«Գժի թղթով» պետությունը

Թեմա

Lurer.com-ը գրում է․ 

44-օրյա պատերազմից, դրան հաջորդած աղետներից հետո 2021թ․ ընտրություններում Նիկոլ Փաշինյանին ու նրա «ՔՊ»-ին իշխանություն վստահելը գրեթե նույնքան ամոթալի ու խայատառակ իրողություն էր, որքան պատերազմում կրած պարտությունը։ Խնդիրն անգամ այն չէ, թե նրանց ստացած 680.000 ձայնից որքանն էր իրական, որքանը՝ կեղծված։ Նորմալ հասարակությունում պատերազմից հետո այդ պատերազմում իշխանություն զբաղեցրածը չէր կարող ստանալ անգամ 6.800 ձայն։ Իրերն իրենց անուններով կոչելու փոխարեն՝ մինչև հիմա հասարակության այդ վարքագիծը բացատրվում է ամենատարբեր պատճառաբանություններով՝ մարդիկ խաբվեցին իշխանության քարոզչությանը, վախեցան նախկինների վերադարձից, ահաբեկվեցին պատերազմի կրկնությամբ, և այդպես շարունակ։
Բայց իրականությունն այն է, որ անկախ պատճառներից ու հիմնավորումներից, հայ հասարակությունը կա՛մ ընտրեց, կա՛մ հանդուրժեց, որպեսզի ընտրվի իշխանություն, որի վարած խայտառակ արտաքին և ներքին քաղաքականության պատճառով հնարավոր դարձավ պատերազմը, իսկ արդեն դրա ընթացքում ցուցաբերած կա՛մ ծայրահեղ ապաշնորհության, կա՛մ կանխամտածված դավաճանության արդյունքում զոհվեցին 5000-ից ավելի երիտասարդներ, և կորսվեց Արցախի մեծ մասը։

Նիկոլ Փաշինյանին կրկին իշխանություն վստահելն իրականում ոչ թե տիեզերական մակարդակի իմաստնության կամ քաղաքական հոտառության, այլ սովորական մեղսունակության բացակայության վկայություն էր, որի մասին, սակայն, գրեթե բոլորը գերադասում են չխոսել։ Բացառությամբ նույն Նիկոլ Փաշինյանի, ով մի քանի անգամ գրեթե հանդիմանական կերպով հայտարարել է, որ այն, ինչ անում է, անում է «ժողովրդի տված իշխանությամբ», այսինքն՝ իր պատասխանատվությունը բարդում է հասարակության վրա։

Իրականում Նիկոլ Փաշինյանը 2021-ին ոչ թե իշխանություն է ստացել, այլ ինդուլգենցիա, որն այս դեպքում ոչ թե մեղքերը քավելու վկայություն է, այլ նորանոր մեղքեր, հանցանքներ գործելու ու անպատիժ մնալու հավաստիք։ Դրա համար էլ արդեն երեք տարի Արցախի հարցն ըստ իրեն վերջնականապես լուծելուց հետո, շարունակում է Հայաստանի հետ անել այն, ինչ ցանկանում է, կամ ցանկանում են բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները, ովքեր շահագրգիռ են իր իշխանությամբ։

Փաշինյանին իշխանության թողած հավաքական անմեղսունակության ու նրան տրված ինդուլգենցիայի միջև կա անտեսանելի կապ։ Նա իշխանությունը պահպանել է հանրային մեղսունակության բացակայության շնորհիվ, հետևաբար՝ որպես իշխանություն՝ իրեն ազատ է զգում անելու այն, ինչը նորմալ պայմաններում կհամարվեր անմեղսունակություն։

Արդյունքում՝ Հայաստանը վերածվել է մոտավորապես «գժի թղթով» պետության, և աշխարհում նրան վերաբերվում են այնպես, ինչպես կա՛մ իրականում մտավոր խնդիրներ ունեցողին, այսինքն՝ խղճում են, կա՛մ այդպիսի խնդիրներ չունեցողին, բայց այդպիսին ներկայացողին, այսինքն՝ չեն հարգում և օգտագործում են։ 2018թ իշխանության գալուց հետո մի զրույցում Նիկոլ Փաշինյանը պարծենում էր, որ Արցախի հարցում, արտաքին խաղացողների հետ հարաբերություններում ինքն իրեն «գժի տեղ է դնում»՝ դա ներկայացնելով՝ որպես բացառիկ իմաստնություն։ Կյանքը ցույց տվեց, որ ինքն ընդհանրապես պետությունը ղեկավարում է «գժի թղթի» կանխավարկածով՝ երևի նաև այն հեռահար հաշվարկով, որ երբևէ դա հնարավորություն կտա ազատվել պատասխանատվությունից։

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)