Եթե Թրամփը դառնա նախագահ, անպայման դուրս կգա ՆԱՏՕ-ից. Բոլթոն
ՄիջազգայինԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Բոլթոնն ասում է, որ Թրամփի օրոք Ամերիկան դուրս կգա ՆԱՏՕ-ից.
«2018 թվականին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թրամփը մեկ միլիմետր էր հեռու դաշինքից դուրս գալուց։ Նա չի հասկանում ՆԱՏՕ-ն: Նա դա տեսնում է այն առումով, որ Ամերիկան պաշտպանում է մի խումբ անշնորհակալ եվրոպացիների, ովքեր չեն վճարում դրա համար: Եթե նա դառնա նախագահ, անպայման դուրս կգա ՆԱՏՕ-ից։ Կարծում եմ՝ ռիսկը շատ մեծ է»։

