Փարիզ-2024. Ֆրանսիան խոշոր հաշվով հաղթեց ԱՄՆ-ի հավաքականին
Սպորտ
Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի A խմբի առաջին տուրում Ֆրանսիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի թիմին։
Ֆրանսիացիները գոլերը խփել են երկրորդ խաղակեսում։ Աչքի ընկան ֆրանսիացիների ավագ, «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը, Մյունխենի «Բավարիայի» նորեկ Մայքլ Օլիսեն ու անդալուզյան «Սևիլիայի» պաշտպան Լոյիկ Բադեն։
Ֆրանսիայի օլիմպիական հավաքականը վաստակել է առաջին 3 միավորը և գլխավորել A խմբի մրցաշարային աղյուսակը։ Խմբի մյուս խաղում Նոր Զելանդիան 2-1 հաշվով հաղթել է Գվինեային։
https://iravunk.com/sim/?p=289060&l=am/