Ավագանու մանդատներն աշնանն են հաշվելու

Վերլուծություն

Չար լեզուներն ասում են, թե միայն անկարողությամբ չէ պայմանավորված այն, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տապալվել է բոլոր ոլորտներում՝ սկսած աղբահանությունից մինչեւ տրանսպորտ, կանաչապատումից մինչեւ խայտառակ շինթույլտվություններ: Ըստ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների` Ավինյան Տիգրանին փոխքաղաքապետ Փամբուխչյան Արմենով փոխարինելու Նիկոլ Փաշինյանի ծրագիրը շարունակում է մնալ օրակարգում: Բայց ինչպես ասում են՝ ճտերն աշնանն են հաշվում, այս դեպքում՝ մանդատները: Մնում է միայն բավարարի անհրաժեշտ քանակի մանդատ՝ Ավինյանին հեռացնելու համար:

Խնդիրն այն է, որ Երեւանի ավագանիում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չունի կայուն մեծամասնություն՝ անգամ կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» խմբակցության հետ: Էլ չասենք, որ տարօրինակ սիրավեպ է ՔՊ-ի ու «Հանրապետություն» կուսակցության միջեւ. քաղաքապետարանում գրեթե ԶԱԳՍ-ով դաշինքավորված են, մինչդեռ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենիչը (Սարգսյան) լրագրողների հետ զրույցում ասում է. «Այս իշխանության տնտեսական քաղաքականությունը զրո է, ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունից»: Ըստ Արամ Զավենիչի` «այն սպասարկման ոլորտի տնտեսական քաղաքականություն է՝ հյուրանոցներ ու սրճարաններ են կառուցում: Սա է Հայաստանը՝ չկա արդյունաբերություն»: Միայն թե անհասկանալի է, թե ում վրա է մուննաթ գալիս Ռոբերտ Քոչարյանի օրոք վարչապետ աշխատած, Նիկոլ Փաշինյանի օրոք քաղաքային իշխանության մաս կազմող Արամ Զավենիչը: Թեպետ ամեն ինչ գրեթե ակներեւ է. մի կողմից` նա Նիկոլ Փաշինյանին զգուշացնում է, որ շատ «արխային» չընկնի իրենց մասով ու իշխանության բարիքներից գուցեեւ մասնաբաժին պահանջում, մյուս կողմից էլ, ինչպես Երեւանի ավագանու ընտրություններին, մոլորեցնում է հանրությանը, թե իրենք իբր թունդ ընդդիմադիր են, դեռ մի բան էլ Փաշինյանի վարած քաղաքականությունն են քննադատում, որ վաղը ԱԺ ընտրություններում էլի ժողովուրդը գնա ու ընտրի «Հանրապետություն» կուսակցությանը: Իսկ հետո՝ ինչպես միշտ, մի հատ էլ խորհրդարանում կդաշինքավորվեն Փաշինյանի հետ, ժողովուրդն էլ կրկին կզարմանա ու կապշի վերստին` կարծես, զգուշացնող չի էլ եղել:

Ինչեւէ, վերադառնանք Ավինյանին Փամբուխչյանով փոխարինելու փաշինյանական օրակարգին. ըստ էության, եթե անգամ Ավինյանին քաղաքապետ ընտրելու համար էր պակասում ավագանու մի քանի մանդատ, էլ ավելի ծանր է լինելու իրավիճակը Փամբուխչյանի դեպքում: Հանկարծ, եթե ՔՊ-ական ավագանու շարքերում էլ գտնվեն Ավինյանին իրենց մանդատից ավելի շատ սիրողներ, ընդհանրապես գործը գլուխ չի գա: Դրա համար էլ արդեն հիմա իշխանությունը փորձում է ընդդիմադիր խմբակցությունից ավագանի իրենցով անել: Դե դրա փորձն ունեն, որոշ ընդդիմադիրներ էլ` թանկով ծախվելու սովորություն: Կհաջողվի այս օպերացիան իրականացնել, թե՝ ոչ, կերեւա աշնանը, բայց այն, որ խնդիր է դրված` Ավինյանից ազատվելու, տեղյակ է նաեւ հենց ինքը, դրա համար էլ առաջվա Ավինյանի «ասեք, կանենք»-ն էլ չի գործում, հիմա նոր, դեռ չգաղտնազերծված կարգախոս ունի՝ «ինչ ցանել եք, էն էլ հնձեք»: Ահա թե ինչու է 2806 տարեկան մայրաքաղաքն ընկել այս օրը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում