Ռուս ու բելառուս մարզիկների նկատմամբ խտրական վերաբերմունք չի լինի. Փարիզ-2024-ի կազմկոմիտեի ղեկավար
Սպորտ
Փարիզ-2024-ի կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգեն ասել է, որ Օլիմպիական խաղերում ռուսաստանցիների և բելառուսների նկատմամբ խտրական վերաբերմունք չի լինի.
«Մենք ողջունում ենք բոլոր այն մարզիկներին, որոնք որակավորում են ստացել խաղերին և ստացել են միջազգային ֆեդերացիաների և Միջազգային օլիմպիական կոմիտեի հավանությունը: Չեզոք դրոշի ներքո հանդես եկող մարզիկների նկատմամբ որևէ խտրական վերաբերմունք չի լինի»,- Էստանգեի խոսքը մեջբերում է ТАСС լրատվական գործակալությունը:
https://iravunk.com/sim/?p=288775&l=am/