Թե ինչու Բայդենը կորոնավիրուս ընկավ

Վերլուծություն

Հա­յաս­տա­նի շուրջ ստեղծ­ված ներ­կա ի­րա­վի­ճա­կի ֆո­նին` ԱՄՆ-ում շա­րու­նա­կում է սրվել մի ի­րա­վի­ճակ, որն ա­վե­լի ու ա­վե­լի է հա­մո­զում, որ այս պա­հին Վա­շինգ­տո­նը հաս­տատ Հա­յաս­տա­նով զբաղ­վե­լու ժա­մա­նակ ու հա­վես չու­նի: Չ­նա­յած, այս նոր շուն­չը բո­լո­րից էլ լավ զգա­ցել էին վրա­ցի­նե­րը. ըստ Բի­ձի­նա Ի­վա­նիշ­վի­լու, պետք է մի կերպ դի­մա­նալ մին­չեւ գա­լիք հուն­վար, երբ կփոխ­վի ԱՄՆ նա­խա­գա­հը, կա­վարտ­վի ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը, ո­րից հե­տո. «Գ­լո­բալ եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին շա­հե­րը կփոխ­վեն»:

Այս ըն­թաց­քի մեծ հաս­տա­տու­մը դար­ձավ այն, որ ար­դեն ան­գամ ա­մե­նա­թունդ դե­մոկ­րատ­ներն են վստա­հա­բար պնդում, որ Բայ­դե­նը հաղ­թե­լու ո­րե­ւէ շանս չու­նի: Օ­րի­նակ, Ա­լե­նի կող­մից այդ­քան սիր­ված, երդվ­յալ դե­մոկ­րատ, ԱՄՆ Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի նախ­կին խոս­նակ Նեն­սի Փե­լո­սին, ըստ CNN-ի, վստահ է, որ Բայ­դե­նը Թ­րամ­փին հաղ­թե­լու ո­րե­ւէ շանս ար­դեն չու­նի:

Եվ այն, որ այս թեժ պա­հին հան­կարծ պարզ­վեց, որ Բայ­դե­նը վա­րակ­վել է կո­րո­նա­վի­րու­սով, հե­տաքր­քիր պատ­մութ­յուն էր: «Խեղճ» Բայ­դեն, ինչ­պե՞ս հա­ջո­ղեց­րեց այս թարս պա­հին չե­ղած կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վել, նման էլ «պա­տա­հա­կա­նութ­յո՞ւն»: Իսկ ա­վե­լի լուրջ` նման է, որ «կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վե­լու» բա­ցատ­րութ­յամբ Բայ­դե­նը դուրս կգա ընտ­րա­պայ­քա­րից: Միայն թե ու­մո՞վ են նրան փո­խա­րի­նե­լու, որ հասց­նեն «ա­ճեց­նել» մինչ ընտ­րութ­յուն­նե­րը, դա է դե­մոկ­րատ­նե­րի մե­ծա­գույն խնդի­րը:

Իսկ ա­հա հան­րա­պե­տա­կան­նե­րը մե­ծաց­նում են ճնշու­մը: Բա­նը հա­սել է նրան, որ Հան­րա­պե­տա­կան ​​կու­սակ­ցութ­յան հա­մա­գու­մա­րի ամ­բիո­նից հայտ­նի ձեռ­նար­կա­տեր Դեյ­վիդ Սաք­սը հայ­տա­րա­րում է. «Բայ­դե­նը սադ­րեց, ա­յո, սադ­րեց ռուս­նե­րին ներ­խու­ժել Ուկ­րաի­նա՝ խո­սե­լով ՆԱՏՕ-ի ընդ­լայն­ման մա­սին… Պա­տե­րազմն ար­դեն եր­րորդ տա­րին է, եւ վեր­ջը չի եր­եւում։ Հար­յուր հա­զա­րա­վոր մար­դիկ զոհ­վե­ցին։ Մեր հար­կա­տու­նե­րի հար­յու­րա­վոր մի­լիար­դա­վոր դո­լար­ներն ան­հե­տա­ցել են: Նա­խա­գահ Բայ­դե­նը մեզ վա­ճա­ռեց այս նոր հա­վերժ պա­տե­րազ­մը՝ խոս­տա­նա­լով, որ այն կթու­լաց­նի Ռու­սաս­տա­նը եւ կու­ժե­ղաց­նի Ա­մե­րի­կան։ Իսկ ինչ­պի­սի՞ն է դա այ­սօր: Ռու­սաս­տա­նի զին­ված ու­ժերն ա­վե­լի մեծ են, քան նախ­կի­նում, մինչ­դեռ մեր սե­փա­կան պա­շար­նե­րը վտան­գա­վոր սպառ­վում են։ Ա­մեն օր էս­կա­լա­ցիա­յի նոր կո­չեր են հնչում, եւ­ աշ­խար­հը սար­սա­փած հետ­եւում է, թե ինչ­պես Ջո Բայ­դե­նի խե­լա­գար քա­ղա­քա­կա­նութ­յու­նը մեզ հասց­րել է Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի շե­մին»:

