Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը չի ընդգրկվել հունգարական «Ֆերենցվարոշի» հայտացուցակում Ուելսը ներկայացնող «Նյու Սեյնթսի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղերի համար:
22-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել նաև «Ֆերենցվարոշի» նախամրցաշրջանային ընկերական հանդիպումները: