Սիցիլիա դարձած իմ Հայաստան

Վերլուծություն

Սպանել է, սպանվել է, ինքնասպան է եղել, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, մահացել է, զոհվել է… Սրանք են դարձել օրվա լրահոսի առանցքային գլխագրերը, դե զենք-զինամթերք ու թմրանյութ հայտնաբերելը, պայթյուններն ու հրդեհներն էլ արդեն «սովորական» են դարձել: Ընդ որում՝ մի դեպքը մյուսից ավելի զարհուրելի է: Այլեւս հնարավոր չէ չնկատելու տալ, որ ինչ-որ բան մեր իրականությունում խախտվել է, ուղղակի, նորմալ չէ: Ձեւավորվել է մի հասարակություն, որ ոչ միայն քաղաքականությունից, այլ բոլորից ու ինքն իրենից էլ է զզվել եւ այնքան ագրեսիա է կուտակել իր մեջ, որ այն պարպելու համար իրար գլուխ են ուտում: Հակաքրիստոնեական եւ սատանիստական գերակտիվ քարոզը տալիս է իր պտուղները՝ հոգեւորից զրկված մարդիկ, պարզապես, ողջ-ողջ թաղվել են մահացու մեղքերի մեջ: Չարացել են, գազանացել, արյուն են տենչում, բայց երանի թե թշնամու արյուն տենչային, այլ ոչ թե` արյունակցի:

Ու ամենաողբերգականն այն է, որ, կարծես, ոչինչ էլ չի կատարվում. թե օրական քանի զոհ կա ու ինչ պայմաններում՝ օրվա եղանակի տեսության հետ էլ թերթում են ու անցնում: Թերեւս, այսպիսին պետք է լինի այն հասարակությունը, ինչպիսին ցանկանում էր հայ ժողովրդին տեսնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, երբ դեռեւս 2018 թվականին հրահանգավորում էր հրաժարվել պատմական կաղապարներից ու հիշողությունից: Բայց  չէ՞ որ արձակագիր Հրանտ Մաթեւոսյանը զգուշացրել էր շատ ավելի վաղ. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն՝ վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես եւ հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել...»:

Հենց մաթեւոսյանական դաժան համեմատության համատեքստում պետք է դիտարկել նաեւ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի «չարորակ նորմալություն» բանաձեւումը: Նա հարց է բարձրացնում. «Մեր իրողությունն ինձ համար անհասկանալի է, երբ դեռ մի քանի շաբաթ առաջվա բոցաշունչ ընդդիմադիրը, այսօր իր ամառային հանգստից ուծի-պուծի ֆոտոներ է հրապարակում, սեքսի սելֆիներ դնում, ինչ-որ բարձրաշխարհիկ միջոցառումներից սթորիներ, պետական պաշտոնյայի գրառում լայքում ու ընդհանրապես հաճելի թուլացած վիճակներում է, կարծես, հունիսի 12-ը ինչ-որ ուրիշ երկրում է կատարվել, Հայաստանն էլ 2014 թվականի օգոստոսի Հայաստանն է, էն որ մեր բանակն առանց մեկ կրակոցի Նախիջեւանի հետ սահմանին նոր դիրքեր է զբաղեցրել ու կախվել թշնամու գլխին...Այսպիսի երեւույթներից կոգնիտիվ դիսոնասն միայն ե՞ս եմ ապրում»։

ԱՆԱՐԽԻԱ ԵՎ ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվ, իրոք, ամեն օր կոգնիտիվ դիսոնանս ենք ապրում: Օրինակ, ո՞վ կմտածեր, որ ընկերական շրջապատում «Ֆանֆան տյուլպան» մականունով հայտնի անչափահաս քույրերը, որոնց մոտից հայտնաբերվել են  ատրճանակներ, ասենք, լուրեր Սիցիլիայից չէ, այլ՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ տեղեկություններն են: Անչափահաս քույրերն արդարացել են՝ նշելով, թե գիշերով են փողոցում եւ իրենց ապահովության համար են կրում զենք: Մինչդեռ Հայաստանը ոչ վաղ անցյալում ամենաապահով ու անվտանգ երկրների շարքում էր, որտեղ գիշերով զբոսնելուց վախեր չկային: Օրերս էլ իրավապահները ահազանգ էին ստացել, որ Չարենցավանում խնջույքի ժամանակ մարդիկ իրար են ծեծում։ Արդյունքում, իրավապահները գնացել են դեպքի վայր ու սկսվել է իրարանցում։ Խնջույքի մասնակիցները ծեծել են ոստիկանության պաշտոնյաներին, նրանցից մեկը փորձել է փախուստի դիմել, Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը փորձել է կանխել ու կանգնեցնել մեքենան, սակայն նրան, մեքենային կախված, 20 մետր քարշ տալով տարել են։ Իսկ Գառնիի ոստիկանապետ Հրաչ Աթաբեկյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել։ Կան մեծ թվով ձերբակալվածներ: Այս մասին լուրերով ողողված է շաբաթվա ամբողջ մամուլը: Կամաց-կամաց հասնում ենք ամերիկյան արգելված թաղամասերի պատմությանը, որտեղ ոստիկանությունն անգամ չի կարողանում մուտք գործել՝ գողական ու կրիմնալ բարքերով պայմանավորված: Ու մինչ գրում ենք այս տողերը, հայտնի դարձավ, որ Թումանյան փողոցում «Մերսեդես»-ի վարորդը վիճաբանել է ինքնագլոր վարող քաղաքացու հետ, քաշքշել են իրար, հետո 20-ամյա վարորդը կրակել է՝ այն էլ օրը ցերեկով, քաղաքի ամենաբանուկ փողոցում: Մի քանի օր առաջ էլ Երեւանի Արամ Խաչատրյան փողոցում տղամարդը կանգնեցրել է նույն հատվածով երթեւեկող 35-ամյա տուժողի ավտոմեքենան, ապա մոտենալով դիմացի ուղեւորի հատվածին՝ բաց պատուհանից չորս կրակոց է արձակել նրա ուղղությամբ: Այսպիսի տասնյակներով դեպքեր կարելի է հիշատակել, այդ թվում այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 17-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհի Սեւանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում: Հնչած կրակոցների հետեւանքով Սեւանի ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանը կյանքից զրկվեց: Կրակոցներն ամենուր են՝ հանգստյան գոտիներում, ձորերում, քաղաքի կենտրոնում: Էլ չասենք՝ ընտանիքներում տեղի ունեցող սպանությունների ու դանակահարությունների մասին: Օրինակ` նույն հուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Կապան քաղաքի հանգստի կենտրոններից մեկում դանակահարել են հորը, հորաքրոջ ամուսնուն եւ հորեղբորը: Պարզվել է, որ նշված վայրում հանգստացող երկու խմբերի միջեւ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ մասնակիցներից մեկը մարմնական վնասվածքներ է պատճառել Քաջարան քաղաքի երեք բնակիչների, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

Ահա սա է այն սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտը, որ բերեց այս իշխանությունը մեր երկրի գլխին: Աջ ու ձախ զենքեր ունենալն ու աբստրակտ այն կիրառելը առնվազն հուշում է, որ երկրի պատկան մարմիններն իրենց տեղում չեն, եթե չասենք, որ տիրում է անարխիա եւ անիշխանություն: Ու համատարած այս կրիմինալին, միացել են նաեւ Հայաստանում գտնվող օտարերկրացիները: Բերենք ընդամենը մեկ օրինակ բազմաթիվ դեպքերից. հուլիսի 19-ին կրակոցներ են արձակել ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում: Պարզվել է, որ Աբովյան քաղաքում մի օտարերկրացի խնդրել է զանգահարել 1-02 եւ ասել, որ ոստիկան մոտենա: Ահազանգով մեկնած ոստիկանության աշխատակիցը ահազանգի վերաբերյալ պարզաբանումներ իրականացնելու նպատակով Կոտայքի բաժին է հրավիրել նշված օտարերկացուն, ով, օգտվելով հերթապահի օգնականի զբաղվածությունից ու անուշադրությունից, նախնական տվյալներով՝ ինքնասպանություն գործելու նպատակով, վերցրել է հերթապահ մասի սեղանի տակ գտնվող «AKM» տեսակի ինքնաձիգը եւ այն բերել մարտական վիճակի։ «Այդ նկատելով` ոստիկանության 2 աշխատակից փորձել է ինքնաձիգը վերցնել վերջինիս մոտից, սակայն այդ ընթացքում անձը կրակահերթ է արձակել, այնուհետեւ փողը մոտեցնելով իրեն՝ կրկին կրակահերթ է արձակել»,- նշել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը եւ տեղեկացրել, որ օտարերկրացին եւ ոստիկանության երկու աշխատակիցները ստացել են մարմնական վնասվածքներ՝ ոստիկաններից մեկի մատն է վնասվել, մյուսի ձեռքի ափը, իսկ օտարերկրացին հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ մասի շրջանում: Ու այս ամենի ֆոնին սարկազմ է թվում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե՝ «Երեւանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում