Նրբակազմ եւ ավելի երիտասարդացած Քրիստինա Ագիլերային հանգիստ չեն թողնում ինչպես երկրպագուներն, այնպես էլ նրան նախանձող մարդիկ
Ախ կանայք
Ավելի նիհարակազմ ու երիտասարդ տեսք ստացած Քրիստինա Ագիլերային հանգիստ չեն թողնում ինչպես երկրպագուներն, այնպես էլ նախանձող մարդիկ, ովքեր չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է երգչուհուն հաջողվել նիհարել:Ագիլերայի նոր լուսանկարները, որոնք նա հրապարակել է Instagram-ում՝ սեռական առողջության համար նախատեսված իր Playground ապրանքանիշը գովազդելու համար, մեղադրանքների հերթական ալիքն են բարձրացրել․ շատերը գրել են, որ նա նիհարելու համար օգտագործում է շաքարախտի համար նախատեսված Ozempic դեղամիջոցը:
Լուսանկարներում երգչուհին կարմիր կիպ զգեստով է, որն ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը։ Ագիլերան իր տեսքն ամբողջացրել է կարմիր բարձրակրունկներով եւ ոսկե ականջօղերով։Նախկինում Ագիլերան խոսել է այն մասին, թե ինչպես է կարողացել նիհարել՝ կենտրոնանալով «ճիշտ սնվելու» վրա, այլ ոչ թե անառողջ դիետաների: