ՌԴ-ում նախատեսվում է արտաքսվածների ցանկ ստեղծել
Միջազգային
Ռուսաստանի Պետդուման երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունել է Դումայի բոլոր խմբակցությունների մի խումբ պատգամավորների մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օտարերկրացիների արտաքսման նոր միգրացիոն ռեժիմ սահմանել։ Ըստ այդմ, «Իրավունք»-ի ռուսաստանյան աղբյուրների համաձայն, ՌԴ ոստիկանությանն իրավունք է վերապահվելու Ռուսաստանից օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց վարչական վտարման վերաբերյալ որոշումներ ընդունել։ Ավելին` նախատեսվում է միաժամանակ արտաքսվածների ցանկ ստեղծել:
https://iravunk.com/sim/?p=289030&l=am/