Ալիեւն ու Նիկոլը սպասում են մեծ շրջադարձերի

Վերլուծություն

Այն, որ ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=288943&l=am) ու­շա­դիր հե­տե­ւում եւ արդ­յունք­նե­րին սպա­սում է Ա­լիե­ւը, ա­սենք նաեւ Նի­կո­լը, վեր­ջին ժա­մա­նակ­ներս ա­վե­լի ու ա­վե­լի է տե­սա­նե­լի դառ­նում: Այդ մա­սին պարզ ցույց տվեց փաս­տը, որ Վա­շինգ­տո­նի կազ­մա­կեր­պած վեր­ջին Բայ­րա­մով-­Միր­զո­յան հան­դի­պումն ա­վարտ­վեց լիա­կա­տար ձա­խող­մամբ եւ Բ­լին­քե­նի հա­մար միան­գա­մայն ծանր նո­տա­նե­րով: ­Մեր եզ­րա­կա­ցութ­յու­նը, որ ա­մեն դեպ­քում պաշ­տո­նը լքող Բ­լին­քե­նը դուրս է գա­լիս հա­րավ­կով­կաս­յան իր ծրագ­րե­րից, հաս­տա­տեց այն, որ նրա­նից էս­տա­ֆե­տը ստիպ­ված էր փոր­ձել վերց­նել Լոն­դո­նը: Բայց այս­տեղ եւս սպաս­ված ձա­խո­ղումն ակնհայտ էր՝ որ­քան էլ փոր­ձե­ցին Ա­լիեւ-­Փա­շին­յան հան­դի­պում կազ­մա­կեր­պել, այդ­պես էլ չկա­րո­ղա­ցան:

Արդ­յուն­քում, Նի­կո­լի եւ նրա թի­մա­կից­նե­րի հա­մար այս պա­հին ի­րա­վի­ճակն ու­նի նման տեսք: Ա­մե­րիկ­յան իշ­խող ու­ժերը, ո­րը տա­րի­ներ շա­րու­նակ նի­կոլյան թի­մին հրա­հա­նգում էին՝ ինչ ա­նել, կա­տաստ­րո­ֆիկ ձա­խող­ման են մատն­վել եւ հե­ռա­նում են: Ու մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ ստեղծ­վում է մի ի­րա­վի­ճակ, երբ փո­խա­րի­նող թի­մը ոչ թե միայն պար­զա­պես կա­րող է հրա­ժար­վել նա­խորդ­նե­րի տված խոս­տում­նե­րը կա­տա­րե­լուց, այլ ան­գամ չի բա­ցառ­վում, որ թշնա­մա­կան հա­յաց­քով սկսի նա­յել բայ­դե­նա­կան­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցող­նե­րի հետ: Այս դեպ­քում ար­դեն ան­գամ բրի­տա­նա­կան MI6-ից ա­ռանձ­նա­պես սպա­սե­լիք­ներ չեն կա­րող լի­նել: Էլ չա­սած, որ ե­թե ի­րոք ԱՄՆ-ը ո­րո­շի հրա­ժար­վել «ռազ­մա­կան կամ մեղմ ու­ժի ճա­նա­պար­հով ժո­ղովր­դա­վա­րութ­յուն պար­տադ­րե­լու» քա­ղա­քա­կա­նությու­նից, ա­պա դա, ըստ էութ­յան, կնշա­նա­կի, որ ա­մե­րիկ­յան դես­պա­նը հրա­ժա­րա­կան է տա­լիս «Հա­յաս­տա­նի փաս­տա­ցի ղե­կա­վա­րի պաշ­տո­նից»: Վեր­ջա­պես, ե­թե Թ­րամփն ի­րոք սկսի բա­նակ­ցել Մոսկ­վա­յի հետ՝ խոս­տա­նա­լով զերծ մնալ ռու­սա­կան ա­վան­դա­կան ազ­դե­ցութ­յան գո­տի­նե­րի ուղ­ղութ­յամբ ար­շավ­նե­րից, ան­գամ նույ­նիսկ ե­թե կա­րո­ղա­նա կանգ­նեց­նել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը՝ ա­զա­տե­լով ռուս­նե­րի ձեռ­քե­րը, ի՞նչ է դա խոս­տա­նում նի­կոլ­յան թի­մին, կա­րե­լի է կռա­հել: Ընդ ո­րում, «Հայ դե Փա­րիզ» տար­բե­րա­կը դառ­նում է քիչ վստա­հե­լի: Եվ ոչ միայն ան­ցած վեց տա­րի­նե­րին երկ­րին հասց­րած ա­ղետ­նե­րի պատ­ճա­ռով, այլ նաեւ, որ ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաեւ Փա­րի­զում եւ ա­մե­նուր են եր­բեմ­նի «տա­նիք­նե­րը փլուզ­վում»: Իսկ մնա­լու դեպ­քում, երբ ա­վե­րել են տնտե­սո­ւթյու­նը եւ փող չեն կա­րո­ղա­նում հա­վա­քել՝ յու­րա­յին­նե­րին ու պա­հա­պան ոս­տի­կան­նե­րին կե­րակ­րե­լու հա­մար, իսկ վար­կե­րը դառ­նում են խնդիր, ոչ պա­կաս մտա­հո­գիչ ա­պա­գա է խոս­տա­նում:

Ու դեռ չհաշ­ված այն ճնշում­նե­րը, ո­րոնք գա­լիս են Ա­լիե­ւից, նաեւ նրանք, ո­րոնք սկսել են գալ Մոսկ­վա­յից` ա­սենք գյուղմ­թերք­նե­րի ար­տա­հան­ման հայտ­նի պատ­մութ­յան տես­քով:

