Դարձել ենք շոուների, լայքերի, ֆեյքերի հասարակություն. Շարմազանով

Տեսանյութեր

ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ գնահատմամբ` Նիկոլն ուզում է մեր պետությունից ազգային նկարագիրը հանի ու արդեն հանում է:

— Սրանց նպատակն է հայապահպանությունը վերացնել, ինչ եկել են, կռիվ են տվել Հայոց պատմության եւ Հայ եկեղեցու պատմության հետ, աղանդավորներին են առաջ տվել ու տրանսգենդեր են ԱԺ-ում տնկել: Իսկ ով է նրանց համար կանաչ լույս վառել, պարոն Բոլթոնը` 2018 թվականի աշնանն ասելով` «պատմական կաղապարներից հրաժարվեք»: Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ հրահանգել են նրան 2018 թվականին Արեւմուտքի եւ Թուրքիայի իր կուրատորները: Իսկ բոլոր նրանք, ովքեր ուզում են այսպես ապրեն, իրենց ադրբեջանացումը հաճույք է պատճառում, ինչ ասեմ, թող մեդալներ ու պարգեւներ, պարգեւավճարներ շարունակեն ստանալ: Բայց թող իմանան, որ, ինչպես այն ժամանակ Զեյնաբի երգերի տակ էին ծափ տալիս ու պար գալիս, նույնը հիմա է լինելու: Հիմա մորթելով չի լինելու, ասիմիլիացիան ու ուծացումը լինելու է երգ ու պարով: Հենց դրա ականատեսն ենք վերջին վեց տարիներին: Այս վեց տարիների ընթացքում հայրենիքի մի մեծ հատված ենք կորցրել, երկու պատերազմի միջով ենք անցել, ու երբ Արցախը հայաթափվում էր, մարդիկ Սարյան փողոցում նստած գինի էին խմում: Մի օր օտարերկրյա դեսպաններից մեկի հետ էի զրուցում Հայաստանի վիճակի, Արցախի մասին: Ասաց` պարոն Շարմազանով, ես էլ եմ դեմ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, բայց սա Արցախ կորցրած կամ 100 հազարից ավել փախստական ունեցող հասարակությո՞ւն է: Բոլորս հիվանդ ենք, սա ոչ առողջ հասարակություն է: Մեզ սպանում են, մենք երջանկանում ենք, մեզ բռնաբարում են, մենք ուրախանում ենք: Ու ասում են` գնում ենք ընտրության, ծեծով-ջարդով էլի գնալու են ընտրեն: Եթե մի հասարակության մոտ չկա ամոթի զգացում, որ որտեղ հայտնվում է Նիկոլ Փաշինյանը կամ իր կառավարության որեւէ ներկայացուցիչ, իրենք այդտեղ պետք է իրենց մերժված զգան, ուրեմն` մենք պրոբլեմների մեջ ենք: Վաղը նույն ձեւով  Էրդողանին եւ Ալիեւին են դիմավորելու: Եթե մեր հասարակության նպատակն ամեն գնով այդ խաղաղությունն էր, Եռաբլուրն ինչո՞ւ ստեղծվեց,  Ծիծեռնակաբերդն ինչի՞ համար է, Վազգեն Սարգսյանի արձանն ինչի՞ եք դրել, եթե պիտի նրան դավաճանեք, նույնը Նժդեհի, Արամ Մանուկյանի արձանը: Կամ Եռագույն դրոշն ինչի՞ է ձեր գլխին, եթե այդ դրոշն էլ եք դավաճանում:

— Դրա համար էլ Ազգային ժողովի ամբիոնին Եվրամիության դրոշը փռեցին…

— Շուտով ԼԳԲՏ ծիածանագույն դրոշն էլ կտնկեն ու շքերթներ կանեն: Եվրամիությունն էլ փողը կշպրտի մի քանի հոգու, իրենք էլ իրենց լափը կուտեն ու կապրեն: Կասեն` կարեւորը ստամոքսներս կուշտ է: Ամեն ինչ փչացրել են` ո՛չ մտավորական են թողել, ո՛չ մի բան: Կան միայն քֆուր տվողներ` տարբեր տեղերից, ու զոմբիներ: Իսկ սա ո՞ւմ է ձեռնտու, օրվա իշխանությանը` ստեղծել անկառավարելի քաոս: Երբ հազար հոգի խոսում է, 900 հոգին հայհոյում է, այն 100 հոգու բովանդակային, թեկուզ խիստ քննադատությունը չի երեւում: Ես հարցազրույց եմ տալիս, մի քանի հազար հոգի նայում է, մեկը մեկին մեկնաբանություններում կապիտուլյանտ կասի, մեկը մյուսի մորը կհիշի, ինչ ասես իրար կասեն  ու վերջ: Ի՞նչ ասես, երբ Միրզոյան-Բայրամով հանդիպում է լինում, դրա մասին խոսելու փոխարեն` հասարակությունը քննարկում է ով ում գրկեց , ով ում մեդալ տվեց: Մեր ճակատագրի մասին ոչ ոք չի խոսում: Այսօր ավելի շատ Նիկոլի հեծանիվի մասին է խոսվում, քան պետության խնդիրների: Մենք դարձել ենք շոուների, լայքերի, ֆեյքերի հասարակություն: Սա խնդիր է, որը միայն Նիկոլի հեռանալով չի վերանալու: Մենք ամեն մեկս մեզնից անկախ ապրում ենք նիկոլիստական օրենքներով ու մեզ վրա կրում ենք այդ վատ կնիքը: Ուղղակի, մի մասը հասկանում է, մի մասը չի հասկանում, գլուխները ջայլամի նման մտցրել են հողի տակ, մի մասն էլ երջանիկ ապրում է, իրենց այսպես ձեռնտու է: Իրենց համար ինչ տարբերություն` Եռագույն կլինի դրոշի վրա, թե կիսալուսին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)