Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցն Օլիմպիական խաղերում

Սպորտ
 

Փարիզ-2024 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը կունենա 15 մասնակից՝ 7 մարզաձևում։

Հայաստանի ներկայացուցիչների համար առաջին մրցումային օրը հուլիսի 27-ն է։ Այս օրը որակավորման փուլից պայքարի մեջ մտնեն մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), հրաձիգ Էլմիրա Կարապետյանը (10 մ օդամղիչ ատրճանակ) և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը (բաթերֆլա, 100 մ):

Եզրափակիչ դուրս գալու դեպքում Էլմիրա Կարապետյանը վճռորոշ մրցումը կանցկացնի հուլիսի 28-ին։ Իսկ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարելու դեպքում մեդալային պայքար կմղեն օգոստոսի 4-ին։

Հուլիսի 29-ին ռինգ դուրս կգա բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 2021թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ), և գերծանր քաշային կարգում կանցկացնի առաջին մենամարտը։ Գյումրեցի բռնցքամարտիկը նաև Հայաստանի դրոշակակիրն է հուլիսի 26-ին կայանալիք բացման հանդիսավոր արարողության ժամանակ։

Հուլիսի 30-ին որակավորման փուլից պայքարը կսկսի լողորդ Արթուր Բարսեղյանը։ Հայաստանի առաջատար լողորդն ուժերը կփորձի ազատ ոճի 100 մետրում, որի եզրափակիչը նախատեսված է նույն օրը։

Օգոստոսի 6-ից պայքարի մեջ կմտնեն ըմբիշները։ Այդ օրը մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս Ամոյանը (77 կգ) և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։ Այս քաշային կարգերի մեդալային գոտեմարտերը տեղի կունենան օգոստոսի 7-ին։ Նույն օրը ելույթը կսկսի հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ Սլավիկ Գալստյանը (67 կգ): Հաջողության դեպքում Գալստյանը մեդալի համար կպայքարի հաջորդ օրը։

Օգոստոսի 7-ին է նախատեսված նաև աթլետիկայում Հայաստանի միակ պատվիրակ Երվանդ Մկրտչյանի ելույթը։ Գյումրեցի վազորդն ուժերը կչափի 800 մետր վազքի որակավորման փուլում։

Օգոստոսի 8-ին պայքարը կսկսի ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ)։ Այդ քաշային կարգի մեդալային գոտեմարտերը կկայանան հաջորդ օրը։

Օգոստոսի 9-ին մրցահարթակ դուրս կգա ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)։

Օգոստոսի 10-ին մեդալային պայքարին կմիջամտեն ծանրորդներ Գարիկ Կարապետյանը (102 կգ) և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը (+102 կգ)։

Օգոստոսի 10-ին պայքարը կսկսի ըմբշամարտում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ)։ Այս քաշային կարգի մեդալային գոտեմարտերը կանցկացվեն օգոստոսի 11-ին՝ Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողության օրը։

Փարիզ-2024-ում կվիճարկվի մեդալների 329 հավաքածու՝ 10-ով քիչ, քան Տոկիոյում կայացած նախորդ Օլիմպիական խաղերում։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում