Էլինա Ավանեսյանը պարտվեց ու ավարտեց ելույթները Բուդապեշտի մրցաշարում
ՍպորտԱշխարհի 75-րդ ռակետ Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ATP-250 շարքի մրցաշարում։
Քառորդ եզրափակիչում հայ թենիսիստուհին 6-2, 3-6, 2-6 հաշվով պարտվեց 79-րդ ռակետ, սլովակ Աննա Կարոլինա Շմիդլովային» Պայքարը տևեց 2 ժամ 12 րոպե։
Հիշեցնենք, որ նախորդ երկու մրցախաղում Էլինա Ավանեսյանը հաղթել էր Մագդալենա Ֆրեշին (56-րդ ռակետ, Լեհաստան) ու Ռեբեկա Մաշարովային (Իսպանիա, 117-րդ ռակետ)։

