Փարիզ-2024. Իսպանիան հաղթեց, Արգենտինայի ընտրանին` ոչ-ոքի կորզեց (տեսանյութ)
Սպորտ
Մեկնարկել է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարը։ C խմբի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը մրցել է Ուզբեկստանի դեմ և հաղթել 2-1 հաշվով։
Իսպանիայի հավաքականի հաղթական գոլերը խփել են «Ալմերիայի» պաշտպան Մարկ Պուբիլը և Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Սերխիո Գոմեսը։
Ուզբեկստան - Իսպանիա` 1-2 (տեսանյութ)
Արգենտինան զուգահեռ ոչ-ոքի է գրանցել Մարոկկոյի թիմի դեմ խաղում` 2-2։ Հանդիպման ընթացքում Խավիեր Մասկերանոյի գլխավորած հավաքականը պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ, սակայն «Ալբիսելեստեն» կարողացավ փրկել խաղը մրցավարի ավելացրած 16-րդ րոպեին։
Արգենտինա - Մարոկկո` 2-2 (տեսանյութ)
Հիշեցնենք, որ հավաքականները մրցաշարին մասնակցում են մինչև 23 տարեկան ֆուտբոլիստներով։ Հայտացուցակում այդ տարիքից մեծ կարող էր ընդգրկվել է միայն երեք ֆուտբոլիստ։
https://iravunk.com/sim/?p=289023&l=am/