Ն­ման խոս­քեր հնչեց­նող­նե­րին դեռ միայն վեր­ջերս ան­մի­ջա­պես կներ­կա­յաց­նեին, որ­պես Պու­տի­նի գոր­ծա­կալ­ներ, ե­րե­ւի քրեա­կան գործ էլ կհա­րու­ցեին: Իսկ այ­սօր Դեյ­վիդ Սաք­սին ոչ միայն Կ­րեմ­լի շպիոն չեն ան­վա­նում, այլ հա­մա­գու­մա­րի բո­լոր պատ­գա­մա­վոր­նե­րը ծա­փա­հա­րում են: Եվ 90 տո­կոս հա­վա­նա­կա­նութ­յամբ այդ ծա­փա­հա­րող­նե­րից շա­տե­րը վա­ղը կդառ­նան իշ­խա­նու­թյու­ն։ Ան­գամ «Պու­տի­նի ըն­կեր» Թա­կեր Կառլ­սո­նը, ով հա­մա­գու­մա­րում նստած էր Թ­րամ­փի աջ կող­մում եւ, ըստ լու­րե­րի, կա­րող է զբա­ղեց­նել Ս­պի­տակ տան խոս­նա­կի պաշ­տո­նը:

Այ­սինքն, բո­լո­րիս աչ­քի ա­ռաջ ա­ներ­եւա­կա­յե­լի թվա­ցող շրջա­դարձ է տե­ղի ու­նե­նում։ Բայց ա­սել, թե ա­մե­րիկ­յան հան­րա­պե­տա­կան­նե­րը հենց այն­պես են դար­ձել ռու­սա­սեր, ծի­ծա­ղե­լի կլի­ներ: Ի­հար­կե, կա այն գոր­ծո­նը, որ Բայ­դե­նը, ա­վե­լի կոնկ­րետ` նրա թի­կուն­քին կանգ­նած մեծ ու­ժե­րը, չցան­կա­նա­լով ձեռ­քից բաց թող­նել դո­լա­րի մո­նո­պո­լիան, գնում են այս ան­նա­խա­դեպ սրա­ցում­նե­րին: Բայց ա­հա Թ­րամփն ու նրա թի­կուն­քին կանգ­նած ու­ժե­րը, ո­րոնք ներ­կա­յաց­նում են ի­րա­կան տնտե­սութ­յու­նը, ա­վե­լի ի­րա­տեսա­կան են՝ հաս­կա­նա­լով, որ հիմ­նա­կան խնդիրն ի­րենց հա­մար Ռու­սաս­տա­նը չէ: Եվ, ի­հար­կե, այն, որ Թ­րամ­փի փոխ­նա­խա­գա­հի թեկ­նա­ծու դար­ձած սե­նա­տոր Վենսը, հա­զիվ այդ դիր­քում հաս­տատ­ված, միան­գա­մից սկսեց հար­ված­ներն ուղ­ղել Ի­րա­նի եւ Չի­նաս­տա­նի ուղ­ղութ­յամբ, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ: Ներ­կա ի­րա­վի­ճակն ա­մե­նա­շա­հա­վե­տը հենց Չի­նաս­տա­նի հա­մար է, եւ ար­դեն ա­մեն օր ու ժամ ԱՄՆ-ն կորց­նում է տնտե­սա­կան ա­ռա­ջա­տա­րի իր դիր­քե­րը: Դիր­քերն ար­դեն զի­ջել է ԱՄՆ-ի գլխա­վո­րած G7-ը. ԲՐԻԿՍ-ն­ ար­դեն նկա­տե­լիո­րեն ա­ռաջ է, իսկ աշ­նա­նը, ե­թե միա­նան 30 հա­վակ­նորդ­նե­րից նոր ան­դամ­ներ, ա­ռա­ջա­տա­րութ­յունն ա­վե­լի ցցուն կդառ­նա: Ընդ ո­րում, ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով, ո­րը էա­կան տնտե­սա­կան հար­ված­ներ հասց­րեց եւ հասց­նում է ա­րեւմտ­յան բլո­կին:

Կարճ ա­սած, Թ­րամ­փը պետք է շատ ա­րագ սրի չի­նա­կան ուղ­ղութ­յու­նը, նաեւ փոր­ձե­լով ինչ-որ կերպ չե­զո­քաց­նել Ի­րա­նին: Ս­րա հա­մար անհ­րա­ժեշ­տութ­յուն է ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն ա­վար­տել: Չ­նա­յած, այս­տեղ էլ բա­զում հար­ցեր մնում են: Ան­գամ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ա­վար­տի դեպ­քում չկա ո­րե­ւէ նա­խան­շան, որ ԱՄՆ-ին կհա­ջող­վի փլու­զել ա­ռա­ջին հեր­թին Մոսկ­վա-­Պե­կին դա­շին­քը: Կամ ռեալ հար­ված հասց­նել Ի­րա­նին, ո­րը ռազ­մա­վա­րա­կան-դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ է այդ դա­շին­քի հետ: Պայ­մա­նա­վոր­վել, սա­կայն, կա­րող է, բայց հե­գե­մո­նի դիր­քից հրա­ժար­վե­լով: Ընդ ո­րում, նման ուր­վագ­ծում­ներ Թ­րամ­փի նա­խընտ­րա­կան ծրագ­րե­րում նկատ­վում են, եւ այս ֆո­նին Վեն­սի նման տո­նայ­նութ­յունն ա­վե­լի նման է հա­կա­ռակ կող­մին բա­նակ­ցութ­յու­ննե­րի տրա­մադ­րե­լուն:

Չ­նա­յած, ա­ռաջ չընկ­նենք՝ հե­տե­ւե­լով, թե Բայ­դե­նի հան­կար­ծա­հաս կո­րո­նա­վի­րուսն ի՞նչ նոր ի­րա­վի­ճակ է ա­ռաջ բե­րե­լու, դե­մոկ­րատ­նե­րից մի վեր­ջին քայլ դեռ պետք է սպա­սել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում