Հերիք չէ՞ խաբեք ժողովրդին, ի՞նչ ԵՄ անդամակցություն. Շարմազանով

Ներքաղաքական
«ԵԱՏՄ-ն 1 տարում Հայաստանին միլիոնավոր անգամ ավելի մեծ օգուտ է տալիս, քան ԵՄ -ի «տժվժիկ» դարձրած 10 միլիոնը։
 
Երկու օր է ռադիոյից մինչեւ հեռուստացույց,հեռախոսից մինչեւ սառնարան խոսում են ԵՄ-ի 10 միլիոնի ու վիզաների ազատականացման հնարավորության մասին։ Հերիք չէ՞, խաբեք ժողովրդին։ Ի՞նչ ԵՄ անդամակցություն։ Ո՞վ է ձեզ այնտեղ սպասում։
 
Հայկական կոնյակն ու գյուղատնտեսական ապրանքներն ԵՄ շուկան ընդունելո՞ւ է։ Իհարկե՝ ոչ։
 
ԵՄ հարթակում հանձնվեց Արցախը։ ԵՄ գնացողների ճակատագրին հետեւեք.
Վրաստան՝ կորցրեց Հվ.Օսեթիան եւ Աբխազիան, իսկ Ուկրաինա այլեւս փաստացի գոյություն չունի ՄԱԿ-ի ճանաչված սահմաններով։ ԵՄ-ն մեզ ի՞նչ է տալու։
 
Հայաստանի պետականություն պահպանելու ամենից արդյունավետ ճանապարհը ԵԱՏՄ անդամությունն է եւ ՌԴ-ի հետ խորացված դաշինքը բոլոր ռազմավարական ուղղություններով։
 
ԵՄ-ն եւ Արեւմուտքը մեկ նպատակ ունեն այստեղ՝ թուլացնել ՌԴ դիրքերը Հայաստանում։ Իսկ թե դրա արդյունքում Հայաստանից ի՞նչ կմնա, իրենց հետաքրքիր էլ չէ։
 
100 տարի առաջ էլ էին Հայաստանում այդպես մտածում. հույսը դրեցին Արեւմուտքի հետ դաշինքի վրա ու 60 հազար քառ կմ պետությունից մնաց ընդամենը 10 հազար քառ կմ տարածք՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով/1920-ի դեկտեմբերի 2/: Եվ միայն Հայաստանի խորհրդայնացման ու Ռուսաստանի կտրուկ քայլերի արդյունքում թուրքերը լքեցին ՀՀ սահմաններն եւ հնարավորություն ունեցանք շուրջ 30 հազար քառ կմ պետություն կառուցելու։ Հիմա երեւի Փաշինյանն ու խմբակը նոր Ալեքսանդրապոլի պայմանագիր են ուզում։ Կոլաբորացիոնիստներ…», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում