Եվրամիություն, թե՞ Միութենական պետություն. ո՞ւր գնա Հայաստանը

Ներքաղաքական

Ներքաղաքական դաշտում տոտալ ապատիայի ֆոնին` «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը ոչ թե հանգստանում, այլ երկրում ստեղծված օրհասական վիճակում դուրս գալու լուծման բանալին է տալիս: Շարժումը օրերս կազմակերպել էր մեծ խորհրդաժողով` «Եվրամիություն, թե՞ Միութենական պետություն. ո՞ւր գնա Հայաստանը» խորագրով: Հատկանշական է այն, որ խորհրդաժողովին ակտիվորեն մասնակցեցին բազմաթիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, օրակարգով մտահոգ փորձագիտական լայն շրջանակ, ինչպես նաեւ մշակութային վաստակաշատ գործիչներ, քաղակտիվիստներ, հասարակական կազմակերպություններ: Էլ չասած` սփյուռքից ստացվող արձագանքները: Ըստ էության, խորհրդաժողովը ցույց տվեց, որ հանրությունը ոչ թե անտարբեր է ու պասիվ, այլ ուզում է հստակ օրակարգ եւ առանց սեթեւեթանքի` ուղիղ ճանապարհային քարտեզ, թե կոնկրետ քաղաքական ուժն ինչ արտաքին վեկտորով է առաջնորդվելու եւ ուր է տանելու երկիրը: Թերեւս, բոլոր հարցերի պատասխանները տրված են խորհրդաժողովի ընդունած 17 կետից բաղկացած բանաձեւում: Ընդ որում` հատկանշական է այն, որ գաղափարական կարեւոր հարթակ լինելուն զուգահեռ` այս անգամ շարժումը նաեւ նույնքան հստակ 3-րդ ուժ դառնալու քաղաքական հայտ է ներկայացնում:

«Մեր Շարժումը հանդիսանում է ՀՀ ներկայիս իշխանությունների միակ իրական ընդդիմությունը, քանի որ ուղիղ հակառակ պատկերացումներն ունի Հայաստանի ապագայի ու այդ ապագային հասնելու ճանապարհի վերաբերյալ, հատկապես արտաքին քաղաքականության, երկրի անվտանգության ապահովման, հայ ժողովրդի ինքնության ու արժեհամակարգի պահպանման վերաբերյալ: Այս առումով մենք հանդիսանում ենք իրական ընդդիմության միջուկը, որի շուրջ կարող է ձեւավորվել 3-րդ ուժը»,- ասված է խորհրդաժողովի ընդունած բանաձեւում:

«ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԽԱԲԿԱՆՔ Է»

Խորհրդաժողովի ժամանակ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն ընդգծեց, որ այս ծանր օրերին, երբ Հայաստանը կրկին կանգնել է երկընտրանքի առաջ, պետք է գտնել այն լուծումը, ճիշտ ճանապարհը, որով մեր երկիրը կարող է զարգանալ:

«Վերջին շրջանում իշխանությունները եւ Արեւմուտքի այլ ծառաները մեր երկիրը ակտիվորեն տանում են դեպի իբր Եվրամիություն. սա ոչ այլ ինչ է, քան եվրախաբկանք, քանի որ բազմաթիվ երկրներ տասնամյակներ շարունակ կանգնած են հերթի Եվրամիությանը անդամագրվելու համար Եվրամիության նախասրահում եւ սպասում են իրենց հերթին: Իրականում դա ճանապարհ է դեպի Թուրքիայի վերահսկողության տակ եւ մեր պետականության վերջնական ոչնչացում: Մենք` «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը դեմ ենք Հայաստանի թուրքական ապագային եւ մեր պետականության փրկության ու հայ ժողովրդի համար ապահով հանգրվան տեսնում ենք մեր միությունը Ռուսաստանի հետ», - շեշտեց Բաբուխանյանը:

Այսպիսով` եթե Արեւմուտքի ծառաները խոսում են Եվրամիությանը անդամագրվելու հայտ տալու համար հանրաքվե անցկացնելու մասին, ապա «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը պահանջում է, որ նույն հանրաքվեի շրջանակներում մեր ժողովուրդը ունենա  իրական երկընտրանք` Միութենական պետություն Ռուսաստանի հետ, թե՞ Եվրամիություն (Թուրքիա):

«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մեր ժողովուրդն իբր արդեն կողմնորոշվել է դեպի Եվրամիություն, ապա այս խոհրդաժողովը կոչված է փաստելու, որ մեր ժողովրդի լավագույն մասը` պատասխանատու, հայրենասեր հատվածը, այդպես չի մտածում», - վերահաստատեց ՍԻՄ կուսակցության նախագահը:

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրամիությունը, որտեղ մեզ չեն սպասում, բայց մեզ փորձում են տանել: Այս առումով «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը խորհրդաժողովի ժամանակ իր զեկույցում հիշեցրեց Եվրոպական միության գործունեության մասին պայմանագիրը, որը ստորագրում են անդամակցող երկրները: Նա ուշագրավ հատված մեջբերեց այդ պայմանագրից. «Պայմանագիրը միությանը տալիս է բացառիկ իրավասություն կոնկրետ ոլորտներում, միայն միությունը կարող է ընդունել իրավական պարտադիր ակտեր, ընդ որում` անդամ պետությունները կարող են իրենք դա անել` միության կողմից լիազորված լինելու դեպքում կամ` միության ակտերի իրականացման համար»: Ահա եւս մեկ ոչ պակաս հատկանշական կետ Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրից. «Անդամ պետությունները պետք է համակարգեն իրենց տնտեսական եւ զբաղվածության քաղաքականությունը սույն պայմանագրով նախատեսված պայմանավորվածությունների շրջանակում, որոնք տրամադրելու իրավասություն ունի միությունը»: Ավելին` ԵՄ-ին անդամագրվելու պայմանագրի համաձայն, երկրի արտաքին քաղաքականության, պաշտպանության իրավունքը եւս տրվում է միությանը: Իսկ ԵՄ գործունեության 3-րդ հոդվածում շեշտված է միության բացառիկ դերի մասին` մյուս անդամ պետությունների նկատմամբ. «Եվրամիությունը բացառիկ իրավասություն ունի միջազգային համաձայնագրերի կնքման համար»: Այսինքն` անդամակցելով ԵՄ-ին` մեր փոխարեն` իրենք պետք է որոշեն` ինչ միջազգային համաձայնագիր պետք է կնքի Հայաստանը: Հարց է ծագում` ինքնիշխանություն, անկախություն որտե՞ղ են տեսել Եվրամիությունում դեպի այս միությունը տենչացող կուրծք ծեծող «անկախականները»:

Ի դեպ, Հայկ Այվազյանը նաեւ զգուշացնում է, որ Եվրամիությունում կան նաեւ որոշակի մարմիններ, որտեղ որոշումներ են ընդունվում. «Մարմիններից մեկը Եվրամիության խորհուրդն է, որը ներկայացնում են անդամ պետությունների կառավարությունները: Այնտեղ են հանդիպում ԵՄ յուրաքանչյուր երկրի ազգային նախարարներն ու փորձագետները հետեւյալ հարցերը քննարկելու նպատակով` բանակցություններ վարել եւ ընդունել ԵՄ օրենքները, կնքել միջազգային պայմանագրեր ԵՄ անունից, ընդունել ԵՄ բյուջեն, զարգացնել ԵՄ անվտանգային քաղաքականությունը, համակարգել անդամ երկրների քաղաքականությունը` կոնկրետ ոլորտներում»: Ու այս ամենն ընդունելու համար պետք է տեղի ունենա քվեարկություն` այն էլ աբսուրդի հասնող: Օրինակ, եթե Հայաստանն ուզում Եվրամիության խորհրդում իր օգտին որոշում կայացնել, պետք է առնվազն 15 պետության համոզի, որ այդ որոշմանը կողմ քվեարկեն:Ընդ որում` այնպես համոզի, որ այդ 15 պետությունների բնակչությունների տոկոսները գումարենք իրար 65 տոկոսից ցածր չլինի` ԵՄ ընդհանուր բնակչության թվից: Հարց է ծագում` ինչ ջանքեր պետք է գործադրի Հայաստանը, որ այդ 15 պետությանը կարողանա համոզել: Իսկ ինչով է տարբերվում Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությունը, մենք դեռ կներկայացնենք առաջիկայում, բայց Հայկ Այվազյանը վստահեցնում է. «ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում մենք ավելի ինքնիշխան ենք, քան եթե լինենք Եվրամիության անդամ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=288953&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