Ինչ է կատարվում «Դելոյի տանը», շուտով կիմանան բոլորը

Մշակութային

«Իրավունք»-ի զրուցակիցն է դերասան ՎԱՀԱԳՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ՝ ԴԵԼՈՆ, ով թերեւս մեզ պատահած դերասաններից ամենաքչախոսն էր, սակայն, այնուհանդերձ, սիրով պատասխանեց մեր հարցերին:

«ԵՍ ՉԵՄ ԸՆՏՐԵԼ ՀՈՒՄՈՐԱՅԻՆ ԺԱՆՐԸ, ԱՎԵԼԻ ՇԱՏ ԻՆՔՆ Է ԻՆՁ ԸՆՏՐԵԼ»

Դուք պահանջված եւ սիրված դերասան էիք հայրենիքում, ի՞նչը ստիպեց տեղափոխվել Միացյալ Նահանգներ:

— Եղանակը, այստեղ լավ եղանակ է:

— Փաստորեն, հումորը Ձեր չեք կորցրել… Ինչո՞ւ հենց հումորային ժանր: Արդյո՞ք ավելի դժվար չէ ծիծաղեցնել այսչափ պահանջկոտ հայ հեռուստադիտողին:

Ես չեմ ընտրել հումորային ժանրը, ավելի շատ ինքն է ինձ ընտրել: Ստացվում է, թե՝ ոչ, կարծում եմ՝ այդ պահանջկոտ հանդիսատեսը ավելի լավ կպատասխանի:

Ձեր որդին՝ Քրիստոն, արդեն ոչ պակաս հայտնի է հայրիկից: Արդյո՞ք կընտրի Ձեր ճանապարհը:

— Իմ որդին իր որոշումների մեջ ազատ է, եւ ինքը կորոշի, թե որ ճանապարհը կընտրի: Թերեւս ավելի կմեծանա, ավելի պարզ կլինի:

«ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՐ ԿԱՐԵԼԻ Է ԵՎ ՊԵՏՔ Է ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼ»

«Papa and Christo» ձեւաչափով նոր նախագծեր կլինե՞ն:

Սա ձեւաչափ չէ, ավելի շատ միայն անուն է, ու կարծում եմ՝ նմանատիպ մի նոր բան կլինի:

— Կբացե՞ք փակագծերը:

— Շուտով նոր ծրագիր կլինի, որը կհեռարձակվի ամերիկահայկական հեռուստատեսություններից մեկում, իսկ Հայաստանի հեռուստադիտողը այն կարող է համացանցով դիտել՝ ժամանակները մեզ դա թույլ են տալիս: Նոր նախագծի անունն է «Դելոյի տունը», որը շուտով կարող են դիտել բոլորը:

— Ի դեպ, ԱՄՆ-ում տպավորություն է, թե բոլորն անառողջ ապրելակերպ են վարում, սակայն Դուք ակտիվ մարզվում եք եւ միաժամանակ պրոպագանդում առողջ սննդամթերք: Ի՞նչը բերեց Ձեզ այս կետին:

— Քանի որ մայրս ասոցացվում է առողջ սնվելու եւ առողջ ապրելու հետ, ինքը մեզ բերեց այդ մտքին, ու այժմ մենք՝ ե՛ւ սննդամթերքի, ե՛ւ առողջության պահպանման տեսքով ներկայացնում ենք մարդկանց, որ կարելի է եւ պետք է առողջ ապրել:

«ԱՓՍՈՍ ՈՒ ԻԶՈՒՐ, ՈՐ ԱՅԴ ԱՄԵՆԸ ԵՂԱՎ, ՇԱ՜Տ ԱՓՍՈՍ…»

— Հայրենիքից Ձեր մեկնելուց հետո շատ բան փոխվեց Հայաստանում՝ պատերազմ, կորուստներ, զիջումներ… Ի՞նչ մտահոգություններ ունենք այս ամենի վերաբերյալ:

— Հայաստանի հետ կապված բոլոր իրադարձություններն ինձ համար մի բնորոշում ունեն՝ շատ տխուր է ամեն բան: Ափսոս ու իզուր, որ այդ ամենը եղավ: Շա՜տ ափսոս:

ԱՄՆ-ում բնակվող հայ արվեստագետների շրջանում ի՞նչ տրամադրություններ կան հայաստանյան իրողությունների վերաբերյալ:

— Անկեղծ ասած, ես շատ քիչ մարդկանց հետ եմ այստեղ շփվում ու շփվելուց էլ չեմ հարցնում՝ ով ինչ վերաբերմունք ունի Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ես այս թեմայով չեմ ցանկանում խոսել, որովհետեւ ասելու բան էլ չկա…

Զրույցն ամփոփենք դրականով եւ կրկին վերադառնանք հումորին. ինչպե՞ս կգնահատեք այսօրվա հայաստանյան հեռուստաէկրաններից մատուցվող հումորը:

— Հայաստանյան հումորը միշտ էլ եղել է ե՛ւ լավը, ե՛ւ վատը: Ժամանակի ընթացքում, ժամանակի հետ փոխվել են նաեւ հումորի տեսակները, որովհետեւ զարգացել է համացանցը, որտեղ հումորը միայն խոսքի տեսքով չէ, այլ նաեւ ցույց տալով է դարձել: Ամեն դեպքում, ես գնահատական տալ չեմ կարող: Շատ բաների վրա ծիծաղում եմ, շատ բաների վրա՝ լացում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում