կին ու­նի իր ա­մե­րիկ­յան «տա­նի­քի» հնա­րա­վոր փլուզ­ման մտա­վա­խութ­յու­նը: Ա­վե­լին, ե­թե իշ­խա­նութ­յան գա Թ­րամ­փը, ով Զե­լենս­կու վրա դեռ հնուց «ա­տամ ու­նի», շատ մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ Կիեւն առ­հա­սա­րակ կա­րող է իր հար­ցով ա­մեն մի բա­նակ­ցութ­յու­նից դուրս մնա, երբ թե­ման, շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, տե­ղա­փոխ­վի ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցա­յին հար­թակ: Ե­թե ան­գամ դա չլի­նի, եւ կա­րո­ղա­նա իշ­խա­նութ­յան գալ Կա­մա­լա Հա­րի­սը, ա­պա մեկ է, մինչ նրա պաշ­տո­նա­վա­րու­մը, ուկ­րաի­նա­կան թե­ման լրջո­րեն դուրս է մնա­լու օ­րա­կար­գից: Ա­ռա­վել եւս, որ Վա­շինգ­տոն այ­ցե­լած Նե­թան­յա­հուն փոր­ձում է հիմ­նա­կան ա­րեւմտ­յան ու­շադ­րութ­յու­նը վե­րա­դարձ­նել Իս­րա­յե­լին, եւ դա ար­դեն իսկ Կիե­ւում լուրջ մտա­վա­խութ­յու­ններ է ա­ռա­ջաց­նե­լու: Վեր­ջա­պես, ռուս­նե­րը հար­ձակ­վում են գործ­նա­կա­նում բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով, մի շարք հատ­ված­նե­րում ուկ­րաի­նա­կան պաշտ­պա­նութ­յու­նը փլուզ­վում է աչ­քի ա­ռաջ: Իսկ դա նշա­նա­կում է, որ Կիե­ւը, որ­քան էլ ի­րա­վի­ճա­կը փոր­ձում է գու­նա­զարդ­ված ներ­կա­յաց­նել, սա­կայն ու­նի մեկ լրջա­գույն խնդիր. ուկ­րաի­նա­կան բա­նա­կի մեծ կո­րուստ­նե­րի արդ­յուն­քում կոմ­պե­տենտ զին­վո­րա­կա­նութ­յան հիմ­նա­կան մա­սը շար­քից դուրս է ե­կել եւ գա­լիս է: Փո­խա­րին­ման հա­մար ի­րա­կա­նաց­նում են ծայ­րա­հեղ կոշտ մո­բի­լի­զա­ցիա, սա­կայն մո­բի­լի­զաց­ված­նե­րի հիմ­նա­կան զանգ­վա­ծը ո´չ պատ­րաստ­վա­ծութ­յամբ եւ ո´չ­ էլ մո­տի­վաց­վա­ծութ­յամբ բա­նի պետք չեն: Արդ­յուն­քում, մին­չեւ ԱՄՆ-ում ընտ­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված ո­րո­շա­կիութ­յուն լի­նի, ո՞ւր կհաս­նեն ռու­սա­կան ու­ժե­րը, դրա­նից հե­տո հնա­րա­վոր կլի­նի՞ պա­տե­րազմ շա­րու­նա­կել, որ ա­մե­րիկ­յան նոր իշ­խա­նութ­յուն­ներն էլ ցան­կա­նան օգ­նել: Հար­ցե­րի պա­կաս չկա, եւ այն, որ Կիե­ւը սկսում է խո­սել բա­նակ­ցե­լուց, պա­տա­հա­կան չէ: Իսկ ե­թե դա հեր­թա­կան բլե­ֆը չէ, եւ Զե­լենս­կին ի­րոք գնա հաշ­տութ­յան պայ­մա­նագ­րի, ա­պա ար­դեն ան­կախ ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րի ել­քից, ա­րեւմտ­յան ողջ ուկ­րաի­նա­կան ռազ­մա­վա­րութ­յունն է փլուզ­վե­լու:

Եվ այս ի­րա­վի­ճա­կը նաեւ Էր­դո­ղա­նի հա­մար կա­րող է խթան դառ­նալ՝ Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը վերջ­նա­կա­նա­պես հստա­կեց­նե­լու հա­մար: Ա­ռա­վել եւս, որ ԱՄՆ-ում ան­գամ Քե­նե­դին է սկսել խո­սել , թե՝ ԱՄՆ-ում «հե­ղա­փո­խութ­յուն է լի­նե­լու»:

Ինչ վե­րա­բե­րում է «3+3»-ի վեր­ջին մաս­նի­կին՝ Վ­րաս­տա­նին, ա­պա այն, որ այս­տեղ Բի­ձի­նա Ի­վա­նիշ­վի­լու դեմ մա­հա­փորձ են կազ­մա­կեր­պում, եւ վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի գնա­հատ­մամբ՝ նույն ու­ժե­րի կող­մից, ո­րոնք կազ­մա­կեր­պել էին Թ­րամ­փի դեմ մա­հա­փոր­ձը, իր հեր­թին է հու­շում, որ Թ­բի­լի­սին շատ հե­ռուն է գնա­ցել ԱՄՆ-ից տա­րան­ջատ­վե­լու հար­ցում եւ ե­րե­ւի այս ան­գամ կմաս­նակ­ցի «3+3»-ի հա­վա­քին:

Ն­ման ի­րա­վի­ճա­կում հա­րավ­կով­կաս­յան կա­յու­նութ­յան հա­մար հիմ­նա­կան խնդիր է մնում հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­ման, ո­րը կար­ծես թե ար­դեն իսկ մտել է Մոսկ­վա­յի ա­ռաջ­նա­յին օ­րա­կարգ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում