«ԵՐԵՔ ՌԱՈՒՆԴՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ, ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՖԵԴՅԱ ՉՈԲԱՆՅԱՆ

Սպորտ

Օրերս ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կայացած պրոֆեսիոնալ խառը մենամարտերի /MMA /միջազգային մրցաշարում, ադրբեջանցի մրցակցի հանդեպ, տպավորիչ հաղթանակ է տոնել մեր երկրի ներկայացուցիչ, պրոֆեսիոնալ մարզիկ, այժմ ամերիկաբնակ ՖԵԴՅԱ ՉՈԲԱՆՅԱՆԸ։ Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել օվկիանոսից այն կողմ, հեռավոր ԱՄՆ - ում բնակվող մեր հայազգի պրոֆեսիոնալ մարզիկի Ֆեդյայի հետ ու բացառիկ զրույց ունեցել։

- Ողջույն, Ֆեդյա։ Շնորհավորում ենք հաղթանակի առթիվ։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա թեթև քաշային կարգում, առաջին անգամ էի հանդես գալիս նման քաշային կարգում։ Այնպես ստացվեց, որ ընդամենը երեք շաբաթվա ընթացքում պիտի 13 կգ քաշ գցեի։ Դա ստացվեց ինձ մոտ։ Մրցակիցս ադրբեջանցի մարզիկ էր, շատ ուժեղ բռնցքամարտի բազայով կռվող էր, ի դեպ, նա պատրաստություն էր անցել Խաբիբ Նուրմագամեդովի թիմի հետ։ Գիտեինք, որ դժվար մենամարտ է լինելու, բայց ես վստահ էի իմ ուժերի վրա, որ կհաղթեմ։ Մենամարտը վերջացավ միավորների առավելությամբ, բայց ամբողջ մենամարտը իմ տիրապետության տակ էր գտնվում, երեք ռաունդների առավելությամբ հաղթեցի ադրբեջանցուն, ոչ մի ռաունդ չեմ զիջել նրան։ Իմանալով, որ մրցակիցս ադրբեջանցի է լինելու, սկզբից շատ ագրեսիվ էի, բայց հետո փորձեցի չլարվել, որ հնարավորինս մտածեմ իմ մասին, որ ոչինչ հանկարծ ինձ չխանգարի մենամարտի ժամանակ։ Հաղթանակս նվիրում եմ աշխարհի բոլոր հայերին, մանավանդ մեր Արցախից բռնագաղթած հայերին։ Հաղթանակից հետո շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան։ Սա շատ կարևոր մենամարտ էր, չկար պարտվելու շանս ընդհանրապես։ Այս մենամարտից առաջ թոփ 10-ում էի Կալիֆոռնիայում, 300-ից ավելի մարզիկների մեջ։ Այժմ վարկանիշս ավելի կբարձրանա։ Սա իմ հինգերորդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում։

Նշեմ, որ տարվա վերջին կլինի նաև ջիու - ջիցուի Աշխարհի առաջնությունը Լաս - Վեգասում, մինչ այդ կմասնակցեմ նաև գրեփլինգի վարկանիշային մրցաշարի։ Նպատակս է դառնալ UFC վարկածով չեմպիոն։

- Շնորհակալություն, Ֆեդյա, մեզ ժամանակ տրամադրելու համար, սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։

- Ես էլ շատ զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում