ՍԱՍ սուպերմարկետը Եհովայի վկաների պաշտոնական մատակարա՞ր

Թեմա

Ըստ շրջանառվող լուրերի` ՍԱՍ սուպերմարկետը, որը պատկանում է հայտնի օլիգարխ ՍԱՍ-ի Արտակին, Եհովայի վկաների պաշտոնական մատակարար է դարձել` վերջիններիս հավաքի ժամանակ Եղվարդում հունիս-հուլիս ամիսներին: Այդ մատակարարից հավաքին հասցվում էին տարբեր բրդուճներ, սենդվիչներ եւ այլն:

Նշենք, որ հավաքին մասնակից էր մոտ 6000 հոգի, որոնցից կեսը Հայաստանից էր, իսկ կեսը` արտասահմանից: Հավաքի վայրում դրված էին բազմաթիվ հսկայական վրաններ, որտեղ ապրում էին հյուրերը: Հավաքը տեղի ունեցավ երեք փուլով` բացումը հունիսի 28-ին, այնուհետեւ առաջին նստաշրջանը՝ հուլիսի 5-7-ը եւ երկրորդ նստաշրջանը՝ հուլիսի 12-14-ը:

Աղանդավորների հավաքի նպատակն էր անցկացնել մի շարք սեմինարներ, դասընթացներ` այդ աղանդի տարածման նպատակով:

Նշենք նաեւ, որ միջոցառումը եղել է փակ, լրագրողներին արգելված էր մուտքը, ինչպես նաեւ արգելված էր հեռախոսներով տեսանկարահանումը:

Հայտնի է, որ այդ մեծ հավաքի համար Եհովայի վկաների առաջնորդները դիմել էին մի շարք երկրների, սակայն մերժում էին ստացել: Նշենք, որ բազմաթիվ երկրներում Եհովայի վկաները հայտարարված են որպես տոտալիտար աղանդ եւ նրանց գործունեությունը արգելված է: Մասնավորապես` այդպիսին է իրավիճակը Ռուսաստանում: Սակայն Հայաստանը ոչ միայն տվեց իր համաձայնությունը, այլ նաեւ ընդունեց Եհովայի վկաներին մեծ շուքով: Նիկոլը անձամբ է այցելել միջոցառման բացման արարողությանը, եւ դա արել է կոնկրետ քաղաքական նպատակներով: Բանն այն է, որ այդ հավաքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հականիկոլական շարժումը Հայաստանում հասել էր իր բարձրակետին: Նիկոլը այս քայլով ցույց տվեց, որ նա դեմ է Հայ Առաքելական եկեղեցուն եւ աջակցում է աղանդավորականներին: Եվ եթե Եհովայի վկաները Հայաստանում կարող են Նիկոլին տալ 10-15 հազար ձայն, որը քիչ չէ, ապա սա նշան էր նաեւ այլ աղանդավորներին, որոնք Նիկոլին ընտրություններում կարող են ապահովել մինչեւ 250-ից անգամ 300 հազար ձայն:

Հատկանշական է, որ այդ խայտառակ միջոցառումը անց է կացվել Կոտայքի մարզում: Այդ թեմի առաջնորդ Տ. Առաքել Քարամյանը ակտիվորեն աջակցում է Նիկոլին եւ անմիջական կապ ունի նիկոլական իշխանության հետ: Ավելին, ըստ լուրերի, նա կուսակրոն չէ եւ ապօրինի է զբաղեցնում թեմի առաջնրոդի դիրքը:

Ինչ վերաբերվում է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին, ապա զարմանալիորեն նա նույնպես չանդրադարձավ եհովայականների այս խայտառակ հավաքին եւ «Իրավունքի» այն հարցին, թե ինչու նա չի դատապարտում աղանդավորների գործունեությունը Հայաստանում, տվեց խուսափողական պատասխան:

Ինչ վերաբերվում է ՍԱՍ-ի Արտակին, ապա հայտնի է, որ նա չունի ոչ մի քաղաքական սկզբունք, իսկ հիմա էլ պարզ դարձավ, որ չունի նաեւ կրոնական: Հիշեցնենք, որ ՍԱՍ-ի Արտակը «Հանրապետական» խմբակցության անդամ էր: Իր պատգամավորական գործունեության 7 տարիների ընթացքում անգամ մեկ բառ խոսափողից չի արտաբերել: Սակայն 2018 թվականի մայիսին արագորեն նետվել է Նիկոլի գիրկը եւ կողմ քվեարկել Նիկոլի վարչապետ լինելուն: Դրա շնորհիվ Նիկոլի հաթաթաները, թե իբր պետք է նախկինների օլիգարխներին ունեզրկի, ՍԱՍ-ի Արտակին որեւէ կերպ չանդրադարձան: Նիկոլի օրոք նա ակտիվորեն շարունակեց զարգացնել եւ ընդլայնել իր բիզնեսը, ժամանակ առ ժամանակ մուծումներ կատարելով Աննա Հակոբյանի ֆոնդերին եւ դրամահավաքներին: Ահա այսպիսին է իրավիճակը Հայաստանում, երբ իշխանությունները, օլիգարխները եւ աղանդավորները միասնական ջանքերով ոչնչացնում են եկիրը, իսկ Հայ Առաքելական եկեղեցին, ցավոք, գոնե այս դրվագում մնացել է պասիվ դիտորդի կարգավիճակում:

Ա. Հովհաննիսյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում