«ՄԵԿ ՕՐՈՒՄ ՆՈԿԱՈՒՏՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԵՐԵՔ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ». ՔԻՔԲՈՔՍԻՆԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՆԱՐԵԿ ԱԲՈՅԱՆ

Սպորտ

Վերջերս Չինաստանի Նինբո քաղաքում կայացել է Քիքբոքսինգի միջազգային մրցաշար։ Մեր երկրի ներկայացուցիչ ՆԱՐԵԿ ԱԲՈՅԱՆԸ թեժ պայքարում հաղթել է չինացի մրցակցին։

Iravunk. com - ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել Նարեկի հետ, ով դեռ գտնվում է Չինաստանում։ Նա այսպես մեկնաբանեց.

-Հանդես եկա 75 կգ քաշային կարգում, նախկինում հանդես եմ եկել 70 կգ - ում։ Մրցակիցս տեղացի չինացի մարզիկ էր, շատ ուժեղ մրցակից էր ու շատ ճանաչված։ Մենամարտը բավականին թեժ էր ընթանում, երեք ռաունդ տևեց, ինձ հաջողվեց հաղթել 3։0 հաշվով, չորս մրցավարների միաձայն որոշմամբ։ Հաղթանակս նվիրում եմ մեր բոլոր անմահ հերոսների հիշատակին։

- Նարեկ, իսկ ինչ տվեց քեզ այս հաղթանակը։

- Այս հաղթանակը շատ կարևոր էր ինձ համար, նոր դռներ բացեց իմ առաջ, պրոֆեսիոնալ աշխարհում վարկանիշս բարձրացավ, քանի որ շատ ուժեղ մարզիկի եմ հաղթել։ Նշեմ, որ մոտ մեկ ամիս առաջ էլ այստեղ մասնակցել եմ կրկին միջազգային մրցաշարի ու մենամարտի երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել ինձանից 15 կգ ծանր մրցակցին, որը ևս չինացի էր։

- Պատճառը որն էր քեզանից այդքան ծանր մրցակից ունենալու։

- Հիմնական պատճառը այն էր, որ նրա հակառակորդը վնասվածք ուներ, ու դրա համար էլ հրաժարվեց նրա հետ մենամարտել։ Ինձ առաջարկեցին, ես էլ համաձայնվեցի ու չեմ փոշմանել։ Նշեմ, որ իմ մարզական կարիերայի ընթացքում մասնակցել եմ նաև K1-ի պրոֆեսիոնալ միջազգային մրցաշարերի, Վրաստանում կայացած Կովկասի առաջնության չեմպիոն եմ, մեկ օրում հաղթելով երեք ադրբեջանցի մրցակիցների, ընդ որում բոլորին նոկաուտով, դարձա Կովկասի չեմպիոն, դա 2015 թվականին էր։

- Իսկ ինչ խնդիրների ես բախվել։

- Մեջքի վնասվածք եմ ունեցել, ՌԴ-ում դաղստանցի մարզիկի հետ պարապելու ժամանակ ողս վնասվեց, այդպես շուրջ 2 տարի չեմ կարողացել պարապել։ Հետո առողջացա ու Չինաստանից ստացա հրավերք։ Նշեմ, որ ծնունդով Ախալքալաքից եմ, սակայն 6 տարեկանում ընտանիքով Աբովյան քաղաք ենք տեղափոխվել։ Ես սպորտով սկսել եմ զբաղվել 5 տարեկանից։ Քիքբոքսինգ, կյոկուշին կարատե, խառը մենամարտեր, մուայթայ ։Կյոկուշին կարատեի պատանիների և երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն եմ նաև։ Ես շատ հպարտ եմ, որ ռինգ եմ դուրս գալիս ու Հայաստանի մասին բոլորն են իմանում։ Նպատակ ունեմ դառնալ նաև Քիքբոքսինգի Աշխարհի չեմպիոն։ Միշտ ռինգ եմ մտնում յարխուշտա պարի ու երաժշտության ներքո, այն ինձ շատ մեծ ուժ է տալիս։ Շուտով, կրկին Չինաստանում կմասնակցեմ ևս մեկ միջազգային մրցաշարի, հաղթելու համար գնալու եմ մինչև վերջ, պայքարելու եմ մինչև վերջ։ Իսկ Հայաստան կվերադառնամ աշնանը սեպտեմբեր ամսին։

- Շնորհակալություն, Նարեկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում