Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ում պետական հեղաշրջում է եղել

Վերլուծություն

Իսկ ա­հա ԱՄՆ-ում շա­րու­նա­կում են կրքե­րը ե­ռալ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=289008&l=am): Թեեւ Բայ­դե­նի թեկ­նա­ծութ­յան հարցն ար­դեն չկա, բայց հի­մա այլ սկան­դալ է պայ­թում: Ա­մեն ինչ սկսվեց միան­գա­մայն պարզ եւ ան­մեղ հար­ցից՝ իսկ որ­տե՞ղ է Բայ­դե­նի ո­րե­ւէ կաս­կած չհա­րու­ցող հայ­տա­րա­րութ­յու­նը, թե դուրս է գա­լիս ընտ­րա­պայ­քա­րից: Ա­ռա­վել եւս հիմ­նա­վո­րու­մը, թե ին­չու է դուրս գա­լիս, քա­նի որ այդ հար­ցի պա­տաս­խանն այս պա­հից ԱՄՆ-ի հա­մար հսկա­յա­կան ար­ժեք է ներ­կա­յաց­նում: Եվ այս ֆո­նին, ար­դեն նա­խօ­րեից մեկ շատ ա­վե­լի պարզ հարց մտավ շրջա­նա­ռութ­յան մաջ՝ իսկ ո՞ւր է Բայ­դե­նը:

­Գո­նե ե­րեկ կե­սօ­րի դրութ­յամբ Բայ­դե­նի գտնվե­լու վայ­րի մա­սին գո­նե նրա ան­մի­ջա­կան շրջա­պա­տից դուրս ո­րե­ւէ մե­կը ո­րե­ւէ բան չգի­տեր: Ն­րա ա­նու­նից ներ­կա­յաց­վել է ինչ-որ գրութ­յուն, թե՝ դուրս է գա­լիս ընտ­րա­պայ­քա­րից, ա­ջակ­ցում է փոխ­նա­խա­գահ Հա­րի­սին, եւ վերջ, ո­րե­ւէ ֆո­տո-տե­սան­յութ չկա:Եվ այն, որ սկսե­ցին հա­մառ լու­րեր տա­րած­վել, թե Բայ­դե­նը մա­հա­ցած է, պա­տա­հա­կան չէր: Այլ վար­կա­ծով՝ նրան ստի­պել են հրա­ժա­րա­կա­նի դի­մում գրել, վա­խե­ցել են ան­գամ տե­սախ­ցի­կի ա­ռաջ դա ա­նել, որ Բայ­դե­նը ա­հա­զանգ չհնչեց­նի, եւ հի­մա ԱՄՆ նա­խա­գա­հը փա­կի տակ է: Մի­գու­ցե այս ա­մե­նը դա­վադ­րութ­յու­ննե­րի տե­սութ­յան ժան­րից է, Բայ­դենն այս պա­հին իր հա­մար հան­գիստ ինչ-որ տեղ պառ­կած է: Բայց այն, որ նա չի բա­ցատ­րել, թե ին­չու է հրա­ժա­րա­կան տա­լիս, դա ար­դեն փաստ է: Ընդ ո­րում, ա­մե­րիկ­յան օ­րենսդ­րութ­յան տե­սանկ­յու­նից՝ կա­րե­ւո­րա­գույն փաստ:

­Թե ի­մաս­տը որն է, նա­խօ­րեին մեկ­նա­բա­նել են նաեւ Թ­րամփն ու նրա փոխ­նա­խա­գա­հի թեկ­նա­ծու Վեն­սը: Ն­րանց խոս­քով, տե­ղի է ու­նե­ցել հե­ղաշր­ջում ընդ­դեմ Բայ­դե­նի: Այս­պես, համա­տեղ հար­ցազ­րույ­ցում, պա­տաս­խա­նե­լով հար­ցին, թե սա հե­ղաշր­ջո՞ւմ է Ջո Բայ­դե­նի դեմ, Թ­րամ­փը պա­տաս­խա­նեց. «Ինչ-որ ա­ռու­մով՝ ա­յո»։

­Վեն­սը ա­վե­լի ամ­բող­ջա­կան մեկ­նա­բա­նութ­յուն է տա­լիս. «Ես այդ­պես եմ կար­ծում: Կա սահ­մա­նադ­րա­կան գոր­ծըն­թաց՝ 25-րդ փո­փո­խութ­յուն: Ե­թե ​​­Ջո Բայ­դե­նը չի կա­րող ա­ռա­ջադր­վել նա­խա­գա­հի պաշ­տո­նում, նա չի կա­րող լի­նել նա­խա­գահ: Եվ ե­թե նրանք ցան­կա­նում են հե­ռաց­նել նրան, քա­նի որ նա մտա­վոր ան­գոր­ծու­նակ է, ա­պա վկա­յա­կո­չեք 25-րդ փո­փո­խութ­յու­նը: Պետք չէ դա ա­նել դե­մոկ­րատ­նե­րի հա­մար քա­ղա­քա­կա­նա­պես ա­մե­նա­շա­հա­վետ ձեւով: Ե­թե ​​դա ի­րա­կան խնդիր է, նրանք պետք է հա­մա­պա­տաս­խա­նա­բար հոգ տա­նեն դրա մա­սին»:

Ե­թե ա­վե­լի խո­րը նա­յենք Վեն­սի մեկ­նա­բա­նութ­յա­նը, ա­պա նա խո­սում է ոչ միայն ընդ­դեմ Բայ­դե­նի հե­ղաշրջ­ման, այլ շատ ա­վե­լին՝ ընդ­դեմ պե­տութ­յան դա­վադ­րութ­յան մա­սին: Այ­սինքն, ե­թե Բայ­դե­նը մտա­վոր խնդիր­նե­րի պատ­ճա­ռով չի կա­րող լի­նել թեկ­նա­ծու, ա­պա նա պետք է հե­ռաց­վի նաեւ նա­խա­գա­հի պաշ­տո­նից: Եվ ե­թե դա չի ար­վում, ա­պա պե­տութ­յան եւ Սահ­մա­նադ­րութ­յան հան­դեպ հան­ցա­գոր­ծութ­յուն է: Ե­թե նա չի մնում ընտ­րար­շա­վում այլ պատ­ճառ­նե­րով, ա­պա պետք է ան­ձամբ հստակ ներ­կա­յաց­նի եւ հիմ­նա­վո­րի դա:

Ա­ռա­վել եւս, որ կա նաեւ հե­տեւ­յալ փաս­տը: Վեր­ջին ան­գամ, երբ Բայ­դե­նը հայտն­վեց հրա­պա­րա­կա­յին դաշ­տում, պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­վեց, որ նա վա­րակ­վել է կո­րո­նա­վի­րու­սով: Այդ­պես է, թե՝ ոչ, դա հար­ցի մի կողմն է: Հիմ­նա­կանն այն է, որ ե­ղել է պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րութ­յուն, ո­րից հե­տո ի հայտ է ե­կել Բայ­դե­նի հրա­ժա­րա­կա­նի դի­մու­մը: Այ­սինքն ի՞նչ, կո­րո­նա­վի­րու­սով հի­վա՞նդն է դի­մում գրել, որ այդ պա­հին, պարզ չէ, թե ա­ռող­ջա­կան ինչ վի­ճա­կում էր գտնվում: Կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դը կա­րող է նաեւ զա­ռան­ցան­քի մեջ լի­նել, ո­րի ժա­մա­նակ ինչ ա­սես, կա­րող է ա­սել: Մինչ­դեռ խոս­քը երկ­րի նա­խա­գա­հի պաշ­տո­նի, այն է՝ երկ­րի ա­պա­գա­յի մա­սին է: Այս նյո­ւան­սը եւս բա­զում հար­ցեր է ա­ռաջ քա­շել. Բայ­դենն ի­րոք գրե՞լ է հրա­ժա­րա­կա­նի դի­մում, այդ պա­հին նա, որ­պես պաշ­տո­նա­պես կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված, ի՞նչ վի­ճա­կում էր կամ ո՞ղջ էր, որ­տե՞ղ է հա­մա­պա­տաս­խան բժշկա­կան հանձ­նա­ժո­ղո­վի եզ­րա­կա­ցութ­յու­նը, որ նման դի­մում գրե­լիս նա­խա­գա­հը գի­տակ­ցում էր իր ա­րարք­նե­րը եւ այդ­պես շա­րու­նակ. բա­զում հստակ հար­ցադ­րում­ներ են հնչում ա­մե­րիկ­յան քա­ղա­քա­կան եւ փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րում, եւ ոչ մի կոնկ­րետ մեկ­նա­բա­նութ­յուն: «Ի­րա­վի­ճակն այն­քան տա­րօ­րի­նակ է, որ ե­թե ան­գամ Բայ­դենն այս պա­հին հայտն­վի եւ սկսի խո­սել, ար­դեն նաեւ պետք է հստակ ու­սում­նա­սի­րել եւ հիմ­նա­վո­րել՝ արդ­յոք այդ խոս­քերն ինչ-ինչ ազ­դե­ցութ­յու­ննե­րի տակ չե՞ն հնչեց­վում»,- ա­սում է հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գե­տը:

Այս­պի­սով, ա­ռանց պա­տաս­խա­նե­լու հար­ցին, թե ին­չու է հրա­ժար­վում թեկ­նա­ծո­ւթ­յու­նից, ա­ռանց այդ մա­սին պաշ­տո­նա­կան բա­ցատ­րութ­յուն­նե­րի, բժշկա­կան եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րի, ԱՄՆ նա­խա­գահն «ան­հե­տա­նում» է, եւ գո­նե ե­րեկ­վա դրութ­յամ ողջ եր­կի­րը զբաղ­ված էր նրան փնտրե­լով: Ա­վե­լին, ե­րեկ ԱՄՆ ժա­մա­նեց Նե­թան­յա­հուն, ո­րը կա­րե­ւո­րա­գույն հար­ցեր պետք է լու­ծեր՝ կապ­ված Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում հնա­րա­վոր մեծ պա­տե­րազ­մի, այն է՝ չբա­ցառ­վող Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի հետ: Եվ ան­գամ այս ի­րա­վի­ճա­կում Բայ­դե­նը ի հայտ չե­կավ. Նե­թան­յա­հո­ւին Ս­պի­տակ տանն ըն­դու­նեց Հա­րի­սը, ով կար­ծես թե փոր­ձում է ի­րեն դրսե­ւո­րել նա­խա­գա­հի կեր­պա­րում:

Ա­վե­լին, Հա­րիսն այս պա­հին ա­մե­նե­ւին էլ Դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցութ­յան կող­մից հաս­տատ­ված նա­խա­գա­հի թեկ­նա­ծու չէ, բայց ար­դեն նաեւ ի­րե­նով է ա­նում Բայ­դե­նի նա­խընտ­րա­կան շտա­բը, նվի­րատ­վութ­յու­ններ եւ ա­ջակ­ցութ­յան խոս­տում­ներ է ստա­նում:

Արդ­յուն­քում, ո­րոշ աղբ­յուր­ներ մեջ­բե­րել են Օ­բա­մա­յի խոս­քը՝ մենք ա­ռա­ջի­կա օ­րե­րին կբախ­վենք ան­նա­խա­դեպ խնդիր­նե­րի:

https://iravunk.com/sim/?p=289009&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը