Արթուր Վարդանյանին պատժում են, որովհետեւ մասնակցել է ընդդիմադիր շարժմանը. Մհեր Սահակյան

Ներքաղաքական

Խտրական վերաբերմունք չպետք էլինի: Օրենքը պետք է գործի բոլորի համար: Այսինքն` եթե նույն գործով, նույն հոդվածովմարդիկ այժմ ազատության մեջ են, նույնիրավունքներից պետք է օգտվի նաեւ«Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ ԱրթուրՎարդանյանը, ով դատապարտվել է 9 տարի, 2 ամիս ժամկետով` 9 տարի առաջ հարուցված մի գործով: Այս մասին «Իրավունք»-ի հետ զրույցում ընդգծեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ:

Դուք եւ Ձեր գործընկերներն օրերս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումհանդիպում եք ունեցել մի շարքկալանավորված անձանց հետ։ Ի՞նչ փակագծեր կարող եք բացել:

Կարծում եմ, որ այնքան էլ դա հրապարակման ենթակա չէ։ Պարզապես այն, ինչի մասին պետք է խոսվեր, արդեն բարձրաձայնվել է, եւ ինչ-որ նորություն չեմ ասելու։

— Այդ թվում` Դուք տեսակցել եք ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանին: Ի՞նչ կարող եք ասել նրա առողջական վիճակի վերաբերյալ:

— Արթուր Վարդանյանն առողջական շատ խնդիրներ ունի։ Պարզապես, պատժում են այդ մարդուն եւ որեւէ այլ ավելացնելու բան չկա։ Միայն պետք է հիշենք, որ նա մասնակցել է ընդդիմադիր շարժմանը եւ կոնկրետ այդ պատճառով վերջինիս պատժում են։ Ո՛չ մի իրավական, ո՛չ մի բարոյական չափանիշներ չկան։

— Կարծում եք` շարժման ընթացքում նրաբավական ակտիվ մասնակցությո՞ւնն է եղելպատճառը, որ հապշտապ զրկեցին ազատությունից:

Միանշանակ այդպես է։ Իրենց գործով, կարծես թե, նաեւ համաներմամբ բոլորն ազատված են։ Միայն նրան պահեցին կալանքի տակ եւ հաշվի չառան անգամ նրա առողջական լուրջ խնդիրները։

— Շարժման ընթացքում նաեւ այլ կալանավորներ կան, որոնց տեսակցել եք: Ինչպիսի՞ տրամադրություններ էին տիրում նրանց շրջանում:

Կարող եմ ասել, որ շատ վստահ են իրենց վրա, ոչ մի հուզվածություն չկա իրենց մոտ։ Հատկապես իրենց նկատմամբ ցուցաբերած քաղաքական հալածանքները հաշվի առնելով։ Վստահ եմ եւ մեկ անգամ եւս ասում եմ, որ ոչ մի բարոյական եւ իրավական չափանիշ չկա այդ մարդկանց նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար։ Կոնկրետ Արթուրի հետ կապված՝ նրա առողջական վիճակը, ընտանեկան կարգավիճակը, գործի առանձնահատկությունները, ոչինչ նկատի չեն ունենում։

—Ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում, որ շարժման օրերին ակտիվություն դրսեւորելու համար 9 տարի առաջ հարուցված գործով մարդուն ազատությունից զրկել են հիմա` այն էլ 9 տարով:

Շատ վատ եմ վերաբերվում այդ ամենին։ Այս ամենն իրենց կողմից դրսեւորած անբարոյականություն կարող եմ միայն որակել։

— Պարոն Սահակյան, կարո՞ղ ենք ասել, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։

Միանշանակ կարող ենք հենց այդպիսի որակում տալ այս ամենին, քանի որ այլ բան ես ինքս եւս չեմ տեսնում։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=288587&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