 Ոչ այս աս­տի­ճան, բայց նոր ի­րա­վի­ճա­կում Ա­լիե­ւը եւս մտա­ծե­լու հար­ցեր ու­նի: Ճիշտ է, նա ժա­մա­նա­կին հաս­կա­ցավ, որ ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յու­նը փա­կու­ղա­յին է, եւ Ար­ցա­խը պո­կե­լուն պես, «թռավ» ա­րեւմտ­յան խա­ղե­րից, բայց հի­մա ստիպ­ված է շատ զգույշ լի­նել: Ֆի­նանսա­պես էա­կա­նո­րեն կախ­ված է մնում Լոն­դո­նից, ու ե­թե հան­կարծ Թ­րամփն ի­րոք ո­րո­շի ըն­դու­նել, որ Հա­րա­վա­յին Կով­կա­սը ռու­սա­կան ա­վան­դա­կան ազ­դե­ցութ­յան գո­տի է, լոն­դոն­յան նման ազ­դե­ցութ­յու­նը կա­րող է չար կա­տակ խա­ղալ:

­Թե­րեւս, գի­տակ­ցե­լով նաեւ, որ ի­րա­վի­ճակ կա­րող է փոխ­վել, Ա­լիե­ւը փոր­ձում է վերջ­նա­կա­նա­պես ամ­րագ­րել այն ի­րա­վի­ճա­կը, որն այ­սօր ու­նի: Օ­րի­նակ, ար­ցա­խա­հա­յութ­յա­նը վտա­րե­լու քայլն ակն­հայ­տո­րեն Մոսկ­վա­յի հա­մար տհաճ էր, եւ վեր­ջինս դեռ օ­րա­կար­գում թո­ղել է վե­րա­դար­ձի թե­ման: Ի­մաս­տը հաս­կա­նա­լի է, Ար­ցա­խը միշտ էլ ե­ղել է Մոսկ­վա­յի հա­մար գոր­ծիք՝ Բաք­վին ճնշե­լու հա­մար, եւ Լոն­դո­նի օգ­նութ­յամբ այդ գոր­ծիքն այ­սօր խլել են: Բայց որ­քան էլ  ար­ցա­խա­հա­յե­րի թե­ման դեռ ա­մե­նաա­ռաջ­նա­յին տե­ղում չէ, մեկ է, ռիս­կը, որ ինչ-որ պա­հի կգա ա­ռա­ջին պլան, Բաք­վի հա­մար կա: Այս ա­ռու­մով, Հա­յաս­տա­նի հա­մար հեր­թա­կան ա­կա­նի տեսքն ու­նի Հա­ջիե­ւի մի­ջո­ցով Ա­լիե­ւի հեր­թա­կան միտ­քը, թե. «Ադր­բե­ջանն ա­ռա­ջար­կել է Հա­յաս­տա­նին՝ հա­մա­տեղ դի­մել ԵԱՀԿ-ին՝ Մինս­կի խմբի գոր­ծու­նեութ­յու­նը դա­դա­րեց­նե­լու խնդրան­քով: Մինս­կի խում­բը պահ­ե­լու կա­րիք չկա։ Ե­թե հա­կա­մար­տութ­յուն չկա, ա­պա ո՞րն է Մինս­կի խմբի գո­յութ­յան ի­մաս­տը»:

­Շատ նման է, որ Բա­քուն սրա­նով, քա­նի դեռ Նի­կո­լը կա, փոր­ձում է այս տես­քով վերջ տալ ար­ցախ­յան թե­մա­յին, թե­րեւս հաս­կա­նա­լով, որ խնդիր­ներ դեռ կու­նե­նա: Բայց մյուս կող­մից էլ՝ իսկ ո՞վ է ո­րո­շել, որ «հա­կա­մար­տութ­յուն չկա», երբ ար­ցա­խա­հա­յերն ի­րենց տա­նից վտար­ված են: Նի­կո՞լը: Բայց ե­թե «հա­կա­մար­տութ­յուն չկա», ո՞ւր է այն պայ­մա­նա­գի­րը, ո­րը դա հաս­տա­տում է: Թե­րեւս, «Մինս­կի խում­բը» լու­ծար­ված հա­մա­րե­լու նման «հա­մա­տեղ դի­մու­մին» Նի­կո­լը կփոր­ձի միա­նալ` «թե չէ Ա­լիե­ւը կհար­ձակ­վի» մեկ­նա­բա­նութ­յամբ: Մի­գու­ցե հա­մա­ձայ­նվի նաեւ Բա­քու գնալ. Ա­լիե­ւը հրա­վի­րում է: Շատ ա­վե­լի նման­ է, որ եր­կուս­տեք են փոր­ձում ձե­ւա­վո­րել մի այն­պի­սի վերջ­նա­կան ի­րա­վի­ճակ, որ ան­գամ տա­րա­ծաշր­ջա­նում գլո­բալ աշ­խա­րհա­քա­ղա­քա­կան հստա­կե­ցում­նե­րի դեպ­քում Մոսկ­վան կանգ­նի փաս­տի ա­ռաջ: Կս­տաց­վի սա, թե՝ ոչ, դա հար­ցի մի կողմն է: Սա­կայն այս պա­հին ըն­դա­մե­նը ֆիք­սենք. եր­կուսն էլ սպա­սում են, որ այս ի­րա­վի­ճա­կը եր­կար չի շա­րու­նակ­վե­լու՝ կապ­ված ԱՄՆ-ում փաս­տա­ցի ձե­ւա­վոր­ված ի­րո­ղութ­յուն­նե­րի հետ: Եվ այդ փո­փո­խութ­յուն­նե­րը, թե­րեւս, ար­դեն աշ­նան սկզբնե­րից ի­րենց ցույց կտան:

https://iravunk.com/sim/?p=288946&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը