«Փաստ». Իշխանություններն սկսելու են Ռուսաստանին սիրաշահե՞լ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ նախագահական ընտրությունների «դեբատի» ժամանակ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում, «դեռ աշխատասենյակ չմտած», կխաղաղեցնի վիճակը՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ: Նա նշել է, որ «այդ պատերազմը չպետք է նույնիսկ սկսվեր», ապա մեղադրել է նախագահ Բայդենին, որ աննախադեպ ահռելի գումարներ է «լցրել» Ուկրաինա՝ մոտ 200 մլրդ դոլար: «Մենք չպետք է նման գումարներ ծախսենք»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ արդյունքում մարդիկ են մահանում՝ «անիմաստ ու անօգուտ»:

Թրամփը նաև խոստացել է հաշտեցնել Զելենսկիին ու Պուտինին և կարգավորել այդ հարցը: Սա, իհարկե, կարևոր հայտարարություն է առաջին հերթին այն առումով, որ ընտրարշավի ողջ ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Թրամփի հաղթելու հավանականությունը շատ մեծ է:

Դրա վերջին ակորդը նրա նկատմամբ իրականացված մահափորձն է, որի հետ կապված տարբեր մեկնաբանություններ կան, սակայն շատերը միակարծիք են, որ դա ավելի բարձրացրեց նրա հաղթելու հավանականությունը: Իսկ ի՞նչ կլինի նման ելքի պարագայում: Հասկանալի է, որ առաջին հերթին Ռուսաստանը վերականգնելու է իր աշխարհաքաղաքական հեգեմոնիան, որին, ըստ փորձագետների, դեմ չէ նաև Թրամփը՝ առաջին հերթին որպես բիզնես մտածողություն և բիզնես հետաքրքրություններ ունեցող գործիչ:

Դրանից հետո, բնականաբար, Ռուսաստանն ավելի լրջորեն է զբաղվելու Հարավային Կովկասով: Սա հասկանում են նաև Հայաստանի իշխանությունները և հենց այդ պատճառով էլ, մեր տեղեկություններով, որոշակի «սիրաշահումներ» են սկսել ի ցույց դնել ռուսների նկատմամբ: Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն աշնան սկզբին կարող են դրսևորվել ռուսամետության ցցուն ժեստեր: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, Ռուսաստանը, ուկրաինական պատերազմից ձեռքերն ազատելուց հետո, կարող է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների կողմնակից լինել:
Ընդ որում, ըստ իշխանական կուլիսներում առկա խոսակցությունների, դա կարող է լինել Արևմուտքի հետ պայմանավորված, և նոր խորհրդարանի 70 տոկոսը կազմված կլինի ռուսամետ և ազգային ուժերից, 30 տոկոսը՝ արևմտամետներից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում